https://arm.sputniknews.ru/20260601/pashinjany-mtadir-che-lutsel-eatm-andamutjan-harcy-qani-der-hhn-chi-hravirvel-em-medvedev-102868964.html
Փաշինյանը մտադիր չէ լուծել ԵԱՏՄ անդամության հարցը, քանի դեռ ՀՀ–ն չի հրավիրվել ԵՄ. Մեդվեդև
Փաշինյանը մտադիր չէ լուծել ԵԱՏՄ անդամության հարցը, քանի դեռ ՀՀ–ն չի հրավիրվել ԵՄ. Մեդվեդև
Sputnik Արմենիա
ՌԴ ԱԽ փոխնախագահը ՀՀ վարչապետի արձագանքը համեմատել է Լև Տրոցկու «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն, իսկ բանակը ցրել» ձևակերպման հետ: 01.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-01T16:59+0400
2026-06-01T16:59+0400
2026-06-01T17:02+0400
հայաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
եվրամիություն
դմիտրի մեդվեդև
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/13/39956291_0:0:3025:1702_1920x0_80_0_0_04d816e412f4c79bc480e11f42a07fa3.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր չէ լուծել ԵԱՏՄ անդամակցության հարցը, քանի դեռ Երևանը չի կանչվել ԵՄ: Այս հայտարարությունն արել է ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները ցանկանում են շարունակել օգտվել Եվրասիական տնտեսական միության արտոնություններից՝ եկամուտ ստանալով Ռուսաստանից և միավորման այլ երկրներից, մինչև Հայաստանին կկանչեն Եվրամիություն։Ռուսաստանի ԱԽ փոխնախագահը ԵԱՏՄ–ում մնալու կամ ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու կոչից հետո Փաշինյանի արձագանքը համեմատել է Լև Տրոցկու «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն, իսկ բանակը ցրել» ձևակերպման հետ։Միևնույն ժամանակ նա զգուշացրել է նման դիրքորոշման հետևանքների մասին։«Բայց պետք է հիշել, որ նշված ձևակերպումը հանգեցրեց նրան, որ Բրեստի խաղաղությունը, այնուամենայնիվ, կնքվեց, բայց արդեն ավելի վատ պայմաններով։ Եվ Տրոցկու ոլորուն ուղին շատ ողբերգական ավարտ ունեցավ նրա համար... Ծնունդդ շնորհավոր, Նիկոլ Վովաևիչ»,- եզրափակել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահը։Հիշեցնենք` մայիսի 29-ին Աստանայում կայացած գագաթնաժողովի ժամանակ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները Հայաստանի վերաբերյալ հայտարարություն ընդունեցին, որում խոսվում է ԵՄ–ին անդամակցելու կամ ԵԱՏՄ–ում մնալու հարցով հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնելու մասին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Աստանայում կայացած գագաթնաժողովից հետո հայտարարեց, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կարող է կորցնել ՀՆԱ-ի 14 տոկոսը:ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը երջանիկ կլինի, եթե իրեն ընդունեն Եվրամիություն, բայց միևնույն ժամանակ նշել էր, որ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ լիիրավ անդամ, և երկու միավորումների միջև ընտրության հարցը որոշելու է ժողովուրդը, ոչ թե երկրի ղեկավարությունը:Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։Փաշինյանը մայիսի 11-ին հայտարարեց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ այդ հարցով հանրաքվեի անցկացումը հնարավոր է միայն «օբյեկտիվ անհրաժեշտության» դեպքում: Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար:Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է 12 տարի առաջ։ Միավորման անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Ստեղծումից ի վեր ԵԱՏՄ անդամ պետությունների ընդհանուր ՀՆԱ-ն 1.6 տրիլիոն դոլարից աճել է մինչև 3.01 տրիլիոն դոլար, անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի ծավալը կրկնապատկվել է, իսկ երրորդ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 72%-ով։ Մինչև 2025 թվականի ավարտը միության ՀՆԱ-ն, կանխատեսումների համաձայն, կաճի 1.7%-ով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/13/39956291_191:0:2920:2047_1920x0_80_0_0_47ca858fbe9155adb4ff5ba5146dace1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, եվրամիություն, դմիտրի մեդվեդև
հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, եվրամիություն, դմիտրի մեդվեդև
Փաշինյանը մտադիր չէ լուծել ԵԱՏՄ անդամության հարցը, քանի դեռ ՀՀ–ն չի հրավիրվել ԵՄ. Մեդվեդև
16:59 01.06.2026 (Թարմացված է: 17:02 01.06.2026) ՌԴ ԱԽ փոխնախագահը ՀՀ վարչապետի արձագանքը համեմատել է Լև Տրոցկու «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն, իսկ բանակը ցրել» ձևակերպման հետ:
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր չէ լուծել ԵԱՏՄ անդամակցության հարցը, քանի դեռ Երևանը չի կանչվել ԵՄ: Այս հայտարարությունն արել է ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները ցանկանում են շարունակել օգտվել Եվրասիական տնտեսական միության արտոնություններից՝ եկամուտ ստանալով Ռուսաստանից և միավորման այլ երկրներից, մինչև Հայաստանին կկանչեն Եվրամիություն։
Ռուսաստանի ԱԽ փոխնախագահը ԵԱՏՄ–ում մնալու կամ ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու կոչից հետո
Փաշինյանի արձագանքը համեմատել է Լև Տրոցկու «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն, իսկ բանակը ցրել» ձևակերպման հետ։
«Բառացիորեն այսպես՝ ոչինչ չենք որոշի հանրաքվեով, քանի դեռ մեզ չեն կանչել ԵՄ։ Իսկ հետո, բնականաբար, կվազենք Եվրոպա։ Բայց մինչ այդ կօգտվենք ԵԱՏՄ-ի բոլոր արտոնություններից՝ ճարպկորեն եկամուտ վաստակելով Ռուսաստանից և միության մյուս երկրներից։ Կեցցե՛ք, իհարկե», - գրել է Մեդվեդևը «Մաքս» հարթակում։
Միևնույն ժամանակ նա զգուշացրել է նման դիրքորոշման հետևանքների մասին։
«Բայց պետք է հիշել, որ նշված ձևակերպումը հանգեցրեց նրան, որ Բրեստի խաղաղությունը, այնուամենայնիվ, կնքվեց, բայց արդեն ավելի վատ պայմաններով։ Եվ Տրոցկու ոլորուն ուղին շատ ողբերգական ավարտ ունեցավ նրա համար... Ծնունդդ շնորհավոր, Նիկոլ Վովաևիչ»,- եզրափակել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահը։
Հիշեցնենք` մայիսի 29-ին Աստանայում կայացած գագաթնաժողովի ժամանակ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները Հայաստանի վերաբերյալ
հայտարարություն ընդունեցին, որում խոսվում է ԵՄ–ին անդամակցելու կամ ԵԱՏՄ–ում մնալու հարցով հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնելու մասին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Աստանայում կայացած գագաթնաժողովից հետո հայտարարեց, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կարող է կորցնել ՀՆԱ-ի 14 տոկոսը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը երջանիկ կլինի, եթե իրեն ընդունեն Եվրամիություն, բայց միևնույն ժամանակ նշել էր, որ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ լիիրավ անդամ, և երկու միավորումների միջև ընտրության հարցը
որոշելու է ժողովուրդը, ոչ թե երկրի ղեկավարությունը:
Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն
ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։
Փաշինյանը մայիսի 11-ին հայտարարեց, որ
Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ այդ հարցով հանրաքվեի անցկացումը հնարավոր է միայն «օբյեկտիվ անհրաժեշտության» դեպքում: Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ
Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար:
Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է 12 տարի առաջ։ Միավորման անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Ստեղծումից ի վեր ԵԱՏՄ անդամ պետությունների ընդհանուր ՀՆԱ-ն 1.6 տրիլիոն դոլարից աճել է մինչև 3.01 տրիլիոն դոլար, անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի ծավալը կրկնապատկվել է, իսկ երրորդ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 72%-ով։ Մինչև 2025 թվականի ավարտը միության ՀՆԱ-ն, կանխատեսումների համաձայն, կաճի 1.7%-ով։