https://arm.sputniknews.ru/20260530/parskakan-lvoliki-pattsharvov-hajkakany-chi-vatsharvum-arshalujsum-fermernery-dzhgvoh-en-102817492.html
Պարսկական լոլիկի պատճառով հայկականը չի վաճառվում․ Արշալույսում ֆերմերները դժգոհ են
Պարսկական լոլիկի պատճառով հայկականը չի վաճառվում․ Արշալույսում ֆերմերները դժգոհ են
Sputnik Արմենիա
Էկոնոմիկայի նախարարի տեղակալի խոսքով՝ նախորդ տարվա համեմատ այս տարի 1700 տոննա պակաս լոլիկ է Հայաստան ներմուծվել։ 30.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-30T15:12+0400
2026-05-30T15:12+0400
2026-05-30T15:30+0400
պոմիդոր
լոլիկ
էկոնոմիկայի նախարարություն
ներմուծում
իրանի իսլամական հանրապետություն
փոխնախարար
https://cdn.am.sputniknews.ru/img/594/08/5940836_0:83:1601:983_1920x0_80_0_0_c3f59e5692645785ff2ae1b311b35018.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի - Sputnik. 2026թ․ ընթացքում արտոնյալ պայմանով՝ առանց մաքսատուրքի, ոչ մի կիլոգրամ լոլիկ Հայաստան չի ներմուծվել։ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի ֆերմերների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Նրա խոսքով՝ նախորդ տարվա համեմատ այս տարի 1700 տոննա պակաս լոլիկ է Հայաստան ներմուծվել։«Լոլիկի համար ոչ մի կիլոգրամի քվոտա չի բաշխվել մինչ օրս»,- շեշտեց Խոջոյանը։ ՌԴ–ն այլ շուկաներից կգնի այն ապրանքները, որոնց ներկրումը Հայաստանից արգելվել է. ՌեշետնիկովՆշենք, որ այսօր գյուղացիները բողոքի ակցիա էին անում՝ պնդելով, թե արտոնյալ պայմաններով Իրանից Հայաստան ներմուծվող լոլիկի պատճառով իրենց աճեցրածը չի վաճառվում։Գյուղացիները դժգոհում են, թե պարսկական բեռնատարներն անդադար լոլիկ են բերում։ Ասում են՝ երեկվա դրությամբ լոլիկի գինը 270-280 դրամ էր, դրա համար էլ տեղական լոլիկը 350-400 դրամով չի վաճառվում։Որպես խնդրի լուծում՝ Խոջոյանն առաջարկում է Երևանի տարբեր համայնքներում ֆերմերային շուկաների համար տարածքներ հատկացնել, որպեսզի գյուղացին ինքն իր մշակած արտադրանքը տեղում վաճառի՝ առանց միջնորդների։ Նշում է՝ ինչպես Երևանի «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ գործող ֆերմերային շուկայում է, նույնը նաև այստեղ կլինի՝ խիստ վերահսկում, որպեսզի որևէ վերավաճառող չլինի։Ի՞նչ իրավիճակ է լոլիկի հայաստանյան շուկայում՝ հաշվի առնելով Իրանում տիրող իրավիճակըԳյուղացիներն այս առաջարկից այնքան էլ ոգևորված չեն․ ասում են՝ ամբողջ օրը ծախսելու են ճանապարհներին, ժամանակ են կորցնելու և այլն։Գյուղացիներից նաև առաջարկ հնչեց՝ խելամիտ նվազագույն արժեք սահմանել, որպեսզի և՛ ներմուծված լոլիկը վաճառել կարողանան, և՛ տեղական։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/594/08/5940836_90:0:1510:1065_1920x0_80_0_0_0674b4c3486d18402cbcfc4d38ddf446.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պոմիդոր, լոլիկ, էկոնոմիկայի նախարարություն, ներմուծում, իրանի իսլամական հանրապետություն, փոխնախարար
պոմիդոր, լոլիկ, էկոնոմիկայի նախարարություն, ներմուծում, իրանի իսլամական հանրապետություն, փոխնախարար
Պարսկական լոլիկի պատճառով հայկականը չի վաճառվում․ Արշալույսում ֆերմերները դժգոհ են
15:12 30.05.2026 (Թարմացված է: 15:30 30.05.2026) Էկոնոմիկայի նախարարի տեղակալի խոսքով՝ նախորդ տարվա համեմատ այս տարի 1700 տոննա պակաս լոլիկ է Հայաստան ներմուծվել։
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի - Sputnik. 2026թ․ ընթացքում արտոնյալ պայմանով՝ առանց մաքսատուրքի, ոչ մի կիլոգրամ լոլիկ Հայաստան չի ներմուծվել։ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի ֆերմերների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Նրա խոսքով՝ նախորդ տարվա համեմատ այս տարի 1700 տոննա պակաս լոլիկ է Հայաստան ներմուծվել։
«Լոլիկի համար ոչ մի կիլոգրամի քվոտա չի բաշխվել մինչ օրս»,- շեշտեց Խոջոյանը։
Նշենք, որ այսօր գյուղացիները բողոքի ակցիա էին անում՝ պնդելով, թե արտոնյալ պայմաններով Իրանից Հայաստան ներմուծվող լոլիկի պատճառով իրենց աճեցրածը չի վաճառվում։
Գյուղացիները դժգոհում են, թե պարսկական բեռնատարներն անդադար լոլիկ են բերում։ Ասում են՝ երեկվա դրությամբ լոլիկի գինը 270-280 դրամ էր, դրա համար էլ տեղական լոլիկը 350-400 դրամով չի վաճառվում։
«Ամառվա դաշտի պոմիդորի գին ա դառել։ Ինչի՞ համար ա ներմուծվում։ Օրինակ` Արշալույս գյուղում հիմա էնքան պոմիդոր կա, կարելի ա ասել՝ մի քանի մարզի կհերիքի մեր գյուղի պոմիդորը»,- ասաց ֆերմերների մեկը։
Որպես խնդրի լուծում՝ Խոջոյանն առաջարկում է Երևանի տարբեր համայնքներում ֆերմերային շուկաների համար տարածքներ հատկացնել, որպեսզի գյուղացին ինքն իր մշակած արտադրանքը տեղում վաճառի՝ առանց միջնորդների։ Նշում է՝ ինչպես Երևանի «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ գործող ֆերմերային շուկայում է, նույնը նաև այստեղ կլինի՝ խիստ վերահսկում, որպեսզի որևէ վերավաճառող չլինի։
Գյուղացիներն այս առաջարկից այնքան էլ ոգևորված չեն․ ասում են՝ ամբողջ օրը ծախսելու են ճանապարհներին, ժամանակ են կորցնելու և այլն։
Գյուղացիներից նաև առաջարկ հնչեց՝ խելամիտ նվազագույն արժեք սահմանել, որպեսզի և՛ ներմուծված լոլիկը վաճառել կարողանան, և՛ տեղական։