https://arm.sputniknews.ru/20260529/voch-voq-aranc-pvordzaqnnutjan-chi-karvogh-pndel-vor-ruminiajum-rusakan-ats-e-ynkel-putin-102794272.html
Ոչ ոք առանց փորձաքննության չի կարող պնդել, որ Ռումինիայում ռուսական ԱԹՍ է ընկել. Պուտին
Ոչ ոք առանց փորձաքննության չի կարող պնդել, որ Ռումինիայում ռուսական ԱԹՍ է ընկել. Պուտին
Sputnik Արմենիա
Ռուսաստանն օբյեկտիվ հետաքննություն կանցկացնի, եթե օբյեկտիվ տվյալներ տրամադրեն Ռումինիայում անօդաչուի ընկնելու վերաբերյալ։ 29.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-29T20:23+0400
2026-05-29T20:23+0400
2026-05-29T20:26+0400
ռումինիա
ռուսաստան
անօդաչու թռչող սարք (աթս)
վլադիմիր պուտին
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1c/102692071_0:167:2973:1839_1920x0_80_0_0_57673d17222de6553374370203f8d7cf.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Առանց փորձաքննության ոչ ոք չի կարող պնդել, որ Ռումինիայի տարածք մտած անօդաչուն ռուսական է եղել։ Աստանայում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով Ռումինիայում անօդաչուի հետ կապված միջադեպի մասին հարցին։Ավելի վաղ Ռումինիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ անօդաչուն Գալացում շենքի տանիքի է հարվածել, երկու մարդ է տուժել։ Երկրի իշխանությունները միջադեպի համար մեղադրել են Ռուսաստանին, սակայն ապացույցներ չեն ներկայացրել։ Միևնույն ժամանակ ռումինացի զինվորականները չեն որսացել անօդաչուն, թեև հետևել են դրան ռադիոլոկացիոն համակարգերի միջոցով։ Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը հայտարարել է, որ Կոնստանցա քաղաքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Անդրեյ Կոսիլինը անցանկալի անձ է հայտարարվել, հյուպատոսությունն էլ կփակվի։Նա չի բացառել, որ Ռումինիայում ընկած անօդաչուն կարող էր ուկրաինական լինել։ՌԴ առաջնորդը նշել է, որ Եվրամիությունում նման միջադեպերի նկատմամբ առաջին արձագանքը միշտ նույնն է՝ Ռուսաստանի հասցեին անհիմն մեղադրանքներ։Հիշեցնենք` ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանի գլխավոր հյուպատոսին անցանկալի անձ հայտարարելու և Կոնստանցայում գլխավոր հյուպատոսությունը փակելու հետ կապված պատասխան միջոցները երկար սպասեցնել չեն տա։
ռումինիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1c/102692071_241:0:2972:2048_1920x0_80_0_0_e8ded4bcbba5a58666def115f0b86768.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռումինիա, ռուսաստան, անօդաչու թռչող սարք (աթս), վլադիմիր պուտին
ռումինիա, ռուսաստան, անօդաչու թռչող սարք (աթս), վլադիմիր պուտին
Ոչ ոք առանց փորձաքննության չի կարող պնդել, որ Ռումինիայում ռուսական ԱԹՍ է ընկել. Պուտին
20:23 29.05.2026 (Թարմացված է: 20:26 29.05.2026) Ռուսաստանն օբյեկտիվ հետաքննություն կանցկացնի, եթե օբյեկտիվ տվյալներ տրամադրեն Ռումինիայում անօդաչուի ընկնելու վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Առանց փորձաքննության ոչ ոք չի կարող պնդել, որ Ռումինիայի տարածք մտած անօդաչուն ռուսական է եղել։ Աստանայում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով Ռումինիայում անօդաչուի հետ կապված միջադեպի մասին հարցին։
Ավելի վաղ Ռումինիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ անօդաչուն Գալացում շենքի տանիքի է հարվածել, երկու մարդ է տուժել։ Երկրի իշխանությունները միջադեպի համար մեղադրել են Ռուսաստանին, սակայն ապացույցներ չեն ներկայացրել։ Միևնույն ժամանակ ռումինացի զինվորականները չեն որսացել անօդաչուն, թեև հետևել են դրան ռադիոլոկացիոն համակարգերի միջոցով։ Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը
հայտարարել է, որ Կոնստանցա քաղաքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Անդրեյ Կոսիլինը անցանկալի անձ է հայտարարվել, հյուպատոսությունն էլ կփակվի։
«Եթե Ռուսաստանին անօդաչուի ընկնելու վերաբերյալ օբյեկտիվ տվյալներ փոխանցեն, Ռուսաստանը օբյեկտիվ հետաքննություն կանցկացնի», – հայտարարել է Պուտինը։
Նա չի բացառել, որ Ռումինիայում ընկած անօդաչուն կարող էր ուկրաինական լինել։
ՌԴ առաջնորդը նշել է, որ Եվրամիությունում նման միջադեպերի նկատմամբ առաջին արձագանքը միշտ նույնն է՝ Ռուսաստանի հասցեին անհիմն մեղադրանքներ։
Հիշեցնենք` ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ
Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանի գլխավոր հյուպատոսին անցանկալի անձ հայտարարելու և Կոնստանցայում գլխավոր հյուպատոսությունը փակելու հետ կապված պատասխան միջոցները երկար սպասեցնել չեն տա։