https://arm.sputniknews.ru/20260530/arden-dataranum-e-uzhegh-hajastanin-arnchvvogh-5-qreakan-varujt-16-andzi-veraberjal--102815374.html
Արդեն դատարանում է «Ուժեղ Հայաստանին» առնչվող 5 քրեական վարույթ՝ 16 անձի վերաբերյալ
Արդեն դատարանում է «Ուժեղ Հայաստանին» առնչվող 5 քրեական վարույթ՝ 16 անձի վերաբերյալ
Sputnik Արմենիա
Կուսակցության անդամներն ու համակիրները մեղադրվում են ընտրակաշառք տալու կամ ստանալու, բարեգործության արգելքը խախտելու, ընտրական իրավունքի իրականացմանը... 30.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-30T13:57+0400
2026-05-30T13:57+0400
2026-05-30T13:59+0400
հհ դատախազություն
հհ գլխավոր դատախազություն
քրեական գործ
«ուժեղ հայաստան» կուսակցություն
ընտրակաշառք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/08/101911216_0:134:2560:1574_1920x0_80_0_0_3ccf1da5a10e23fa2dab8e1bd3862f0a.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի - Sputnik. 2026թ–ի մայիս ամսվա ընթացքում հաստատված մեղադրական եզրակացությամբ իրավասու դատարան է հանձնվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 5 քրեական վարույթ՝ 16 անձի վերաբերյալ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։Նշվում է, որ բոլոր վարույթներով անցնում են «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ կամ համակիրներ։ ՀՀ դատախազությունը նրանց մեղադրում է ընտրակաշառք տալու կամ ստանալու, բարեգործության արգելքը խախտելու, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու փորձերի մեջ։Մասնավորապես, ըստ դատախազության, վարույթներից մեկով «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգային թիմի ղեկավարը երկու ընտրողի առաջարկել է աշխատանք, բնակարան, հողամաս և պաշտոն՝ կուսակցության օգտին քվեարկելու պայմանով: Մյուս վարույթով կուսակցության անդամն ընտրողին «բարեգործության անվան տակ խոստացված կենցաղային տեխնիկայի փոխարեն փոխանցել է գումար՝ խախտելով ընտրությունների ընթացքում բարեգործության արգելքը»։3-րդ վարույթը վերաբերում է Սյունիքում կուսակցության աջակցի կողմից համայնքների ղեկավարների և բնակիչների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն՝ սպառնալիքով և ընտրակաշառքով։Եվս մեկ վարույթով «Մեր ձևով» հասարակական կազմակերպության գրասենյակի ղեկավարը, իրականացնելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակի պատասխանատուի գործառույթները, չորս անձի տվել է ընտրակաշառք, մեկ այլ անձի էլ՝ 200 հազար դրամ՝ խախտելով բարեգործության արգելքը։Եվ վերջապես 5-րդ վարույթով կուսակցության տարածքային պատասխանատուն 2 քաղաքացու տվել է ընտրակաշառք, ևս երկու անձի շահագրգռել է մասնակցել կուսակցության՝ ապրիլի 17-ին կայացած հավաքին՝ խոստանալով սննդամթերքի տեսքով նյութական օգնություն:ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/08/101911216_143:0:2418:1706_1920x0_80_0_0_b0c4de8bc2fa7d05c494a327cd74b2e4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ դատախազություն, հհ գլխավոր դատախազություն, քրեական գործ, «ուժեղ հայաստան» կուսակցություն, ընտրակաշառք
հհ դատախազություն, հհ գլխավոր դատախազություն, քրեական գործ, «ուժեղ հայաստան» կուսակցություն, ընտրակաշառք
Արդեն դատարանում է «Ուժեղ Հայաստանին» առնչվող 5 քրեական վարույթ՝ 16 անձի վերաբերյալ
13:57 30.05.2026 (Թարմացված է: 13:59 30.05.2026) Կուսակցության անդամներն ու համակիրները մեղադրվում են ընտրակաշառք տալու կամ ստանալու, բարեգործության արգելքը խախտելու, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու փորձերի մեջ։
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի - Sputnik. 2026թ–ի մայիս ամսվա ընթացքում հաստատված մեղադրական եզրակացությամբ իրավասու դատարան է հանձնվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 5 քրեական վարույթ՝ 16 անձի վերաբերյալ։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ բոլոր վարույթներով անցնում են «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ կամ համակիրներ։ ՀՀ դատախազությունը նրանց մեղադրում է ընտրակաշառք տալու կամ ստանալու, բարեգործության արգելքը խախտելու, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու փորձերի մեջ։
Մասնավորապես, ըստ դատախազության, վարույթներից մեկով «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգային թիմի ղեկավարը երկու ընտրողի առաջարկել է աշխատանք, բնակարան, հողամաս և պաշտոն՝ կուսակցության օգտին քվեարկելու պայմանով: Մյուս վարույթով կուսակցության անդամն ընտրողին «բարեգործության անվան տակ խոստացված կենցաղային տեխնիկայի փոխարեն փոխանցել է գումար՝ խախտելով ընտրությունների ընթացքում բարեգործության արգելքը»։
3-րդ վարույթը վերաբերում է Սյունիքում կուսակցության աջակցի կողմից համայնքների ղեկավարների և բնակիչների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն՝ սպառնալիքով և ընտրակաշառքով։
Եվս մեկ
վարույթով «Մեր ձևով» հասարակական կազմակերպության գրասենյակի ղեկավարը, իրականացնելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակի պատասխանատուի գործառույթները, չորս անձի տվել է ընտրակաշառք, մեկ այլ անձի էլ՝ 200 հազար դրամ՝ խախտելով բարեգործության արգելքը։
Եվ վերջապես 5-րդ վարույթով կուսակցության տարածքային պատասխանատուն 2 քաղաքացու տվել է ընտրակաշառք, ևս
երկու անձի շահագրգռել է մասնակցել կուսակցության՝ ապրիլի 17-ին կայացած հավաքին՝ խոստանալով սննդամթերքի տեսքով նյութական օգնություն:
ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։