https://arm.sputniknews.ru/20260529/kvonstancajum-rd-glkhavvor-hjupatvosy-persvona-nvon-grata-e-hajtararvel-ruminiaji-nakhagah-102779381.html
Կոնստանցայում ՌԴ գլխավոր հյուպատոսը անցանկալի անձ է հայտարարվել. Ռումինիայի նախագահ
Կոնստանցայում ՌԴ գլխավոր հյուպատոսը անցանկալի անձ է հայտարարվել. Ռումինիայի նախագահ
Sputnik Արմենիա
Ռումինիայի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ Գալացում ԱԹՍ-ն ընկել է տան տանիքին, տուժել է երկու մարդ։ Երկրի իշխանությունները միջադեպի... 29.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-29T16:55+0400
2026-05-29T16:55+0400
2026-05-29T18:15+0400
անցանկալի անձ
ռումինիա
ռուսաստան
հյուպատոսություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/15/89168642_0:40:1600:940_1920x0_80_0_0_d75795543a036036b39e2c5c40cd13f6.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը հայտարարել է, որ Կոնստանցա քաղաքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Անդրեյ Կոսիլինը անցանկալի անձ է հայտարարվել, իսկ հյուպատոսությունը կփակվի։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։Էստոնիան արտաքսել է Ռուսաստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարին. ԱԳՆԱյսօր ավելի վաղ Ռումինիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ անօդաչու թռչող սարքն ընկել է Գալացում գտնվող տան տանիքին, տուժել է երկու մարդ։ Երկրի իշխանությունները միջադեպի մեջ մեղադրել են Ռուսաստանին, սակայն ապացույցներ չեն ներկայացրել։ Ընդ որում, ռումինացի զինվորականները չեն որսացել դրոնը, թեև հետևում էին դրան ռադիոլոկացիոն համակարգերով։ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Ռուսաստանի կողմից իբր այլ երկրների օդային տարածքը խախտելու մասին պնդումները, այդ հայտարարություններն անվանել է դատարկ և անհիմն։Ռուսաստանն անժամկետ արգելել է Ճապոնիայի 30 քաղաքացիների մուտքը երկիր
ռումինիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/15/89168642_177:0:1600:1067_1920x0_80_0_0_6cb92c3cfbb2b4d4eb8a4bdf8701846d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անցանկալի անձ, ռումինիա, ռուսաստան, հյուպատոսություն
անցանկալի անձ, ռումինիա, ռուսաստան, հյուպատոսություն
Կոնստանցայում ՌԴ գլխավոր հյուպատոսը անցանկալի անձ է հայտարարվել. Ռումինիայի նախագահ
16:55 29.05.2026 (Թարմացված է: 18:15 29.05.2026) Ռումինիայի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ Գալացում ԱԹՍ-ն ընկել է տան տանիքին, տուժել է երկու մարդ։ Երկրի իշխանությունները միջադեպի մեջ մեղադրել են Ռուսաստանին, սակայն ապացույցներ չեն ներկայացրել։
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը հայտարարել է, որ Կոնստանցա քաղաքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Անդրեյ Կոսիլինը անցանկալի անձ է հայտարարվել, իսկ հյուպատոսությունը կփակվի։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Այսօր ավելի վաղ Ռումինիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ անօդաչու թռչող սարքն ընկել է Գալացում գտնվող տան տանիքին, տուժել է երկու մարդ։ Երկրի իշխանությունները միջադեպի մեջ մեղադրել են Ռուսաստանին, սակայն ապացույցներ չեն ներկայացրել։ Ընդ որում, ռումինացի զինվորականները չեն որսացել դրոնը, թեև հետևում էին դրան ռադիոլոկացիոն համակարգերով։
«Կոնստանցայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսը պերսոնա նոն գրատա է հայտարարվել, հյուպատոսությունը կփակվի»,-հայտարարել է Դանը ազգային պաշտպանության բարձրագույն խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Ռուսաստանի կողմից իբր այլ երկրների օդային տարածքը խախտելու մասին պնդումները, այդ հայտարարություններն անվանել է դատարկ և անհիմն։