00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
09:59
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՀՀ ԿԸՀ–ն որոշեց դիտորդական հավատարմագրումից չզրկել Դանիել Իոաննիսյանի կազմակերպությանը

© Photo : Union of Informed Citizens official fb pageԴանիել Իոաննիսյան
Դանիել Իոաննիսյան - Sputnik Արմենիա, 1920, 30.05.2026
Բաժանորդագրվել
ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի - Sputnik. ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում կայացրեց հավատարմագրումից չզրկել «Անկախ դիտորդ» դաշինքի կազմում ընդգրկված «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությանը։
ԿԸՀ որոշման մեջ շեշտված է՝ դիտորդը պարտավոր է դրսևորել քաղաքական չեզոքություն, հրապարակային որևէ կանխակալ դիրքորոշում չարտահայտել կամ նախապատվելի վերաբերմունք չդրսևորել թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների հետ կապված որևէ հարցի նկատմամբ։
Դանիել Իոաննիսյանը ԿԸՀ հորդորով հեռացրեց Էդմոն Մարուքյանի վերաբերյալ գրառումը
Սակայն հաշվի առնելով դիտորդական առաքելության դերն ու նշանակությունն ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վերահսկողության գործում, ԿԸՀ–ն դիտորդական կազմակերպություններին կամ դիտորդներին հավատարմագրումից զրկելը գնահատում է որպես ծայրահեղ քայլ։
ԿԸՀ-ն միաժամանակ գտնում է, որ «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը պետք է ջանքեր գործադրի իր կողմից հավատարմագրման ներկայացված դիտորդ Դանիել Իոաննիսյանի կողմից Էդմոն Մարուքյանի վերաբերյալ հրապարակված և տարածած նյութերը, Իոաննիսյանի գրառումները վերացնելու ուղղությամբ։
«Չնայած ԿԸՀ-ն գնահատում է գրառումը խնդրահարույց, այնուամենայնիվ, այն՝ որպես եզակի դեպք, չի բավարարում այն շեմը, որի պատճառով կարելի կլիներ ուժը կորցրած ճանաչել դիտորդի կամ կազմակերպության գրանցումը։ Դիտորդի կողմից այդպիսի հրապարակումների միտումը, կրկնությունը, կամ նույն կազմակերպության տարբեր դիտորդների կողմից թեկուզ եզակի հրապարակումների պարագայում ԿԸՀ-ն կարող է այն դիտարկել որպես դիտորդի կողմից քաղաքական չեզոքության խախտում կամ տարբեր դիտորդների կողմից համատեղ խմբային քաղաքական չեզոքության խախտում, և կարող է առաջ բերել այդ կազմակերպության հավատարմագրումն ուժը կորցրած ճանաչելու հարցը»,- նշված է ԿԸՀ որոշման մեջ։
Հիշեցնենք` մայիսի 27-ին հայտնի դարձավ, որ ԿԸՀ համապատասխան դիմում է ներկայացրել «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։ Մայիսի 26-ին «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել, թե «ռուսաստանյան ФСБ–ի թղթերում» ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը նշված է որպես ЛОМ (лидер общественного мнения)։
ԼՀԿ-ն ԿԸՀ ներկայացված դիմումում պնդել է, որ Իոաննիսյանն իրականացրել է հակաքարոզչություն՝ թիրախավորելով կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանին։
«Նման պայմաններում դիտորդական առաքելություն իրականացնող սուբյեկտի կողմից խախտվել են ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի վերաբերելի դրույթները։ Խախտվել են ինչպես համապատասխան վարքագծի կանոնները, այնպես էլ քաղաքական չեզոքություն դրսևորելու և որևէ քաղաքական ուժի օգտին կամ դեմ քարոզչություն իրականացնելու իմպերատիվ (պարտադիր) արգելքը», - նշված էր կուսակցության հայտարարության մեջ։
ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։
Լրահոս
0