https://arm.sputniknews.ru/20260601/hakakvorupcivony-krkin-dzajnagrutjun-e-hraparakel-ajs-angam-ajn-bhkin-e-veragrvum-102859413.html
Հակակոռուպցիոնը կրկին ձայնագրություն է հրապարակել. այս անգամ այն ԲՀԿ–ին է վերագրվում
Հակակոռուպցիոնը կրկին ձայնագրություն է հրապարակել. այս անգամ այն ԲՀԿ–ին է վերագրվում
Sputnik Արմենիա
Ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ: 01.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-01T13:43+0400
2026-06-01T13:43+0400
2026-06-01T14:23+0400
հակակոռուպցիոն կոմիտե
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
ընտրակաշառք
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ)
«ուժեղ հայաստան» կուսակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/09/100827049_0:114:1280:834_1920x0_80_0_0_1e3ab0f43b3064f695f08c3b7d0bba91.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի - Sputnik. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հերթական ձայնագրությունն է հրապարակել, որում, ըստ հաղորդագրության, ԲՀԿ անդամն ընտրակաշառք խոստանալու և տալու մասին է խոսում։Կոմիտեն պնդում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աբովյան համայնքի տարածքային գրասենյակի պատասխանատուն, կուսակցության անդամների և նրանց հետ համագործակցող մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, մի շարք ընտրողների խոստացել, ինչպես նաև տվել է ընտրակաշառք:Հիշեցնենք՝ մայիսի 27–ին իրավապահները մտել էին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Վանաձորի գրասենյակ, որից հետո 10 անձ ձերբակալվել էր։Մայիսի 29-ին հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ է իրականացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աբովյանի և Արթիկի գրասենյակներում, ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված 2 քրեական վարույթների շրջանակներում ձերբակալվել է 7 անձ։ՀՀ իրավապահները պարբերաբար հաղորդում են նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների ու համակիրների կողմից իրականացվող ընտրախախտումների մասին։ Մայիսի 30–ին հայտնի դարձավ, որ 2026թ–ի մայիս ամսվա ընթացքում հաստատված մեղադրական եզրակացությամբ իրավասու դատարան է հանձնվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 5 քրեական վարույթ՝ 16 անձի վերաբերյալ։ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/09/100827049_143:0:1280:853_1920x0_80_0_0_6b97fa92c448e4929884cc1a550d12e4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հակակոռուպցիոն կոմիտե, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), ընտրակաշառք, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), «ուժեղ հայաստան» կուսակցություն
հակակոռուպցիոն կոմիտե, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), ընտրակաշառք, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), «ուժեղ հայաստան» կուսակցություն
Հակակոռուպցիոնը կրկին ձայնագրություն է հրապարակել. այս անգամ այն ԲՀԿ–ին է վերագրվում
13:43 01.06.2026 (Թարմացված է: 14:23 01.06.2026) Ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ:
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի - Sputnik. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հերթական ձայնագրությունն է հրապարակել, որում,
ըստ հաղորդագրության, ԲՀԿ անդամն ընտրակաշառք խոստանալու և տալու մասին է խոսում։
Կոմիտեն պնդում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աբովյան համայնքի տարածքային գրասենյակի պատասխանատուն, կուսակցության անդամների և նրանց հետ համագործակցող մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, մի շարք ընտրողների խոստացել, ինչպես նաև տվել է ընտրակաշառք:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։
Հիշեցնենք՝ մայիսի 27–ին իրավապահները մտել էին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության
Վանաձորի գրասենյակ, որից հետո 10 անձ ձերբակալվել էր։
Մայիսի 29-ին հայտնի դարձավ, որ
Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ է իրականացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աբովյանի և Արթիկի գրասենյակներում, ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված 2 քրեական վարույթների շրջանակներում ձերբակալվել է 7 անձ։
ՀՀ իրավապահները պարբերաբար հաղորդում են նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների ու համակիրների կողմից իրականացվող ընտրախախտումների մասին։ Մայիսի 30–ին հայտնի դարձավ, որ 2026թ–ի մայիս ամսվա ընթացքում հաստատված մեղադրական եզրակացությամբ
իրավասու դատարան է հանձնվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 5 քրեական վարույթ՝ 16 անձի վերաբերյալ։
ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։