00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԱՄՆ–ն շտապում է, Փաշինյանի շանսերն ընտրություններում` նվազում. Խոսրով Հարությունյան

© Sputnik / Zara MikaԽոսրով Հարությունյան
Խոսրով Հարությունյան - Sputnik Արմենիա, 1920, 28.05.2026
Խոսրով Հարությունյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՀ նախկին վարչապետը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է ԱՄՆ նախագահի` Փաշինյանին աջակցող հայտարարությունն ու պետքարտուղարի հապշտապ այցը` հունիսի 7-ին նախանշված ընտրություններում ՔՊ–ի հնարավոր պարտության համատեքստում։
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik․ Իրենց հատուկ ծառայությունների միջոցով ամերիկացիները հավանաբար ուսումնասիրել են ՀՀ–ում իշխող քաղաքական ուժի վերարտադրվելու հնարավորությունները և լուրջ մտահոգություններ ունեն այդ առումով. Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը` մեկնաբանելով ԱՄՆ վարչակազմի վերջին քայլերը, այդ թվում` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայտնած աջակցությունը և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կարճատև այցը Հայաստան։
«Այս ամենը խոսում է այն մասին, որ ամերիկացիները շտապում են։ Նրանք ավելի շուտ մտահոգ են առաջիկա ընտրություններում իշխող կուսակցության, մասնավորապես` Նիկոլ Փաշինյանի հաջողության հարցում։ Առնվազն գիտակցում են, որ հաղթանակի համար նրա շանսերը բավականին նվազ են կամ գնալով նվազում են»,– ասաց Հարությունյանը։
Նշենք` մայիսի 28-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սոցցանցում արած գրառմամբ ուղղակի աջակցություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ հունիսի 7-ի վերընտրության համար Նիկոլն ունի իր լիակատար և բացարձակ աջակցությունը։ Նա հավելել է, որ Վաշինգտոնն ու Երևանը շուտով կսկսեն «Թրամփի ուղու» կառուցումը, որը, ըստ նրա, կվերափոխի Հարավային Կովկասը և կօգնի ամերիկյան էներգետիկ ընկերություններին տրանսպորտային կապերին հասանելիություն ստանալ։
Մեզ հետ զրույցում Խոսրով Հարությունյանը հիշեցրեց, որ 2025թ–ին Եգիպտոսում, օգոստոսի 8-ին հաջորդած հանդիպմանը, Դոնալդ Թրամփը նույնիսկ չէր ճանաչել Նիկոլ Փաշինյանին։
Ռուբիոյի այցը Երևան կապված է իրանական հարցի և բազմաբևեռ աշխարհի ստեղծման հետ. Դուդակով
«Այսինքն՝ Թրամփը, որը օգոստոսին նույնիսկ Հայաստանի անունը չէր կարողանում ճիշտ արտաբերել, Թրամփը, որը նույնիսկ չէր ճանաչում Փաշինյանին այդ օգոստոսի 8-ի փաստաթղթերը ստորագրելուց հաշված շաբաթներ անց, այսօր նրան հայտարարում է իր հրաշալի ընկերը, գործընկերը։ Ընդ որում` արձանագրում է, որ շնորհիվ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության, ԱՄՆ–ն և մասնավորապես էներգետիկ ընկերությունները, հասանելիություն են ստանում միջինասիական երկրների էներգետիկ կամ ընդերքի կարողություններին։ Այսինքն՝ Թրամփը չի էլ թաքցնում, որ Նիկոլ Փաշինյանը իրեն հետաքրքիր է այնքանով, որքանով նա հնարավորություն է տալիս Հայաստանի տարածքը օգտագործել անարգել Միջին Ասիա թափանցելու համար»,– արձանագրեց Հարությունյանը։
Ինչ վերաբերում է ՀՀ իշխանությունների այն հայտարարություններին, թե ԱՄՆ–ի հետ հարաբերությունները Հայաստանի համար անվտանգության կամ տնտեսական աճի երաշխիք են, նախկին վարչապետի կարծիքով, դրանք ընդամենը ԱՄՆ–ի իրական շահերից ածանցվող հնարավորություններ են, որոնք կարող են իրականացվել կամ չիրականացվել։
«Թրամփի գլխավոր նպատակը Հայաստանի տարածքն է, մասնավորապես` Սյունիքը»,– պնդեց մեր զրուցակիցը։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի` ՀՀ մեկ ժամանոց այցի մեջ Խոսրով Հարությունյանը դարձյալ նույն շտապողականությունն է նկատում` դա ևս պայմանավորելով առաջիկա ընտրություններում ՔՊ–ի հնարավոր պարտությամբ։
«Ինձ մոտ այն տպավորությունն է, որ Միացյալ Նահանգները շտապում է փաստաթղթով արձանագրել իր ներկայությունը Հայաստանում` ինչ-որ մոտեցումներ, քաղաքական հարցադրումներ, որոնք հնարավոր իշխանափոխության պարագայում կարող են օգտագործվել նոր իշխանությունների հետ հարաբերություններում և ներկայացվել դրանք որպես արդեն կատարված փաստ»,– նշեց Հարությունյանը։
ՀՀ նախկին վարչապետը նկատեց, որ Ռուբիոյի կարճատև այցի ընթացքում ստորագրված փաստաթղթերը կարող էին ստորագրվել նաև հունիսի 7-ից հետո, նախապես ծրագրված և պատշաճ ընթացակարգերով իրականացված այցի օրակարգում։ Մինչդեռ այն, ինչ կատարվեց, նրա համոզմամբ, ևս մեկ անգամ վկայում է ԱՄՆ–ի իշխանությունների վախերի և դրանցով պայմանավորված շտապողականության մասին։
Հիշեցնենք, որ Թրամփի` աջակցության հայտարարությունից 2 օր առաջ Հայաստանում էր ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նա Երևանում վայրէջք էր կատարել Հնդկաստանից վերադարձի ճանապարհին, և «Զվարթնոց» օդանավակայանում գտնվելու իր 45 րոպեների ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ 3 փաստաթուղթ ստորագրել, ապա շարունակել թռիչքը։
Ինչ է ուզում ԱՄՆ-ն ստանալ Հայաստանից. քաղտեխնոլոգը վերլուծել է Ռուբիոյի այցի նպատակները
Լրահոս
0