https://arm.sputniknews.ru/20260529/libananum-israjelakan-harvatsneri-zvoheri-tivy-hasel-e-3355-i-102792902.html
Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 3355-ի
Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 3355-ի
Sputnik Արմենիա
Մեկ օրում 31 մարդ է մահացել։ 29.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-29T19:43+0400
2026-05-29T19:43+0400
2026-05-29T19:43+0400
լիբանան
իսրայել
զոհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/09/100799591_0:160:3072:1888_1920x0_80_0_0_ea7da478154151e477997d3520b52055.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Մարտի 2-ից վեր Լիբանանի հարավային և արևելյան բնակավայրերի, ինչպես նաև Բեյրութի հարավային արվարձանների ուղղությամբ իսրայելական հարվածների հետևանքով մահացածների թիվը հասել է 3355–ի։ Այս մասին հայտնում է Լիբանանի առողջապահության նախարարությունը։Ըստ գերատեսչության` մեկ օրում 31 մարդ զոհվել է, 68-ը՝ վիրավորվել:Հիշեցնենք` «Հզբոլլահ» շարժումն Իսրայելի ուղղությամբ հրթիռներով և ԱԹՍ–ներով հարձակումներ սկսեց մարտի 2-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի ֆոնին: Իսրայելն ի պատասխան զանգվածային ավիահարվածներ հասցրեց շարժման օբյեկտներին Բեյրութի հարավային արվարձանում, Լիբանանի հարավում և արևելքում, ինչպես նաև ցամաքային գործողություն սկսեց երկրի հարավում՝ հայտարարելով «Հզբոլլահի» դեմ նոր ռազմական արշավի մասին:Լիբանանի և Իսրայելի դեսպանների մակարդակով առաջին ուղիղ բանակցություններն անցկացվեցին Վաշինգտոնում ապրիլի 16-ին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ կողմերը համաձայնել են հրադադարի հաստատմանը: Չնայած պաշտոնական համաձայնությանը` Իսրայելը շարունակում է ամեն օր հարձակվել Լիբանանի հարավում գտնվող տասնյակ բնակավայրերի վրա և կրակային հսկողության տակ է պահում մի շարք սահմանային բնակավայրեր: Լիբանանյան «Հզբոլլահ» շարժումն ի պատասխան ռազմական գործողություններ է իրականացնում իսրայելական ուժերի դեմ:
լիբանան
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/09/100799591_171:0:2902:2048_1920x0_80_0_0_4d49acf435ab9da059fe0c31813424df.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լիբանան, իսրայել, զոհ
Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 3355-ի
Մեկ օրում 31 մարդ է մահացել։
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Մարտի 2-ից վեր Լիբանանի
հարավային և արևելյան բնակավայրերի, ինչպես նաև Բեյրութի հարավային արվարձանների ուղղությամբ իսրայելական հարվածների հետևանքով մահացածների թիվը հասել է 3355–ի։ Այս մասին հայտնում է Լիբանանի առողջապահության նախարարությունը։
«Մարտի 2–ից մայիսի 29-ն ընկած ժամանակահատվածում ագրեսիայի հետևանքով ընդհանուր առմամբ կա 3355 զոհ և 10095 վիրավոր», - ասվում է հայտարարության մեջ:
Ըստ գերատեսչության` մեկ օրում 31 մարդ զոհվել է, 68-ը՝ վիրավորվել:
Հիշեցնենք` «Հզբոլլահ» շարժումն Իսրայելի ուղղությամբ հրթիռներով և ԱԹՍ–ներով հարձակումներ սկսեց մարտի 2-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի ֆոնին: Իսրայելն ի պատասխան զանգվածային ավիահարվածներ հասցրեց շարժման օբյեկտներին Բեյրութի հարավային արվարձանում, Լիբանանի հարավում և արևելքում, ինչպես նաև ցամաքային գործողություն սկսեց երկրի հարավում՝ հայտարարելով «Հզբոլլահի» դեմ նոր ռազմական արշավի մասին:
Լիբանանի և Իսրայելի դեսպանների մակարդակով առաջին ուղիղ բանակցություններն անցկացվեցին Վաշինգտոնում ապրիլի 16-ին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ կողմերը համաձայնել են հրադադարի հաստատմանը: Չնայած պաշտոնական համաձայնությանը` Իսրայելը շարունակում է ամեն օր հարձակվել Լիբանանի հարավում գտնվող տասնյակ բնակավայրերի վրա և կրակային հսկողության տակ է պահում մի շարք սահմանային բնակավայրեր: Լիբանանյան «Հզբոլլահ» շարժումն ի պատասխան ռազմական գործողություններ է իրականացնում իսրայելական ուժերի դեմ: