https://arm.sputniknews.ru/20260530/kyhn-tshanachel-e-vor-teghi-e-unecel-khakhtum-mer-nkatmamb-edmvon-maruqjan-102813769.html
ԿԸՀ–ն ճանաչել է, որ տեղի է ունեցել խախտում մեր նկատմամբ․ Էդմոն Մարուքյան
ԿԸՀ–ն ճանաչել է, որ տեղի է ունեցել խախտում մեր նկատմամբ․ Էդմոն Մարուքյան
Sputnik Արմենիա
Մարուքյանը շեշտում է՝ եթե գրառումը չհեռացվեց, դիմելու են դատարան։ 30.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-30T12:43+0400
2026-05-30T12:43+0400
2026-05-30T14:53+0400
էդմոն մարուքյան
«լուսավոր հայաստան» կուսակցություն
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
դանիել իոաննիսյան
քարոզարշավ
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
դիտորդ
դիտորդական առաքելություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/07/101864978_0:84:1600:984_1920x0_80_0_0_db0dfc3d313cf8c707cf8cd09567e4c8.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի - Sputnik. ԿԸՀ-ն թեպետ դիտորդական հավատարմագրումից չզրկեց «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքին կամ Դանիել Իոաննիսյանին, սակայն պարտավորեցնելով Իոաննիսյանին հեռացնել խնդրահարույց հրապարակումը՝ ընդունեց, որ խախտում է տեղի ունեցել։ ՀՀ ԿԸՀ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը։Ինչպես հայտնել ենք, ԿԸՀ-ն այսօր մերժեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացրած դիմումը «Անկախ դիտորդ» դաշինքի կազմում ընդգրկված «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությանը դիտորդական հավատարմագրումից զրկելու վերաբերյալ։ ԿԸՀ-ն միաժամանակ որոշեց, որ դաշինքը պետք է ջանքեր գործադրի իր կողմից հավատարմագրման ներկայացված դիտորդ Դանիել Իոաննիսյանի կողմից Էդմոն Մարուքյանի վերաբերյալ հրապարակված և տարածած նյութերը, Իոաննիսյանի գրառումները վերացնելու ուղղությամբ։Նա հավելեց՝ եթե գրառումը չհեռացվի, իրենք շարունակելու են գործընթացը, դիմելու են դատարան՝ վերականգնելու իրենց իրավունքները։Մարուքյանը շեշտում է՝ որևէ դիտորդական առաքելության վնասելու նպատակ չունեն։«Մեր նպատակը հետևյալն է․ եթե այդ առաքելության մեջ կա կոնկրետ անձ, որը զբաղված է քարոզչությամբ կամ հակաքարոզչությամբ, որի իրավունքը չունի, ապա պետք է պատժվի»,- նշեց ԼՀԿ առաջնորդը։Արդեն դատարանում է «Ուժեղ Հայաստանին» առնչվող 5 քրեական վարույթ՝ 16 անձի վերաբերյալՆրա կարծիքով՝ իրենց ուժի դեմ հակաքարոզչություն են սկսել իրականացնել այն բանից հետո, երբ տեղեկություններ են ստացել, թե ԼՀԿ-ն հաղթահարում է խորհրդարան անցնելու շեմը։Նա վստահ է՝ որքան իրենց ընտրազանգվածը մեծանա, այնքան ճնշումներն էլ են մեծանալու։Հիշեցնենք` մայիսի 26-ին «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել, թե «ռուսաստանյան ФСБ–ի թղթերում» ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը նշված է որպես ЛОМ (лидер общественного мнения)։ ԼՀԿ-ն ԿԸՀ ներկայացված դիմումում պնդել էր, որ Իոաննիսյանն իրականացրել է հակաքարոզչություն՝ թիրախավորելով կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանին։ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/07/101864978_89:0:1512:1067_1920x0_80_0_0_19e0d8d17b7a9ef531d9f832d3515a40.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էդմոն մարուքյան, «լուսավոր հայաստան» կուսակցություն, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), դանիել իոաննիսյան, քարոզարշավ, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, դիտորդ, դիտորդական առաքելություն
էդմոն մարուքյան, «լուսավոր հայաստան» կուսակցություն, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), դանիել իոաննիսյան, քարոզարշավ, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, դիտորդ, դիտորդական առաքելություն
ԿԸՀ–ն ճանաչել է, որ տեղի է ունեցել խախտում մեր նկատմամբ․ Էդմոն Մարուքյան
12:43 30.05.2026 (Թարմացված է: 14:53 30.05.2026) Մարուքյանը շեշտում է՝ եթե գրառումը չհեռացվեց, դիմելու են դատարան։
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի - Sputnik. ԿԸՀ-ն թեպետ դիտորդական հավատարմագրումից չզրկեց «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքին կամ Դանիել Իոաննիսյանին, սակայն պարտավորեցնելով Իոաննիսյանին հեռացնել խնդրահարույց հրապարակումը՝ ընդունեց, որ խախտում է տեղի ունեցել։ ՀՀ ԿԸՀ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը։
Ինչպես հայտնել ենք,
ԿԸՀ-ն այսօր մերժեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացրած դիմումը «Անկախ դիտորդ» դաշինքի կազմում ընդգրկված «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությանը դիտորդական հավատարմագրումից զրկելու վերաբերյալ։ ԿԸՀ-ն միաժամանակ որոշեց, որ դաշինքը պետք է ջանքեր գործադրի իր կողմից հավատարմագրման ներկայացված դիտորդ Դանիել Իոաննիսյանի կողմից Էդմոն Մարուքյանի վերաբերյալ հրապարակված և տարածած նյութերը, Իոաննիսյանի գրառումները վերացնելու ուղղությամբ։
«Սա նշանակում է, որ, ըստ էության, ԿԸՀ-ն ճանաչել է, որ տեղի է ունեցել խախտում մեր նկատմամբ։ Քննարկել են երևի, որ մեր պահանջը շատ խիստ է, որ հավատարմագրումը դադարեցվի, բայց այն, որ մեր իրավունքները խախտվել են, դա ճանաչված է։ Ինձ համար հարցն այն է, թե արդյոք ԿԸՀ-ն հետևելու՞ է, որ տեսնի՝ հեռացնում են, թե ոչ, և եթե չհեռացնի, ինչ է լինելոը»,- ասաց Մարուքյանը։
Նա հավելեց՝ եթե գրառումը չհեռացվի, իրենք շարունակելու են գործընթացը, դիմելու են դատարան՝ վերականգնելու իրենց իրավունքները։
Մարուքյանը շեշտում է՝ որևէ դիտորդական առաքելության վնասելու նպատակ չունեն։
«Մեր նպատակը հետևյալն է․ եթե այդ առաքելության մեջ կա կոնկրետ անձ, որը զբաղված է քարոզչությամբ կամ հակաքարոզչությամբ, որի իրավունքը չունի, ապա պետք է պատժվի»,- նշեց ԼՀԿ առաջնորդը։
Նրա կարծիքով՝ իրենց ուժի դեմ հակաքարոզչություն են սկսել իրականացնել այն բանից հետո, երբ տեղեկություններ են ստացել, թե ԼՀԿ-ն հաղթահարում է խորհրդարան անցնելու շեմը։
«Իրենք ի սկզբանե մտածել են, որ մենք խորհրդարանի անցողիկ շեմը չենք հաղթահարելու, անիմաստ է մեզանով զբաղվելը։ Երբ որ տեսել են` արդեն հաղթահարել ենք այդ շեմը (եղած ուսումնասիրություններ ունեն, չէ՞, Նիկոլ Փաշինյանի սեղանին դրված են, տեսել են՝ անցնում ենք, սկսել են էս ակցիաները)»,- ասաց Մարուքյանը։
Նա վստահ է՝ որքան իրենց ընտրազանգվածը մեծանա, այնքան ճնշումներն էլ են մեծանալու։
Հիշեցնենք` մայիսի 26-ին «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել, թե «ռուսաստանյան ФСБ–ի թղթերում» ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը նշված է որպես ЛОМ (лидер общественного мнения)։ ԼՀԿ-ն ԿԸՀ ներկայացված դիմումում պնդել էր, որ Իոաննիսյանն իրականացրել է հակաքարոզչություն՝ թիրախավորելով կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանին։
ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։