https://arm.sputniknews.ru/20260601/irani-het-larvatsutjun-ev-khajtvoc-rusastanin-qvocharjany-khvosel-e-tripp-i-masin-102852759.html
TRIPP–ը ստորագրելը չի նշանակում, որ հաղորդակցության ուղիները կաշխատեն ՀՀ–ի օգտին. Քոչարյան
TRIPP–ը ստորագրելը չի նշանակում, որ հաղորդակցության ուղիները կաշխատեն ՀՀ–ի օգտին. Քոչարյան
Sputnik Արմենիա
ՀՀ 2–րդ նախագահի խոսքով`նախագծի իրականացումն առաջին հերթին ուժեղ քարոզչական քայլ է՝ ուղղված Հայաստանի և Իրանի միջև լարվածության ու անվստահության մթնոլորտի... 01.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-01T11:23+0400
2026-06-01T11:23+0400
2026-06-01T11:53+0400
ամն
իրանի իսլամական հանրապետություն
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
թրամփի ուղի (tripp)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/07/94319919_0:125:1601:1025_1920x0_80_0_0_06a0af8b226bd131f263896ecb3c50c9.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Երևանի և Վաշինգտոնի միջև TRIPP-ի գործարկման մասին պայմանագրի ստորագրումը չի նշանակում, թե հաղորդակցության ուղիները կսկսեն աշխատել հօգուտ Հայաստանի։ Տնտեսական օգուտների հասնելու համար Երևանին անհրաժեշտ է մասշտաբայնացնել այս նախագիծը, որպեսզի նաև չեզոքացվեն Իրանի արձագանքի ռիսկերը։ «ՌԲԿ»-ին տված հարցազրույցում այս տեսակետն է հայտնել Հայաստանի 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Երևանում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում կստորագրեն TRIPP-ի վերաբերյալ վերջնական համաձայնագիրը։Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ դժվար է հասկանալ` ինչպես է երկաթգծի 42 կիլոմետրանոց հատվածը վերածվել մոլորակային մասշտաբի նախագծի։ «Թրամփի ուղի» նախագծի իրականացումը, ըստ ՀՀ 2–րդ նախագահի, առաջին հերթին ուժեղ քարոզչական քայլ է՝ ուղղված Հայաստանի և Իրանի միջև լարվածության ու անվստահության մթնոլորտի ստեղծմանը, ինչպես նաև յուրօրինակ խայթոց է Ռուսաստանին։Նրա խոսքով՝ նախագիծը պետք է մասշտաբայնացվեր՝ ենթակառուցվածքները երկարացնելով մինչև Երասխ գյուղ, ինչպես նաև մասնակից դարձնելով միջազգային այլ խաղացողների, որոնք Իրանի կողմից ընկալվում են որպես բարեկամական գործընկերներ։Քոչարյանն ընդգծել է, որ ցանկացած ղեկավար պետք է նախապես գնահատի իր որոշումների պոտենցիալ սպառնալիքները և ուղիներ փնտրի դրանք նվազագույնի հասցնելու համար։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ին TRIPP-ն անհրաժեշտ է Կենտրոնական Ասիայից ռեսուրսները (ըստ ամենայնի՝ հազվագյուտ հողային տարրերը) Ադրբեջանի, Վրաստանի և Եվրոպայի տարածքով դեպի ԱՄՆ փոխադրելու համար։ՀՀ 2–րդ նախագահի գնահատմամբ՝ նախագծում ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 100–150 միլիոն դոլար, ընդ որում՝ Հայաստանի մասնաբաժինը մոտ 26% է։ԱՄՆ–ն շտապում է, Փաշինյանի շանսերն ընտրություններում` նվազում. Խոսրով ՀարությունյանՔոչարյանն ընդգծել է, որ TRIPP նախագծի իրականացումն ինքնին դեռևս չի երաշխավորում օգուտներ Հայաստանի համար։ Քոչարյանն ուշադրություն է դարձրել նաև Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրատնտեսական կապերի հարաբերականորեն փոքր ծավալին։ Նրա կարծիքով՝ Վաշինգտոնի հիմնական հետաքրքրությունը կապված է հայ-իրանական սահմանին ներկայություն ունենալու հնարավորության հետ, քանի որ Իրանի հետ սահմանակից գրեթե բոլոր մյուս պետություններն արդեն հագեցած են ամերիկյան ռազմական ներկայությամբ։
ամն
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/07/94319919_0:0:1421:1065_1920x0_80_0_0_423e0a441f0293b69ea38425562e2017.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, թրամփի ուղի (tripp)
ամն, իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, թրամփի ուղի (tripp)
TRIPP–ը ստորագրելը չի նշանակում, որ հաղորդակցության ուղիները կաշխատեն ՀՀ–ի օգտին. Քոչարյան
11:23 01.06.2026 (Թարմացված է: 11:53 01.06.2026) ՀՀ 2–րդ նախագահի խոսքով`նախագծի իրականացումն առաջին հերթին ուժեղ քարոզչական քայլ է՝ ուղղված Հայաստանի և Իրանի միջև լարվածության ու անվստահության մթնոլորտի ստեղծմանը։
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Երևանի և Վաշինգտոնի միջև TRIPP-ի գործարկման մասին պայմանագրի ստորագրումը չի նշանակում, թե հաղորդակցության ուղիները կսկսեն աշխատել հօգուտ Հայաստանի։ Տնտեսական օգուտների հասնելու համար Երևանին անհրաժեշտ է մասշտաբայնացնել այս նախագիծը, որպեսզի նաև չեզոքացվեն Իրանի արձագանքի ռիսկերը։ «ՌԲԿ»-ին տված հարցազրույցում այս տեսակետն է հայտնել Հայաստանի 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ դժվար է հասկանալ` ինչպես է երկաթգծի 42 կիլոմետրանոց հատվածը վերածվել մոլորակային մասշտաբի նախագծի։ «Թրամփի ուղի» նախագծի իրականացումը, ըստ ՀՀ 2–րդ նախագահի, առաջին հերթին ուժեղ քարոզչական քայլ է՝ ուղղված Հայաստանի և Իրանի միջև լարվածության ու անվստահության մթնոլորտի ստեղծմանը, ինչպես նաև յուրօրինակ խայթոց է Ռուսաստանին։
«Խոսքը մի ճանապարհի մասին է, որը միացնում է Ադրբեջանն ու Նախիջևանը։ Ավելին` այդ հարցն ամրագրված էր դեռևս 2020 թվականի նոյեմբերի 9-ի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ հայտարարության 9-րդ կետում։ Հիմա դա ստացել է TRIPP անվանումը և ուղեկցվում է լայնամասշտաբ գովազդային արշավով», – նշել է Քոչարյանը։
Նրա խոսքով՝ նախագիծը պետք է մասշտաբայնացվեր՝ ենթակառուցվածքները երկարացնելով մինչև Երասխ գյուղ, ինչպես նաև մասնակից դարձնելով միջազգային այլ խաղացողների, որոնք Իրանի կողմից ընկալվում են որպես բարեկամական գործընկերներ։
«Իրանի բացասական արձագանքի ռիսկերը նվազեցնելու համար նախագծում կարելի էր ներգրավել Ռուսաստանին կամ Չինաստանին։ Չհրաժարվելով ԱՄՆ–ի հետ գործակցությունից և չդիպչելով ամերիկյան նախագահի ինքնասիրությանը՝ կարելի է նախագիծն ավելի օգտակար դարձնել Հայաստանի համար և միաժամանակ չեզոքացնել հնարավոր ռիսկերը», – նշել է նա։
Քոչարյանն ընդգծել է, որ ցանկացած ղեկավար պետք է նախապես գնահատի իր որոշումների պոտենցիալ սպառնալիքները և ուղիներ փնտրի դրանք նվազագույնի հասցնելու համար։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ին TRIPP-ն անհրաժեշտ է Կենտրոնական Ասիայից ռեսուրսները (ըստ ամենայնի՝ հազվագյուտ հողային տարրերը) Ադրբեջանի, Վրաստանի և Եվրոպայի տարածքով դեպի ԱՄՆ փոխադրելու համար։
ՀՀ 2–րդ նախագահի գնահատմամբ՝ նախագծում ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 100–150 միլիոն դոլար, ընդ որում՝ Հայաստանի մասնաբաժինը մոտ 26% է։
Քոչարյանն ընդգծել է, որ TRIPP նախագծի իրականացումն ինքնին դեռևս չի երաշխավորում օգուտներ Հայաստանի համար։ Քոչարյանն ուշադրություն է դարձրել նաև Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրատնտեսական կապերի հարաբերականորեն փոքր ծավալին։
Նրա կարծիքով՝ Վաշինգտոնի հիմնական հետաքրքրությունը կապված է հայ-իրանական սահմանին ներկայություն ունենալու հնարավորության հետ, քանի որ Իրանի հետ սահմանակից գրեթե բոլոր մյուս պետություններն արդեն հագեցած են ամերիկյան ռազմական ներկայությամբ։
«Թրամփի ուղի» նախագիծը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացածհամատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկճանապարհստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ինհայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
2026 թվականի հունվարի 14-ինհրապարակվեց«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։