https://arm.sputniknews.ru/20260530/samvel-karapetjany-dati-e-tvel-azh-nakhagahin-pahanjum-e-herqum-ev-6-mln-dram-pvokhhatucum-102818242.html
Սամվել Կարապետյանը դատի է տվել ԱԺ նախագահին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ փոխհատուցում
Սամվել Կարապետյանը դատի է տվել ԱԺ նախագահին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ փոխհատուցում
Sputnik Արմենիա
Հայցում նշվում է, որ Ալեն Սիմոնյանի կողմից հրապարակված տեղեկություններն ամբողջովին կեղծ են և զրպարտություն են հանդիսանում։ 30.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-30T15:55+0400
2026-05-30T15:55+0400
2026-05-30T16:17+0400
դատարան
հայց
ալեն սիմոնյան
սամվել կարապետյան
հերքում
«ուժեղ հայաստան» կուսակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/04/100635875_0:0:1187:667_1920x0_80_0_0_0ea462879745cb6e1a90caef5231b247.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի - Sputnik. «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դեմ։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։Կարապետյանը պահանջում է հերքել իր մասին հրապարակված զրպարտություն համարվող տեղեկություններն ու որպես փոխհատուցում Սիմոնյանից բռնագանձել 6 միլիոն դրամ։Հայցում նշվում է, որ այդ տեղեկությունն ամբողջությամբ կեղծ է, չի համապատասխանում իրականությանը և դրանով Ալեն Սիմոնյանը զրպարտել է Սամվել Կարապետյանին։Հայցը ստացվել է մայիսի 29-ին, մակագրվել է Երևանի առաջին ատյանի դատավոր Վահագն Թորոսյանին։Հավելենք, որ օրեր առաջ Սամվել Կարապետյանը ևս մեկ հայցադիմում է ներկայացրել ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ու Հայաստանի Հանրային հեռուստաընկերության։ Հայցադիմումում նշվում է, որ Հանրային հեռուստաընկերության եթերում ցուցադրված «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական քարոզչական տեսանյութով զրպարտչական բնույթի կեղծ տեղեկություններ են տարածվել Սամվել Կարապետյանի վերաբերյալ, մասնավորապես՝ հնչեցվել են «օլիգարխ», «պատերազմի եռագլուխ կուսակցություն կազմելու», «ժողովրդին խաբելու», «վախեցնելու», «իշխանության գալու համար ձայներ գնելու», «պատերազմ հրահրելու», «Հայաստանի անկախությունը վերացնելու», «օտարերկրյա լրտես հանդիսանալու» մասին արտահայտություններ։Կարապետյանը պահանջում է հերքում և հրապարակային ներողություն պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունների համար։ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/04/100635875_145:0:1034:667_1920x0_80_0_0_3bb178a6cdf7b495abd24748feb44fad.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դատարան, հայց, ալեն սիմոնյան, սամվել կարապետյան, հերքում, «ուժեղ հայաստան» կուսակցություն
դատարան, հայց, ալեն սիմոնյան, սամվել կարապետյան, հերքում, «ուժեղ հայաստան» կուսակցություն
Սամվել Կարապետյանը դատի է տվել ԱԺ նախագահին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ փոխհատուցում
15:55 30.05.2026 (Թարմացված է: 16:17 30.05.2026) Հայցում նշվում է, որ Ալեն Սիմոնյանի կողմից հրապարակված տեղեկություններն ամբողջովին կեղծ են և զրպարտություն են հանդիսանում։
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի - Sputnik. «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դեմ։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։
Կարապետյանը պահանջում է հերքել իր մասին հրապարակված զրպարտություն համարվող տեղեկություններն ու որպես փոխհատուցում Սիմոնյանից բռնագանձել 6 միլիոն դրամ։
Դատական հայցի համար հիմք է դարձել մայիսի 19-ին սոցիալական ցանցերում Ալեն Սիմոնյանի կատարած հրապարակումը, ըստ որի՝ «իրավապահները պետք է իրենց գնահատականը տան, թե ո՞նց է ստացվում, որքա՞ն իրավական է արտաքին այլ երկրի հետախուզական ծառայության աշխատակցի կողմից Հայաստանի Հանրապետությունում կուսակցություն հիմնելը և քաղաքականության մեջ մտնելը»:
Հայցում նշվում է, որ այդ տեղեկությունն ամբողջությամբ կեղծ է, չի համապատասխանում իրականությանը և դրանով Ալեն Սիմոնյանը զրպարտել է Սամվել Կարապետյանին։
Հայցը ստացվել է մայիսի 29-ին, մակագրվել է Երևանի առաջին ատյանի դատավոր Վահագն Թորոսյանին։
Հավելենք, որ օրեր առաջ
Սամվել Կարապետյանը ևս մեկ հայցադիմում է ներկայացրել ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ու Հայաստանի Հանրային հեռուստաընկերության։
Հայցադիմումում նշվում է, որ Հանրային հեռուստաընկերության եթերում ցուցադրված «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական քարոզչական տեսանյութով զրպարտչական բնույթի կեղծ տեղեկություններ են տարածվել Սամվել Կարապետյանի վերաբերյալ, մասնավորապես՝ հնչեցվել են «օլիգարխ», «պատերազմի եռագլուխ կուսակցություն կազմելու», «ժողովրդին խաբելու», «վախեցնելու», «իշխանության գալու համար ձայներ գնելու», «պատերազմ հրահրելու», «Հայաստանի անկախությունը վերացնելու», «օտարերկրյա լրտես հանդիսանալու» մասին արտահայտություններ։
Կարապետյանը պահանջում է հերքում և հրապարակային ներողություն պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունների համար։
ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։