ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Եթե երկրի արտաքին և տնտեսական քաղաքականությունները տարբեր ուղղություններով են վարվում, ապա վաղ թե ուշ հայտնվելու ես վտանգավոր իրավիճակում։ Այսօր Տավուշում նախընտրական քարոզարշավի ժամանակ այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։Ըստ նրա՝ այն, ինչ այսօր անում են իշխանությունները, լրջագույն խնդիրներ է առաջ բերելու գյուղատնտեսության համար։ Քոչարյանի կարծիքով՝ տպավորություն է, թե այս ամենն արվում է տեղական գյուղատնտեսությունը սպանելու և թուրքականի համար շուկա բացելու նպատակով։«Երեկ հրճվանքով ասում էին, թե ՌԴ նախագահը զանգեց, հարցերը լուծված են, գյուղարտադրանքը կսկսի Հայաստանից հոսել, ուղիղ 3 ժամ հետո ամբողջ միրգ-բանջարեղենի վրա սահմանափակում մտցվեց։ Սրանք չեն էլ հասկացել, որ ծննդյան օրվա քաղաքավարության զանգը կապ չունի երկրի աշխարհաքաղաքական վիճակի հետ»,- ասաց Քոչարյանը։Վստահ է՝ եթե իշխանությունը չփոխվի, ապա հայ գյուղացին պետք է մոռանա ռուսական շուկայի մասին։Հիշեցնենք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ էր հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ։ Ռուսաստանի ղեկավարը հայտարարել էր, որ ՌԴ-ն շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացման հարցում։ Դրանից հետո Կրեմլը, իսկ ավելի ուշ նաև ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը հայտնել էին կայացած հեռախոսազրույցի մասին։ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։
ռոբերտ քոչարյան, քարոզարշավ, «հայաստան» դաշինք, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, նիկոլ փաշինյան
ռոբերտ քոչարյան, քարոզարշավ, «հայաստան» դաշինք, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, նիկոլ փաշինյան
Աշխարհաքաղաքական շպագատ է․ Ռոբերտ Քոչարյանը՝ իշխանությունների քաղաքական ուղեգծի մասին
Քոչարյանը վստահ է՝ եթե իշխանությունը չփոխվի, հայ գյուղացիները ստիպված են լինելու մոռանալ ռուսական շուկայի մասին։
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Եթե երկրի արտաքին և տնտեսական քաղաքականությունները տարբեր ուղղություններով են վարվում, ապա վաղ թե ուշ հայտնվելու ես վտանգավոր իրավիճակում։ Այսօր Տավուշում նախընտրական քարոզարշավի ժամանակ այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
«Երկրի տնտեսական և արտաքին քաղաքականությունները չեն կարող տարբեր ուղղություններով գնալ, հայտնվելու ես շպագատի մեջ, այսինքն՝ մի քիչ վտանգավոր վիճակում, հատկապես, երբ վարժված չես, կարող է связка-ներից համար վատ լինել»,- ասաց Քոչարյանը՝ անդրադառնալով իշխանությունների վարած քաղաքականությանն ու ԵԱՏՄ հայտարարած սահմանափակումներին։
Ըստ նրա՝ այն, ինչ այսօր անում են իշխանությունները, լրջագույն խնդիրներ է առաջ բերելու գյուղատնտեսության համար։ Քոչարյանի կարծիքով՝ տպավորություն է, թե այս ամենն արվում է տեղական գյուղատնտեսությունը սպանելու և թուրքականի համար շուկա բացելու նպատակով։
Ի՞նչ է կատարվում հայ–ռուսական շուկայական հարաբերություններում
ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովըհայտարարեց, որ Հայաստանից պտուղ–բանջարեղենի ներկրման սահմանափակումը ՌԴ–ի գնաճի վրա ազդեցություն չի ունենա։ Նրա խոսքով` Ռուսաստանն իր սպառման հիմնական ծավալը բավարարում է սեփական արտադրության հաշվին, ինչպես նաև իր շուկաներում մատակարարների բավականին դիվերսիֆիկացված կառուցվածք ունի։
Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտիննասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։
Փաշինյանը մայիսի 11-ին հայտարարեց, որՀայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ այդ հարցով հանրաքվեի անցկացումը հնարավոր է միայն «օբյեկտիվ անհրաժեշտության» դեպքում: Դրանից հետո ՌԴ փոխվարչապետԱլեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար:
«Երեկ հրճվանքով ասում էին, թե ՌԴ նախագահը զանգեց, հարցերը լուծված են, գյուղարտադրանքը կսկսի Հայաստանից հոսել, ուղիղ 3 ժամ հետո ամբողջ միրգ-բանջարեղենի վրա սահմանափակում մտցվեց։ Սրանք չեն էլ հասկացել, որ ծննդյան օրվա քաղաքավարության զանգը կապ չունի երկրի աշխարհաքաղաքական վիճակի հետ»,- ասաց Քոչարյանը։
Վստահ է՝ եթե իշխանությունը չփոխվի, ապա հայ գյուղացին պետք է մոռանա ռուսական շուկայի մասին։
Հիշեցնենք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ էր հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ։ Ռուսաստանի ղեկավարը հայտարարել էր, որ ՌԴ-ն շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացման հարցում։ Դրանից հետո Կրեմլը, իսկ ավելի ուշ նաև ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը հայտնել էին կայացած հեռախոսազրույցի մասին։
ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։