https://arm.sputniknews.ru/20260527/erevanin-agn-i-gtsvov-tsanucvel-e-zakharvovan-gazi-hamadzajnagri-hnaravvor-chegharkman-masin-102670121.html
Երևանին ԱԳՆ-ի գծով ծանուցվել է․ Զախարովան՝ գազի համաձայնագրի հնարավոր չեղարկման մասին
Երևանին ԱԳՆ-ի գծով ծանուցվել է․ Զախարովան՝ գազի համաձայնագրի հնարավոր չեղարկման մասին
Sputnik Արմենիա
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը մայիսի 27-ին պաշտոնապես հայկական կողմին է փոխանցել էներգետիկայի նախարարի գրությունը: 27.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-27T16:39+0400
2026-05-27T16:39+0400
2026-05-27T16:41+0400
մարիա զախարովա
ռուսաստան
հայաստան
գազ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/15/102434401_0:0:2560:1440_1920x0_80_0_0_d010b6f30754eb36d91db41e6f07e420.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի - Sputnik. Գազի մատակարարման մասին համաձայնագրերի հնարավոր չեղարկման մասին ծանուցումը հայկական կողմին ուղարկվել է արտաքին քաղաքական գերատեսչության գծով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։Ավելի վաղ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Sputnik Արմենիային ասել էր, որ Երևանը Ռուսաստանի Էներգետիկայի նախարարությունից գրություն չի ստացել գազի համաձայնագրերի հնարավոր դադարեցման վերաբերյալ։Այսօր ավելի վաղ Զախարովան հայտնել էր, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը պաշտոնապես հայկական կողմին է փոխանցել Ռուսաստանի Էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովի նամակը՝ նախազգուշացնելով 2013 թվականի դեկտեմբերի համաձայնագրի հնարավոր կասեցման կամ միակողմանի չեղարկման մասին: Նամակը հասցեագրված էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը:Զախարովայի խոսքով, փաստաթղթում նշվում է, որ եթե Հայաստանը շարունակի ԵՄ-ին անդամակցելու գործընթացը՝ ռուսական կողմը կարող է դադարեցնել Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների միջև 2013թ. դեկտեմբերի 2-ի բնական գազի, նավթամթերքի և չմշակված բնական ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի գործողությունը կամ դրանք միակողմանիորեն չեղյալ հայտարարել:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/15/102434401_356:0:2276:1440_1920x0_80_0_0_85bfd1228d1affa01ec87711fa56f9e3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարիա զախարովա, ռուսաստան, հայաստան, գազ
մարիա զախարովա, ռուսաստան, հայաստան, գազ
Երևանին ԱԳՆ-ի գծով ծանուցվել է․ Զախարովան՝ գազի համաձայնագրի հնարավոր չեղարկման մասին
16:39 27.05.2026 (Թարմացված է: 16:41 27.05.2026) Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը մայիսի 27-ին պաշտոնապես հայկական կողմին է փոխանցել էներգետիկայի նախարարի գրությունը:
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի - Sputnik. Գազի մատակարարման մասին համաձայնագրերի հնարավոր չեղարկման մասին ծանուցումը հայկական կողմին ուղարկվել է արտաքին քաղաքական գերատեսչության գծով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ավելի վաղ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը
Sputnik Արմենիային ասել էր, որ Երևանը Ռուսաստանի Էներգետիկայի նախարարությունից գրություն չի ստացել գազի համաձայնագրերի հնարավոր դադարեցման վերաբերյալ։
«Դա արդեն Հայաստանի միջգերատեսչական փոխգործակցության հարցն է։ Դավիթ Խուդաթյանը կարող է դիմել ՀՀ ԱԳՆ և ճշտել ստացված փաստաթղթերի մասին տեղեկատվությունը», - ասել է Զախարովան։
Այսօր ավելի վաղ Զախարովան հայտնել էր, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը պաշտոնապես հայկական կողմին է փոխանցել Ռուսաստանի Էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովի նամակը՝ նախազգուշացնելով 2013 թվականի դեկտեմբերի համաձայնագրի հնարավոր կասեցման կամ միակողմանի չեղարկման մասին: Նամակը հասցեագրված էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը:
Զախարովայի խոսքով, փաստաթղթում նշվում է, որ եթե Հայաստանը շարունակի ԵՄ-ին անդամակցելու գործընթացը՝ ռուսական կողմը կարող է դադարեցնել Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների միջև 2013թ. դեկտեմբերի 2-ի բնական գազի, նավթամթերքի և չմշակված բնական ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի գործողությունը կամ դրանք միակողմանիորեն չեղյալ հայտարարել: