00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԵԱՏՄ–ում չեն ցանկանում, որ Հայաստանը դուրս գա միությունից. Լուկաշենկո

© Sputnik / Сергей БобылевԱլեքսանդր Լուկաշենկո
Ալեքսանդր Լուկաշենկո - Sputnik Արմենիա, 1920, 29.05.2026
Բաժանորդագրվել
Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգծել է` ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները հարգում են հայ ժողովրդի ընտրությունը։
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. ԵԱՏՄ անդամ պետությունները չեն ցանկանում, որ Հայաստանը դուրս գա Եվրասիական միությունից։ Ինչպես հայտնում է «Բելտա» ընկերությունը, այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
ԵԱՏՄ չորս երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Ղազախստանի ղեկավարներն այսօր Հայաստանի վերաբերյալ համատեղ հայտարարություն են ընդունել։
«Մենք բոլորս փաստել ենք, որ չենք ցանկանում` Հայաստանը դուրս գա մեր Եվրասիական միությունից։ Վլադիմիր Վլադիմիրովիչը (Ռուսաստանի նախագահ Պուտինը. խմբ) ելույթի ժամանակ հայտարարել է` մենք հարգում ենք Հայաստանի ընտրությունը», – ասել է Լուկաշենկոն։
Բելառուսի նախագահն ընդգծել է` ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները հարգում են հայ ժողովրդի ընտրությունը։
«Եթե ժողովուրդը նման որոշում կայացնի և համաձայնություն տա ԵԱՏՄ–ից դուրս գալուն և մի օր Եվրոպական միությանը միանալուն, մենք չենք կարող դեմ գնալ հայ ժողովրդի կամքին»,– նշել է Բելառուսի առաջնորդը։
Նա հավելել է` ՌԴ նախագահը խոստացել է այդ մասին մանրամասն զեկուցել ամբողջ միջազգային հանրությանը, ով կցանկանա դա լսել։
«Նա կրկին մանրամասն կպատմի. Ռուսաստանի մասնագետները նրա համար պատրաստել են այդ տեղեկությունը, թե ինչ է նշանակում հրաժարվել Եվրասիական միությունից, որում այսօր գտնվում է Հայաստանը, և միանալ Եվրոպական միությանը», – ասել է Լուկաշենկոն։
Բելառուսի նախագահը նաև նշել է, որ Հայաստանը պետք է հիշի ԵՄ-ին միանալու երկար ժամկետների մասին։
«Հաշվի առնելով Ուկրաինան, որը վաղուց է ցանկանում դա, է՛լ ավելի կարևոր է՝ հաշվի առնելով Թուրքիան, որը կարծես 25 կամ 30 տարի է սպասում Եվրոպական միությանը միանալու իր հերթին», – նշել է նա։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը երջանիկ կլինի, եթե իրեն ընդունեն Եվրամիություն, բայց միևնույն ժամանակ նշել է, որ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ լիիրավ անդամ, և երկու միավորումների միջև ընտրության հարցը որոշելու է ժողովուրդը, ոչ թե երկրի ղեկավարությունը:
Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։
Փաշինյանը մայիսի 11-ին հայտարարեց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ այդ հարցով հանրաքվեի անցկացումը հնարավոր է միայն «օբյեկտիվ անհրաժեշտության» դեպքում: Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար:
Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է 12 տարի առաջ։ Միավորման անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Ստեղծումից ի վեր ԵԱՏՄ անդամ պետությունների ընդհանուր ՀՆԱ-ն 1.6 տրիլիոն դոլարից աճել է մինչև 3.01 տրիլիոն դոլար, անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի ծավալը կրկնապատկվել է, իսկ երրորդ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 72%-ով։ Մինչև 2025 թվականի ավարտը միության ՀՆԱ-ն, կանխատեսումների համաձայն, կաճի 1.7%-ով։
Լրահոս
0