https://arm.sputniknews.ru/20260529/nrbutjunner-kan-rd-pvokhvarchapety-hajastani-ev-eatm-andamakcutjan-masin-102787226.html
Նրբություններ կան. ՌԴ փոխվարչապետը` Հայաստանի և ԵԱՏՄ անդամակցության մասին
Նրբություններ կան. ՌԴ փոխվարչապետը` Հայաստանի և ԵԱՏՄ անդամակցության մասին
Sputnik Արմենիա
ՌԴ փոխվարչապետը հորդորել է Հայաստանի վերաբերյալ հայտարարության բովանդակության հարցում զինվել համբերությամբ։ 29.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-29T17:45+0400
2026-05-29T17:45+0400
2026-05-29T18:11+0400
հայաստան
ռուսաստան
ալեքսեյ օվերչուկ
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1b/102682498_0:0:3071:1728_1920x0_80_0_0_91dd9d35288d898783588867c51a129b.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik․ Հայաստանը ցանկանում է մնալ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կազմում, սակայն այդ հարցում նրբություններ կան։ Այս հայտարարությունն արել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։Փոխվարչապետին հարցրել են` Աստանայում ընթացող ԵԱՏՄ գագաթնաժողովում հաջողվե՞լ է որևէ հարց համաձայնեցնել Հայաստանի հետ։Հայաստանի վերաբերյալ ԵԱՏՄ հայտարարության բովանդակության մասին ճշտող հարցին ի պատասխան ՌԴ փոխվարչապետը կոչ է արել զինվել համբերությամբ։«ԵԱՏՄ գծով գլխավոր անձը Ռուսաստանի Դաշնության նախագահն է, որը շատ շուտով ասուլիս է տալու։ Այնպես որ զինվեք համբերությամբ, սպասելու շատ քիչ ժամանակ է մնացել»,– ասել է Օվերչուկը։ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ավելի վաղ հայտնել էր, որ ԵԱՏՄ երկրների ղեկավարները Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ գործնական քննարկում են անցկացրել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում և հայտարարություն են ընդունել։Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է 12 տարի առաջ։ Միավորման անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Ստեղծումից ի վեր ԵԱՏՄ անդամ պետությունների ընդհանուր ՀՆԱ-ն 1.6 տրիլիոն դոլարից աճել է մինչև 3.01 տրիլիոն դոլար, անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի ծավալը կրկնապատկվել է, իսկ երրորդ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 72%-ով։ Մինչև 2025 թվականի ավարտը միության ՀՆԱ-ն, կանխատեսումների համաձայն, կաճի 1.7%-ով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1b/102682498_271:0:3000:2047_1920x0_80_0_0_d7c7e2a6cd8f7678785f9e7eb3939de0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, ալեքսեյ օվերչուկ, եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան, ռուսաստան, ալեքսեյ օվերչուկ, եվրասիական տնտեսական միություն (եատմ)
Նրբություններ կան. ՌԴ փոխվարչապետը` Հայաստանի և ԵԱՏՄ անդամակցության մասին
17:45 29.05.2026 (Թարմացված է: 18:11 29.05.2026) ՌԴ փոխվարչապետը հորդորել է Հայաստանի վերաբերյալ հայտարարության բովանդակության հարցում զինվել համբերությամբ։
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik․ Հայաստանը ցանկանում է մնալ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կազմում, սակայն այդ հարցում նրբություններ կան։ Այս հայտարարությունն արել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Փոխվարչապետին հարցրել են` Աստանայում ընթացող ԵԱՏՄ գագաթնաժողովում հաջողվե՞լ է որևէ հարց համաձայնեցնել Հայաստանի հետ։
«Հայաստանը միշտ հավատարիմ է դիրքորոշմանը, և մենք տեսնում ենք, որ իրենք ցանկանում են մնալ Եվրասիական տնտեսական միությունում։ Բայց այստեղ կան նրբություններ», - ասել է Օվերչուկը։
Հայաստանի վերաբերյալ ԵԱՏՄ հայտարարության բովանդակության մասին ճշտող հարցին ի պատասխան ՌԴ փոխվարչապետը կոչ է արել զինվել համբերությամբ։
«ԵԱՏՄ գծով գլխավոր անձը Ռուսաստանի Դաշնության նախագահն է, որը շատ շուտով ասուլիս է տալու։ Այնպես որ զինվեք համբերությամբ, սպասելու շատ քիչ ժամանակ է մնացել»,– ասել է Օվերչուկը։
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ավելի վաղ
հայտնել էր, որ ԵԱՏՄ երկրների ղեկավարները Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ գործնական քննարկում են անցկացրել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում և հայտարարություն են ընդունել։
Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է 12 տարի առաջ։ Միավորման անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Ստեղծումից ի վեր ԵԱՏՄ անդամ պետությունների ընդհանուր ՀՆԱ-ն 1.6 տրիլիոն դոլարից աճել է մինչև 3.01 տրիլիոն դոլար, անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի ծավալը կրկնապատկվել է, իսկ երրորդ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 72%-ով։ Մինչև 2025 թվականի ավարտը միության ՀՆԱ-ն, կանխատեսումների համաձայն, կաճի 1.7%-ով։