00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:43
18 ր
Ուղիղ եթեր
10:01
7 ր
Ուղիղ եթեր
10:08
48 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
14 ր
Ուղիղ եթեր
10:14
32 ր
Ուղիղ եթեր
11:00
14 ր
Ուղիղ եթեր
13:00
15 ր
Ուղիղ եթեր
14:00
13 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
12 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Փաշինյանը կրկին խոսեց Հայաստան– Ռուսաստան հարաբերությունների և գազի գնի մասին

© SputnikПремьер-министр Никол Пашинян проводит брифинг по итогам военного парада (28 мая 2026). Еревaн
Премьер-министр Никол Пашинян проводит брифинг по итогам военного парада (28 мая 2026). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 28.05.2026
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը պնդում է, որ ԵԱՏՄ-ում Հայաստանի ունեցած լծակները կարող է օգտագործել խնդիրների լուծման համար։
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik․ Հայաստան–Ռուսաստան հարաբերությունները դրական տրանսֆորմացիայի փուլում են, և երկու երկրների ղեկավարների միջև ևս վստահելի հարաբերություններ են հաստատված։ Այսօր ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես Ռուսաստանի նախագահի և կառավարության ղեկավարի հետ ունեմ վստահելի հարաբերություններ, և առաջին անգամը չէ, երբ հարցեր են ծագում, որ պարզաբանման կարիք ունեն»,- ասաց Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանի համար ռուսական գազի գնի հնարավոր փոփոխության հարցին։
Մայիսի 27-ին Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Հայաստանում ՌԴ դեսպանատունը հայկական կողմին պաշտոնապես փոխանցել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովի նամակը՝ նախազգուշացնելով 2013 թվականի դեկտեմբերին ստորագրված համաձայնագրի գործողության հնարավոր դադարեցման կամ միակողմանի չեղարկման մասին, եթե Հայաստանը շարունակի Եվրամիությանն անդամակցելու գործընթացը։
«Հայաստանն այլևս այն երկիրը չէ, որ պլեճի կամ ծիպուլի հույսին է, և երբ որ հանկարծ լուր տարածվի, թե կարտոշկի գինը 5 դրամով բարձրանում ա, ժողովրդի ճնշումը բարձրանում ա։ ՀՀ-ն այլև հազարների ու տասնյակ հազարների երկիր չի, ՀՀ-ն միլիարդների ու տրիլիոնների երկիր ա»,- հայտարարեց Փաշինյանը։
Ինչ վերաբերում է 2013թ․ համաձայնագրին (որով Ռուսաստանն անժամկետ չեղարկել է Հայաստան նավթամթերքի, գազի և ադամանդի մատակարարման արտահանման մաքսատուրքերը, խմբ․), ըստ Փաշինյանի՝ այս ընթացքում բազմաթիվ գործընթացներ են եղել, որոնց մասին քաղաքացիները տեղյակ չեն էլ եղել ու դա չեն էլ զգացել, քանի որ աշխատանքային կարգով լուծումներ գտնվել են։ Վստահ է, որ այս անգամ էլ են լուծումներ գտնվելու։
«Ինչու՞ եմ վստահ։ Որովհետև ես միակ պաշտոնյան եմ, որ ԵԱՏՄ և՛ միջկառավարական խորհրդի, և՛ բարձրագույն տնտեսական խորհրդի անդամ է։ Ես ուզում եմ, որ մենք պատկերացնենք էս լծակի մասշտաբն ու դրա ընձեռած հնարավորությունները։ Կարծում եմ, որ էս լծակները մեզ հնարավորություն կտան կոնստրուկտիվ երկխոսության ճանապարհով գտնել բոլոր հարցերի լուծումները»,- հայտարարեց Փաշինյանը։
Վստահեցրեց՝ ՀՀ տնտեսությանը ոչինչ չի սպառնում, փոխարենը սպասվում են միլիարդների ներդրումներ։
Փաշինյանը կրկնեց ավելի վաղ արած հայտարարությունը, որ Հայաստանը չի պատրաստվում վեճի մեջ մտնել Ռուսաստանի հետ, այլ բոլոր հարցերը քննարկվելու են աշխատանքային կարգով։ Միաժամանակ շեշտեց, թե Հայաստանը չի պատրաստվում հրաժարվել իր ռազմավարությունից։
«Հայաստանն այլևս չի մտնելու մի վիճակի մեջ, որ այլընտրանք չունի։ Չի լինելու էդպիսի վիճակ այլևս երբեք որևէ հարցում՝ կլինի տնտեսական, քաղաքական, անվտանգային, արտահանման, ներմուծման։ Մենք գնալու ենք էդ ճանապարհով։ Մեր գործընկերների ուշադրությունն եմ հրավիրում այն փաստի վրա, որ երբ հնչում են հայտարարություններ, որոնք խորքում սպառնալիքներ են պարունակում տնտեսական կամ որևէ այլ, այդպիսի հայտարարությունները ևս մի փաստարկ են, որ իքս պահի պետք է որոշումներ կայացնել և բալանսի բերել բոլոր հարաբերությունները, այդ թվում՝ տնտեսական»,- շեշտեց Փաշինյանը։
Ինչ վերաբերում է ռուսական կողմից ստացած վերջին նամակին, նշեց՝ վերջին տարիներին մի քանի անգամ նման նամակներ ստացվել են, սակայն դրանք լուծվել են աշխատանքային ճանապարհով։
Հիշեցնենք` 2013 թվականի համաձայնագրով Ռուսաստանն անժամկետ չեղարկել է Հայաստան նավթամթերքի, գազի և ադամանդի մատակարարման արտահանման մաքսատուրքերը։ Սա հերթական քայլն էր ԵԱՏՄ–ին երկրի անդամակցության ճանապարհին:
Հարցը բաց է մնում. Պեսկովը` Հայաստանի տնտեսական ինտեգրման ուղու ընտրության մասին
Ըստ համաձայնագրի՝ Մոսկվան Երևանին նավթամթերք և գազ է մատակարարում ներքին սպառման ծավալներով, որոնք հաստատված են ինդիկատիվ հաշվեկշիռներով։ Ընդ որում՝ արգելվում է վերարտահանումը երրորդ երկրներ։ Փաստաթղթով նաև սահմանվում է, որ համաձայնագրի գործողության դադարեցման դեպքում կողմերից որևէ մեկի նախաձեռնությամբ շարունակում են գործել Հայաստանի պարտավորությունները Ռուսաստանին փոխհատուցումներ վճարելու կամ չվճարված գումարները` որպես ՌԴ–ի պետական պարտք ճանաչելու վերաբերյալ՝ մինչև դրանց ամբողջական կատարումը:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Երևանի կայացրած որոշումները` Եվրամիությանը հնարավոր անդամակցության և, որպես հետևանք, Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության անհնարինության համատեքստում, մտահոգություն են առաջացնում ԵԱՏՄ երկրների համար:
Լրահոս
0