00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
14 ր
Ուղիղ եթեր
10:14
32 ր
Ուղիղ եթեր
11:00
14 ր
Ուղիղ եթեր
13:00
15 ր
Ուղիղ եթեր
14:00
13 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:42
17 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
55 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Սամվել Կարապետյանը զրպարտության համար դատի է տվել ՔՊ–ին և Հանրային հեռուստաընկերությանը

© Photo : Strong ArmeniaՍամվել Կարապետյան
Սամվել Կարապետյան - Sputnik Արմենիա, 1920, 29.05.2026
Բաժանորդագրվել
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդը պահանջում է հրապարակայնորեն ներողություն խնդրել իր արժանապատվությունն ու բարի համբավը արատավորելու համար։
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik․ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանը զրպարտության համար դատական հայց է ներկայացրել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Հայաստանի հանրային հեռուստաընկերության դեմ։ Այս մասին տեղեկանում ենք «Datalex» միասնական դատական տեղեկատվական կայքից։
Կարապետյանը պահանջում է, որ պատասխանող կողմերը՝ «Հանրային հեռուստատեսություն» ՓԲԸ-ն և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայցը բավարարվելու մասին դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց եռօրյա ժամկետում հրապարակայնորեն հերքեն իր վերաբերյալ հրապարակված, զրպարտություն համարվող տվյալները։ Նշվում է, որ Հանրային հեռուստաընկերությամբ հրապարակված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզչական տեսանյութը «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի վերաբերյալ տարածել է զրպարտչական բնույթի կեղծ տեղեկություններ:
«Սամվել Կարապետյանի վերաբերյալ հնչեցված «օլիգարխ», «պատերազմի եռագլուխ կուսակցություն կազմելու», «ժողովրդին խաբելու», «վախեցնելու», «իշխանության գալու համար ձայներ գնելու», «պատերազմ հրահրելու», «Հայաստանի անկախությունը վերացնելու», «օտարերկրյա լրտես հանդիսանալու» մասին արտահայտություններն ամբողջությամբ սուտ են և չեն համապատասխանում իրականությանը»,–նշված է հայցի պահանջում։
Կարապետյանը պահանջում է պարտավորեցնել պատասխանողներ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը հրապարակայնորեն ներողություն խնդրել իր արժանապատվությունն ու բարի համբավը վիրավորական արտահայտություններով արատավորելու համար։
Նշենք, որ Կարապետյանը ՔՊ–ի դեմ զրպարտության համար դատական հայց էր ներկայացրել նաև 2025 թվականի նոյեմբերին և հուլիսին։
«Ուժեղ Հայաստանը» հայց է ներկայացրել Հանրային հեռուստաընկերության դեմ
2025 թվականի նոյեմբերին ներկայացված դատական հայցով Սամվել Կարապետյանը «Քաղաքացիական պայմանագիր»կուսակցությունից պահանջել էր civic.am լրատվական կայքում հերքել «Սամվել Կարապետյանն ակտիվորեն կկաշառի մարդկանց» վերնագրով սուտ տեղեկությունը, ներողություն խնդրել և զրպարտության համար որպես փոխհատուցում հօգուտ Սամվել Կարապետյանի բռնագանձել 6 միլիոն դրամ։
2025 թվականի հուլիսին ներկայացված դատական հայցով Կարապետյանը պահանջել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը պարտավորեցնել civic.am լրատվական կայքում հրապարակել դատարանի վճռի եզրափակիչ մասը, հերքել զրպարտությունը և հօգուտ Սամվել Կարապետյանի բռնագանձել 9 միլիոն դրամ՝ որպես զրպարտության և վիրավորանքի համար փոխհատուցում։
Փաշինյանը ևս մեկ հայց է ներկայացնելու Սամվել Կարապետյանի կամ «Ուժեղ Հայաստանի» դեմ
Լրահոս
0