00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:27
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:54
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Պետք է ճիշտ ընկալել Մոսկվայի ուղերձը․ Այվազյանը՝ Փաշինյանին ուղղված զանգի ենթատեքստի մասին

© Sputnik / Кристина Кормилицына / Անցնել մեդիապահոցՓաշինյանն ու Պուտինը. արխիվային լուսանկար
Փաշինյանն ու Պուտինը. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 01.06.2026
Բաժանորդագրվել
Արա Այվազյանը վստահ է՝ հենց Հայաստանի իշխանությունների քայլերն են հանգեցրել վստահության աննախադեպ անկման։
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Ռուսաստանը լուրջ հարցեր ունի Հայաստանի հետ կապված, և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի զանգը, ՀՀ վարչապետի ծննդյան օրվա առթիվ, քաղաքավարության ժեստ է, որը չի չեղարկում ԵԱՏՄ-ի շուրջ խնդիրների լուծման անհրաժեշտությունը: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը։
© Sputnik / Andranik GhazaryanԱրա Այվազյան
Ара Айвазян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 01.06.2026
Արա Այվազյան
«Ռուսաստանի նախագահը քաղաքավարի մարդ է և միշտ նրբանկատորեն է վերաբերվում գործընկերների հետ հարաբերություններին։ Եվ հաշվի առնելով, որ հայ-ռուսական հարաբերությունների ներկա փուլը նման է ճգնաժամային իրավիճակի, Ռուսաստանի նախագահի այս քայլը խոսում է այն մասին, որ Մոսկվան շարունակում է բաց պահել երկխոսության դռները և Հայաստանի հետ հարաբերությունները չի համարում սպառված», - նշել է Այվազյանը։
Միևնույն ժամանակ նա անհրաժեշտ է համարել խոսակցության դիվանագիտական տոնայնությունը բովանդակությունից տարբերակելը։ Այվազյանը հիշեցրել է ապրիլի 1-ին Մոսկվայում երկու ղեկավարների հանդիպումը. տեսախցիկների առջև զրույցը բավական զուսպ էր, բայց ակնհայտ է, որ խոսակցության բովանդակությունն ավելի քան կոշտ էր: ՀՀ ԱԳ նախկին նախարարի խոսքով՝ կարևոր է ճիշտ ընկալել այն ուղերձներն ու ազդանշանները, որոնք փոխանցում է ռուսական կողմը։
Կրեմլում հստակեցրել են՝ ինչ են քննարկել Պուտինն ու Փաշինյանը
Այդուհանդերձ, անգամ աճող հակասությունների և Հայաստանից ապրանքների ներմուծման նկատմամբ կիրառվող սահմանափակումների պայմաններում Ռուսաստանի ղեկավարությունը շարունակում է ցուցաբերել բարձր մակարդակի շփումները պահպանելու պատրաստակամությունը։
Այվազյանի խոսքով՝ խնդիրը Հայաստանի իշխանությունների գործողությունների և հայտարարությունների մեջ է, որոնք վերջին տարիներին հանգեցրել են երկու դաշնակիցների միջև վստահության աննախադեպ անկման: Հայաստանի հարաբերություններն ավանդական ռազմավարական գործընկերոջ հետ լրջորեն սրվել են: Միևնույն ժամանակ, որպես այլընտրանք ներկայացված անվտանգության և քաղաքական օգնության մեխանիզմները չեն կարողացել տալ ակնկալվող արդյունքները:
«Պուտինի զանգը պետք է ազդակ համարել, որ լիարժեք երկխոսության և փոխվստահության վերականգնման հնարավորությունները առայժմ պահպանվում են։ Ընդգծում եմ՝ առայժմ... Իսկ Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ արտաքին քաղաքական իմպրովիզացիաներ, էքսպերիմենտներ։ Հատկապես հիմա մեր պետությանը պետք են սառնասիրտ հաշվարկ, ռազմավարական մտածողություն և առանցքային գործընկերների հետ փոխշահավետ համագործակցություն կառուցելու ունակություն, մի վեկտորով մյուսին չվնասելու ձգտում», - ասել է Այվազյանը։
Նա նշում է, որ բառային էկվիլիբրիստիկայով զբաղվելու փոխարեն Հայաստանի իշխանությունները պետք է կոնկրետ որոշումներ կայացնեն։
Այվազյանի համոզմամբ՝ անհնար է տնտեսությունը տարանջատել աշխարհաքաղաքականությունից, և հիմա իրավիճակը հասել է մի կետի, որտեղ պետք է կարևոր որոշումներ կայացնել։ ԱԳ նախկին նախարարը սխալ է համարել Մոսկվայի հասցեին Երևանի մշտական մեղադրանքները։ Մի կողմից Հայաստանի իշխանություններն ամեն քայլափոխի հիասթափություն են հայտնում Ռուսաստանից անվտանգության ապահովման առումով՝ անվստահության մթնոլորտ ձևավորելով ռազմավարական դաշնակցի նկատմամբ, մյուս կողմից սերտ տնտեսական համագործակցություն են կառուցում ՌԴ-ի հետ։
«Հայաստանի Հանրապետությունը, նրա տնտեսությունն այսօր կանգնած են լրջագույն խնդիրների առջև, և իշխանությունները պետք է շտապ միջոցներ ձեռնարկեն տնտեսական ռիսկերից խուսափելու համար։ Ռուսաստանն առնվազն բաց է պահում կապի ուղիները։ Եվ այսօրվա զանգը դրա վառ ապացույցն է», - ամփոփել է նա։
Փաշինյանը մտադիր չէ լուծել ԵԱՏՄ անդամության հարցը, քանի դեռ ՀՀ–ն չի հրավիրվել ԵՄ. Մեդվեդև
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին նրա ծննդյան օրվա առթիվ: ՌԴ նախագահն ասել էր, որ Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացմամբ: Դրանից հետո Կրեմլը, իսկ ապա Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեցին զրույցի մասին։
Հիշեցնենք` մայիսի 29-ին Աստանայում կայացած գագաթնաժողովի ժամանակ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները Հայաստանի վերաբերյալ հայտարարություն ընդունեցին, որում խոսվում է ԵՄ–ին անդամակցելու կամ ԵԱՏՄ–ում մնալու հարցով հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնելու մասին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Աստանայում կայացած գագաթնաժողովից հետո հայտարարեց, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կարող է կորցնել ՀՆԱ-ի 14 տոկոսը:
Լրահոս
0