https://arm.sputniknews.ru/20260530/hajastanum-rd-despany-mvoskva-e-kanchvel-khvorhrdakcutjunneri-102807291.html
Հայաստանում ՌԴ դեսպանը Մոսկվա է կանչվել խորհրդակցությունների
Հայաստանում ՌԴ դեսպանը Մոսկվա է կանչվել խորհրդակցությունների
Sputnik Արմենիա
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել էր, որ Հայաստանի՝ ԵՄ-ի հետ մերձեցման ուղղությամբ քայլերը վնաս են հասցնում ԵԱՏՄ-ի շրջանակում... 30.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-30T10:20+0400
2026-05-30T10:20+0400
2026-05-30T10:26+0400
սերգեյ կոպիրկին
մոսկվա
դեսպան
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/19/97229448_0:0:3072:1728_1920x0_80_0_0_34178b4b0f5b3885afe9bf8b914def53.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Հայաստանում Ռուսաստանի դեսպանը Մոսկվա է կանչվել՝ ՀՀ իշխանությունների կողմից ԵՄ–ի հետ մերձեցման քայլերի վերաբերյալ խորհրդակցություններ անցկացնելու։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը երջանիկ կլինի, եթե իրեն ընդունեն Եվրամիություն, բայց միևնույն ժամանակ նշել է, որ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ լիիրավ անդամ, և երկու միավորումների միջև ընտրության հարցը որոշելու է ժողովուրդը, ոչ թե երկրի ղեկավարությունը:Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։Փաշինյանը մայիսի 11-ին հայտարարեց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ այդ հարցով հանրաքվեի անցկացումը հնարավոր է միայն «օբյեկտիվ անհրաժեշտության» դեպքում: Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար:Մայիսի 28-ին ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները Հայաստանի վերաբերյալ հայտարարություն են ընդունել։ Նրանց կարծիքով՝ Հայաստանը պետք է որքան հնարավոր է շուտ համազգային հանրաքվե անցկացնի՝ ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ։Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է 12 տարի առաջ։ Միավորման անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Ստեղծումից ի վեր ԵԱՏՄ անդամ պետությունների ընդհանուր ՀՆԱ-ն 1.6 տրիլիոն դոլարից աճել է մինչև 3.01 տրիլիոն դոլար, անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի ծավալը կրկնապատկվել է, իսկ երրորդ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 72%-ով։ Մինչև 2025 թվականի ավարտը միության ՀՆԱ-ն, կանխատեսումների համաձայն, կաճի 1.7%-ով։
մոսկվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/19/97229448_154:0:2885:2048_1920x0_80_0_0_533d7629f35e6b766290be030fa57b5e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ կոպիրկին, մոսկվա, դեսպան, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն
սերգեյ կոպիրկին, մոսկվա, դեսպան, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն
Հայաստանում ՌԴ դեսպանը Մոսկվա է կանչվել խորհրդակցությունների
10:20 30.05.2026 (Թարմացված է: 10:26 30.05.2026) ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել էր, որ Հայաստանի՝ ԵՄ-ի հետ մերձեցման ուղղությամբ քայլերը վնաս են հասցնում ԵԱՏՄ-ի շրջանակում համագործակցությանը։
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Հայաստանում Ռուսաստանի դեսպանը Մոսկվա է կանչվել՝ ՀՀ իշխանությունների կողմից ԵՄ–ի հետ մերձեցման քայլերի վերաբերյալ խորհրդակցություններ անցկացնելու։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը խորհրդակցությունների է Մոսկվա է կանչվել` կապված Հայաստանի ղեկավարության կողմից Եվրամիության հետ մերձեցման քայլերի հետ, որոնք վնասում են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությունը»,- նշված է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը երջանիկ կլինի, եթե իրեն ընդունեն Եվրամիություն, բայց միևնույն ժամանակ նշել է, որ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ լիիրավ անդամ, և երկու միավորումների միջև ընտրության հարցը
որոշելու է ժողովուրդը, ոչ թե երկրի ղեկավարությունը:
Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն
ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։
Փաշինյանը մայիսի 11-ին հայտարարեց, որ
Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ այդ հարցով հանրաքվեի անցկացումը հնարավոր է միայն «օբյեկտիվ անհրաժեշտության» դեպքում: Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ
Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար:
Մայիսի 28-ին ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները
Հայաստանի վերաբերյալ հայտարարություն են ընդունել։ Նրանց կարծիքով՝ Հայաստանը պետք է որքան հնարավոր է շուտ համազգային հանրաքվե անցկացնի՝ ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ։
Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է 12 տարի առաջ։ Միավորման անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Ստեղծումից ի վեր ԵԱՏՄ անդամ պետությունների ընդհանուր ՀՆԱ-ն 1.6 տրիլիոն դոլարից աճել է մինչև 3.01 տրիլիոն դոլար, անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի ծավալը կրկնապատկվել է, իսկ երրորդ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 72%-ով։ Մինչև 2025 թվականի ավարտը միության ՀՆԱ-ն, կանխատեսումների համաձայն, կաճի 1.7%-ով։