https://arm.sputniknews.ru/20260531/13-or-hacadul-anvogh-artur-osipjany-shat-hjutsvats-vitshakum-e-manramasner--102831652.html
13 օր հացադուլ անող Արթուր Օսիպյանը շատ հյուծված վիճակում է. մանրամասներ
13 օր հացադուլ անող Արթուր Օսիպյանը շատ հյուծված վիճակում է. մանրամասներ
Sputnik Արմենիա
Փաստաբանի խոսքով` այս պահին գործը գտնվում է վերաքննիչ դատարանում, բողոքարկել են կալանքի որոշումը և հատուկ վերանայման բողոք են ներկայացրել։ 31.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-31T13:35+0400
2026-05-31T13:35+0400
2026-05-31T13:37+0400
արթուր օսիպյան
հացադուլ
փաստաբան
«նուբարաշեն» քկհ
նիկոլ փաշինյան
վեճ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/15/102422123_0:31:667:406_1920x0_80_0_0_1f5f85d88e7c628f5d3f91daa32a3719.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik․ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը, որն արդեն 13–րդ օրն է, ինչ շարունակում է հացադուլը, գտնվում է շատ հյուծված վիճակում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց նրա փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը։Նրա խոսքով` այս պահին գործը գտնվում է վերաքննիչ դատարանում, բողոքարկել են կալանքի որոշումը և հատուկ վերանայման բողոք են ներկայացրել։Հիշեցնենք՝ Արթուր Օսիպյանը մայիսի 18-ին ձերբակալվեց Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո։ Մինչ այդ նա սոցիալական ցանցի իր էջում գրել էր. «Թե Նիկոլի տեղը իմացող կա, ասեք` բմբուլները օդ հանեմ։ Բա կերավ մեր միսը»։Մայիսի 21-ին հայտնի դարձավ, որ Օսիպյանը 2 ամսով կալանավորվել է։ Նրա նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը), 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 211-րդ հոդվածի 1-ին մասով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը):
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/15/102422123_42:0:625:437_1920x0_80_0_0_f56931d69728d42fca6fee193daa34d0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արթուր օսիպյան, հացադուլ, փաստաբան, «նուբարաշեն» քկհ, նիկոլ փաշինյան, վեճ
արթուր օսիպյան, հացադուլ, փաստաբան, «նուբարաշեն» քկհ, նիկոլ փաշինյան, վեճ
13 օր հացադուլ անող Արթուր Օսիպյանը շատ հյուծված վիճակում է. մանրամասներ
13:35 31.05.2026 (Թարմացված է: 13:37 31.05.2026) Փաստաբանի խոսքով` այս պահին գործը գտնվում է վերաքննիչ դատարանում, բողոքարկել են կալանքի որոշումը և հատուկ վերանայման բողոք են ներկայացրել։
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik․ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը, որն արդեն 13–րդ օրն է, ինչ շարունակում է հացադուլը, գտնվում է շատ հյուծված վիճակում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց նրա փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը։
«Բազմաթիվ անձինք, այդ թվում հարազատներ, մտերիմներ, հասարակական ակտիվ շրջանակներ դիմել են Օսիպյանին` խնդրելով դադարեցնել հացադուլը,սակայն նա վճռական է տրամադրված։ Օսիպյանը հացադուլից դուրս չի գա այնքան ժամանակ, մինչև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն «փախած» անվանելու և իր արժանապատվությունը վիրավորելու համար ներողություն չխնդրի»,– ասաց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով` այս պահին գործը գտնվում է վերաքննիչ դատարանում, բողոքարկել են կալանքի որոշումը և հատուկ վերանայման բողոք են ներկայացրել։
Հիշեցնենք՝ Արթուր Օսիպյանը մայիսի 18-ին
ձերբակալվեց Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո։ Մինչ այդ նա սոցիալական ցանցի իր էջում գրել էր. «Թե Նիկոլի տեղը իմացող կա, ասեք` բմբուլները օդ հանեմ։ Բա կերավ մեր միսը»։
Մայիսի 21-ին հայտնի դարձավ, որ
Օսիպյանը 2 ամսով կալանավորվել է։ Նրա նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը), 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 211-րդ հոդվածի 1-ին մասով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը):