00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ իրավիճակ է լոլիկի հայաստանյան շուկայում՝ հաշվի առնելով Իրանում տիրող իրավիճակը

© Sputnik / Aram NersesyanՀայանիստի գյուղմթերքի մեծածախ շուկա
Հայանիստի գյուղմթերքի մեծածախ շուկա - Sputnik Արմենիա, 1920, 23.03.2026
Բաժանորդագրվել
Իրանական ներմուծումը փոխարինվել է թուրքականով, ուստի շուկայում դեֆիցիտ չկա։ Սակայն ներմուծման պակասը լրացվում է մեկ այլ ներմուծմամբ, այլ ոչ թե տեղական արտադրությամբ, թեև խոսքն այնպիսի բանջարեղենի մասին է, որի որակով Հայաստանը միշտ հայտնի է եղել։
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի - Sputnik. Ներմուծողները դադարել են Հայաստան իրանական լոլիկ բերել, բայց, ըստ ամենայնի, անցել են թուրքականի։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Արարատի մարզի Մասիսի շրջանի ջերմոցային տնտեսության սեփականատեր Գագիկ Բաբախանյանը։
«Իմ տվյալներով՝ հիմա Իրանից լոլիկ չի գալիս։ Թուրքիայից՝ այո։ Դրա համար էլ շուկայում գինը ցածր է մնում, և տեղական արտադրողները ստիպված են տեղավորվել այդ գնի մեջ»,- հայտարարեց նա։
© Sputnik / Asatur YesayantsՋերմոցային տնտեսության սեփականատեր Գագիկ Բաբախանյան
Ջերմոցային տնտեսության սեփականատեր Գագիկ Բաբախանյան  - Sputnik Արմենիա, 1920, 20.03.2026
Ջերմոցային տնտեսության սեփականատեր Գագիկ Բաբախանյան . Արխիվային լուսանկար
Երկար տարիներ Հայաստանը մեծ ծավալներով ջերմոցային բանջարեղեն էր ներմուծում Թուրքիայից և Իրանից, հատկապես՝ ձմռանն ու վաղ գարնանը։ Վերջին տարիներին այդ ծավալները կրճատվել էին՝ Հայաստանում ջերմոցային արդյունաբերության զարգացմանը զուգահեռ։ Այնուամենայնիվ, դատելով պաշտոնական վիճակագրության տվյալներից, վարունգի և լոլիկի ներմուծումը Հայաստանում աճում է. 2021 թվականին վարունգի ներմուծումը կազմել է ավելի քան 2,5 հազար տոննա, 2025-ին՝ ավելի քան 6 հազար, իսկ լոլիկի ներմուծումը 2021-ին կազմել է 2,12 հազար տոննայից մի փոքր ավելի, իսկ 2025-ին՝ ավելի քան 6,8 հազար տոննա։
Հայաստանի ջերմոցային տնտեսությունների միության նախագահ Պողոս Գևորգյանի հետ շրջեցինք քաղաքի կենտրոնի մի քանի բանջարեղենի խանութներով։ Վաճառողների խոսքով՝ վարունգն ու լոլիկն իրենց մոտ մասամբ թուրքական են, մասամբ՝ իրանական։
«Հնարավոր է, որ մեծածախ վաճառողների մոտ եղած մնացորդներն են։ Իրանից նոր խմբաքանակներ ներկրվում են, թե չէ՝ մենք չգիտենք»,-նշեցին առևտրականները։
Անկախ ներկայիս անկայուն իրավիճակից, Գևորգյանի խոսքով, պետք է աջակցություն ցուցաբերել ոչ միայն ջերմոցների շինարարությանը, այլև Երկրագործության գիտական կենտրոնին, որը դեռ խորհրդային ժամանակներից զբաղվում է բանջարեղենի տեսակների սելեկցիայով և դրանց համար սածիլներ է բուծում։ Նա նշեց, որ այս հարցն ուղղակիորեն կապված չէ ստեղծված իրավիճակի հետ, սակայն ավելորդ է բացատրել, թե որքան կարևոր է դա երկրի պարենային անվտանգության համար ցանկացած ճգնաժամային իրավիճակում։
Լրահոս
0