00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
09:59
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Իրանն անհապաղ դադարեցնում է ԱՄՆ–ի հետ բանակցությունները և փակում է Հորմուզի նեղուցը

© Sputnik / Александр ВильфԻրանի դրոշ
Իրանի դրոշ - Sputnik Արմենիա, 1920, 01.06.2026
Բաժանորդագրվել
Իրանի զինված ուժերն ու տարածաշրջանում նրանց դաշնակիցները պատրաստվում են անցնել ավելի կոշտ քայլերի։
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Իրանը, ի նշան բողոքի, ամբողջությամբ դադարեցնում է ԱՄՆ–ի հետ միջնորդավորված նամակագրությունն ու հաղորդագրությունների փոխանակումը։ Այս մասին հայտնում է իրանական «Tasnim» գործակալությունը` հավելելով, որ ԻԻՀ իշխանությունների այս որոշման պատճառը Լիբանանում և Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացվող ռազմական գործողությունների ակտիվացումն է ու ձեռք բերված հրադադարի խախտումը։
Ըստ գործակալության` քանի որ Լիբանանի իրավիճակի հանդարտեցումը եղել է հրադադարի հիմնական նախապայմաններից մեկը, իսկ այժմ այդ պայմանը խախտված է բոլոր ուղղություններով, իրանական կողմը չեղարկում է միջնորդների միջոցով ընթացող ցանկացած շփում։
«Իրանի պաշտոնյաներն ու բանակցողները շեշտել են Գազայում և Լիբանանում սիոնիստական ռեժիմի բանակի ագրեսիվ և դաժան գործողությունների անհապաղ դադարեցման, ինչպես նաև Լիբանանի օկուպացված տարածքներից ռեժիմի լիակատար դուրսբերման անհրաժեշտությունը։ Քանի դեռ Իրանի և դիմադրության պահանջներն այս հարցում չեն կատարվել, որևէ բանակցություն չի իրականացվի»,– նշում է լրատվամիջոցը։
Ըստ «Tasnim»–ի` այս ամենից զատ, Իրանի զինված ուժերն ու տարածաշրջանում նրանց դաշնակիցները պատրաստվում են անցնել ավելի կոշտ քայլերի` Իսրայելին և նրա թիկունքին կանգնած արևմտյան երկրներին հարվածել տնտեսապես ու ռազմավարական կարևոր կետերում։
«Դիմադրության ճակատը և Իրանը վճռական են լիովին փակելու Հորմուզի նեղուցը և ակտիվացնելու այլ ճակատներ, այդ թվում՝ Բաբ էլ-Մանդեբի նեղուցը՝ սիոնիստներին և նրանց աջակիցներին պատժելու նպատակով, և դա ներառել են իրենց գործողությունների օրակարգում»,– ասված է հոդվածում։
Հիշեցնենք` Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ պաշտպանության նախարարությանը հրաման է տվել հարվածներ հասցնել Բեյրութի արվարձանի Դահիա շրջանին: Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին արձագանքել էր` որ Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարը նշանակում է հրադադար բոլոր ճակատներում` ներառյալ Լիբանանը, իսկ զինադադարի խախտումը մի ճակատում նշանակում է խախտում բոլոր ճակատներում։
Լրահոս
0