https://arm.sputniknews.ru/20260601/artur-osipjanin-azat-ardzakelu-pahanjvov-anzhamket-nstacujc-e-sksvel-baghramjan-pvoghvotajum-102859513.html
Արթուր Օսիպյանին ազատ արձակելու պահանջով անժամկետ նստացույց է սկսվել Բաղրամյան պողոտայում
Արթուր Օսիպյանին ազատ արձակելու պահանջով անժամկետ նստացույց է սկսվել Բաղրամյան պողոտայում
Sputnik Արմենիա
Նստացույց անող Գեղամ Օհանյանը նշում է, որ ինքն անձամբ չի ճանաչում Արթուր Օսիպյանին, ուղղակի այս քայլով փորձում է պայքարել անարդարության դեմ։ 01.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-01T13:44+0400
2026-06-01T13:44+0400
2026-06-01T13:45+0400
արթուր օսիպյան
նստացույց
բողոքի ակցիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/01/102859241_0:0:1920:1080_1920x0_80_0_0_fa704cd9b7193c24b6258612e36b5081.jpg
Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսպիյանին ազատ արձակելու պահանջով հասարակական-քաղաքական գործիչ Գեղամ Օհանյանը անժամկետ նստացույց է սկսել Բաղրամյան պողոտայում։Ավելի վաղ Արթուր Օսիպյանի փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը հայտնել էր, որ «Նուբարաշեն» ՔԿՀ–ում գտնվող իր պաշտպանյալն արդեն 13 օր է հացադուլ է անում և արդեն շատ հյուծված տեսք ունի։ Նա իր այդ քայլով Նիկոլ Փաշինյանից պահանջում է իրենից ներողություն խնդրել` «փախած» անվանելու և իր արժանապատվությունը վիրավորելու համար։Նշենք, որ Օհանյանը նստացույցն անելու է Բաղրամյան պողոտայում` մետրոյի «Բաղրամյան» կայարանի մոտ։Հիշեցնենք՝ Արթուր Օսիպյանը մայիսի 18-ին ձերբակալվեց Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո։ Մինչ այդ նա սոցիալական ցանցի իր էջում գրել էր. «Թե Նիկոլի տեղը իմացող կա, ասեք` բմբուլները օդ հանեմ։ Բա կերավ մեր միսը»։Մայիսի 21-ին հայտնի դարձավ, որ Օսիպյանը 2 ամսով կալանավորվել է։ Նրա նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը), 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 211-րդ հոդվածի 1-ին մասով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը):Հավելենք, որ այդ պահին գործը գտնվում է Վերաքննիչ դատարանում. բողոքարկվել է կալանքի որոշումը և հատուկ վերանայման բողոք ներկայացվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Արթուր Օսիպյանին ազատ արձակելու պահանջով անժամկետ նստացույց է սկսվել Բաղրամյան պողոտայում
Sputnik Արմենիա
Արթուր Օսիպյանին ազատ արձակելու պահանջով անժամկետ նստացույց է սկսվել Բաղրամյան պողոտայում
2026-06-01T13:44+0400
true
PT0M38S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/01/102859241_198:0:1638:1080_1920x0_80_0_0_ccfddaed0b9834649f324e246be9955c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արթուր օսիպյան, նստացույց, բողոքի ակցիա
արթուր օսիպյան, նստացույց, բողոքի ակցիա
Արթուր Օսիպյանին ազատ արձակելու պահանջով անժամկետ նստացույց է սկսվել Բաղրամյան պողոտայում
13:44 01.06.2026 (Թարմացված է: 13:45 01.06.2026) Նստացույց անող Գեղամ Օհանյանը նշում է, որ ինքն անձամբ չի ճանաչում Արթուր Օսիպյանին, ուղղակի այս քայլով փորձում է պայքարել անարդարության դեմ։
Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսպիյանին ազատ արձակելու պահանջով հասարակական-քաղաքական գործիչ Գեղամ Օհանյանը անժամկետ նստացույց է սկսել Բաղրամյան պողոտայում։
Ավելի վաղ Արթուր Օսիպյանի փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը հայտնել էր, որ «Նուբարաշեն» ՔԿՀ–ում գտնվող իր պաշտպանյալն արդեն 13 օր է հացադուլ է անում և արդեն շատ հյուծված տեսք ունի։ Նա իր այդ քայլով Նիկոլ Փաշինյանից պահանջում է իրենից ներողություն խնդրել` «փախած» անվանելու և իր արժանապատվությունը վիրավորելու համար։
Նշենք, որ Օհանյանը նստացույցն անելու է Բաղրամյան պողոտայում` մետրոյի «Բաղրամյան» կայարանի մոտ։
«Ես նստացույց եմ սկսում, ու այստեղ եկել եմ որպես քաղաքացի ու որևէ քարոզարշավ կամ այլ քաղաքական գործընթաց չի կարող խանգարել։ Ընդդիմադիր բազմաթիվ քաղաքական ուժեր իմ այս քայլը կփորձեն օգտագործել դիվիդենտ հավաքելու համար, բայց դա բացառվում է։ Իմ նստացույցին կարող են միանալ նրանք, ովքեր ինչ–որ քարոզչամեքենա չեն կիրառելու ու քարոզարշավը չեն բերելու այստեղ։ Ես Արթուր Օսիպյանին չեմ ճանաչում ու 2 օր առաջ էլ իմացա, որ նա 2 անչափահաս երեխա ունի։ Փաստորեն նա կալանավորվել է զուտ այն բանի համար, որ Արցախից տեղահանված է ու համարձակվել է վարչապետի թեկնածուին հարց ուղղել»,– ասաց Օհանյանը։
Հիշեցնենք՝ Արթուր Օսիպյանը մայիսի 18-ին
ձերբակալվեց Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո։ Մինչ այդ նա սոցիալական ցանցի իր էջում գրել էր. «Թե Նիկոլի տեղը իմացող կա, ասեք` բմբուլները օդ հանեմ։ Բա կերավ մեր միսը»։
Մայիսի 21-ին հայտնի դարձավ, որ
Օսիպյանը 2 ամսով կալանավորվել է։ Նրա նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը), 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 211-րդ հոդվածի 1-ին մասով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը):
Հավելենք, որ այդ պահին գործը գտնվում է Վերաքննիչ դատարանում. բողոքարկվել է կալանքի որոշումը և հատուկ վերանայման բողոք ներկայացվել։