00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:42
17 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
55 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԵԱՏՄ–ից դուրս գալու դեպքում ՀՀ բեռնափոխադրողների համար պահանջները կխստացվեն. Պուտին

© Sputnik / Сергей Бобылев / Անցնել մեդիապահոցՎլադիմիր Պուտին
Վլադիմիր Պուտին - Sputnik Արմենիա, 1920, 29.05.2026
Բաժանորդագրվել
ՌԴ առաջնորդը նշել է, որ ԵԱՏՄ-ն հայ բարեկամներին խնդրում է հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնել այն մասին, թե որտեղ պետք է լինի Հայաստանը։
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik․ ԵԱՏՄ–ից դուրս գալու դեպքում Հայաստանը կբախվի իր ավտոմոբիլային փոխադրողների համար պահանջների խստացման և միավորումում երկաթուղային փոխադրումների սակագների աճի։ Ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ստիպված կլինենք վերականգնել հայաստանյան ավտոմոբիլային բեռնափոխադրողների համար թույլտվությունների կարգը, դա անխուսափելի է։ Սա փոխգործակցության առանձին, շատ բարդ ոլորտ է։ Եվ իհարկե ստիպված կլինենք բարձրացնել երկաթուղային սակագները. այժմ գործում են ներռուսաստանյան սակագներ, դրանք կբարձրացվեն մինչև ԱՊՀ երկրների մակարդակի սակագների», – լրագրողներին ասել է ՌԴ առաջնորդը։
Պուտինը Հայաստանի համար էներգակիրների ներկայիս գները և եվրոպական գները անհամեմատելի է որակել։
Նա նաև նշել է` Հայաստանը պետք է մտածի, թե որ շուկաներ կգնա իր գյուղարտադրանքը ԵԱՏՄ-ի հետ տնտեսական կապերը խզելու դեպքում։
«ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում ո՞ւր կգնա հայկական գինին։ Իսպանիա՞։ Իտալիա՞։ Ֆրանսիա՞։ Ռուսաստանում աշխատելու համար հայերը ստիպված կլինեն պատենտներ ձեռք բերել։ Մենք պետք է անկեղծ խոսենք այդ մասին։ Եվ իհարկե ստիպված կլինենք բարձրացնել էներգակիրների գները, ինչը, մասնագետների կարծիքով, Հայաստանին կարժենա ՀՆԱ-ի 14%-ը», – ասել է նա։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը երջանիկ կլինի, եթե իրեն ընդունեն Եվրամիություն, բայց միևնույն ժամանակ նշել է, որ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ լիիրավ անդամ, և երկու միավորումների միջև ընտրության հարցը որոշելու է ժողովուրդը, ոչ թե երկրի ղեկավարությունը:
Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։
Փաշինյանը մայիսի 11-ին հայտարարեց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ այդ հարցով հանրաքվեի անցկացումը հնարավոր է միայն «օբյեկտիվ անհրաժեշտության» դեպքում: Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար:
Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը մայիսի 29-ին քննարկվել է Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ։ Հանդիպումից հետո Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի առաջնորդները հայտարարություն են ընդունել, որում նրանք Հայաստանին կոչ են անում համազգային հանրաքվե անցկացնել ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ։
Լրահոս
0