00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
09:59
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հիմնավորում չկա․ Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հարցով հանրաքվե անցկացնելու մասին

Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանը կրկին հիշեցրել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները տրանսֆորմացիայի փուլում են։
ԵԱՏՄ-ից դուրս գալու, ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անելու տրամաբանություն դեռևս չկա, քանի որ հիմնավորում չկա։ Այս մասին վաղ առավոտյան ուղիղ եթերում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու, արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության թեմայով տեսաուղերձում։
«ԵԱՏՄ-ում մենք աշխատում ենք ու շարունակելու ենք աշխատել այնքան, երբ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրություն կատարելը անխուսափելի կլինի։ Դրա համար հանրաքվե կլինի ու ժողովուրդը կընտրի, բայց պնդեց՝ քանի դեռ Հայաստանը չի դիմել պաշտոնապես ԵՄ-ին անդամագրվելու համար կամ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակին շատ մոտ չէ, որևէ հանրաքվե անելն անտրամաբանական է, քանի որ հիմնավորում չկա»,- ասաց Փաշինյանը։
Ըստ Փաշինյանի՝ ՀՀ-ն շարունակելու է «հանգիստ, հանդարտ, առանց նյարդի, առանց վիճաբանությունների» աշխատել Եվրասիական տնտեսական միությունում։ Շեշտեց՝ Հայաստանն այս ուղղությամբ դեռ պոտենցիալ ունի, որը առաջիկայում կօգտագործի։
Նա հերթական անգամ ընդգծեց, որ Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները տրանսֆորմացիայի փուլում են ու ինքը դա դրական է համարում։ Փաշինյանի խոսքով՝ ՀՀ-ՌԴ-ի միջև նոր հարաբերությունները են սկսվում ու դրանք բաց են և անկեղծ, որևէ մութ անկյուն չկա։
Փաշինյանը նաև օրինակ բերեց, թե ինչպես է պատկերացնում արտաքին քաղաքականության հավասարաշռումը և շեշտեց՝ կտրուկ և առանց բանաձևումների որևէ բան չի արվելու։ Նա տարբեր երկրների մատակարարումները համեմատեց ջուր բերելու հետ, թե պայմանական այդ ջուրը սկզբում մեկ հոգի է բերում ամեն օր, որը սակայն կարող է հիվանդանալ ու չկարողանալ բերել այդ ջուրը։ Հետո նշեց, թե 2 հոգի այդ ջուրը բերելու դեպքում հավանականությունները 50%-ով նվազում են, իսկ 3 հոգու դեպքում՝ ըստ Փաշինյանի՝ տրամաբանությունը փոխվում է ու ընտրելու հնարավություն է լինում։
Արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետը նշեց, որ հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականությունը հենց անվտանգության և տնտեսության դիվերսիֆիկացիան է։ Ընդգծեց, որ խոսքը բոլոր ոլորտների մասին է՝ տնտեսություն, արտահանում, ներմուծում, անվտանգություն, ռազմատեխնիկական հարաբերություններ։
Փաշինյանը վստահ է, որ մայիսի 28-ի զորահանդեսին ցուցադրվել է ռազմատեխնիկական համագործակցության հավասարակշռում։ Նրա խոսքով՝ այս ընթացքում նույնն արվում է նաև տնտեսական քաղաքականության ոլորտում։
Դիվանագիտական հարաբերություններին անդրադառնալով՝ նա ընդգծեց, որ նախկինում մի շարք երկրների հետ նմանատիպ հարաբերություններ չեն եղել, օրինակ Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ։
Ըստ ՔՊ առաջնորդի՝ իրենք այժմ էլ աշխատում են նաև Թուրքիայի և Ադրբեջանի հետ եր հարաբերությունները կարգավորելու նպատակով։ Համոզմունք հայտնեց, որ իրենք կհասնեն այդ նպատակին։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը երջանիկ կլինի, եթե իրեն ընդունեն Եվրամիություն, բայց միևնույն ժամանակ նշել է, որ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ լիիրավ անդամ, և երկու միավորումների միջև ընտրության հարցը որոշելու է ժողովուրդը, ոչ թե երկրի ղեկավարությունը:
Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։
Փաշինյանը մայիսի 11-ին հայտարարեց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ այդ հարցով հանրաքվեի անցկացումը հնարավոր է միայն «օբյեկտիվ անհրաժեշտության» դեպքում: Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար:
Մայիսի 28-ին ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները Հայաստանի վերաբերյալ հայտարարություն են ընդունել։ Նրանց կարծիքով՝ Հայաստանը պետք է որքան հնարավոր է շուտ համազգային հանրաքվե անցկացնի՝ ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ։
Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է 12 տարի առաջ։ Միավորման անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Ստեղծումից ի վեր ԵԱՏՄ անդամ պետությունների ընդհանուր ՀՆԱ-ն 1.6 տրիլիոն դոլարից աճել է մինչև 3.01 տրիլիոն դոլար, անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի ծավալը կրկնապատկվել է, իսկ երրորդ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 72%-ով։ Մինչև 2025 թվականի ավարտը միության ՀՆԱ-ն, կանխատեսումների համաձայն, կաճի 1.7%-ով։
Լրահոս
0