https://arm.sputniknews.ru/20260527/zhvoghvovurdn-e-vorvoshelu-linel-evramiutjan-te-eatmi-kazmum-pashinjan-102656100.html
Ժողովուրդն է որոշելու` լինել Եվրամիության, թե ԵԱՏՄ–ի կազմում. Փաշինյան
Ժողովուրդն է որոշելու` լինել Եվրամիության, թե ԵԱՏՄ–ի կազմում. Փաշինյան
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանի խոսքով` անտրամաբանական է Հայաստանին սպառնալ գների թանկացմամբ, քանի որ մենք շատ ավելի փող կունենանք ու մեզ համար այլևս ոչինչ շատ թանկ չի թվա։ 27.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-27T13:19+0400
2026-05-27T13:19+0400
2026-05-27T13:21+0400
հայաստան
եվրամիություն
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1b/102654961_0:0:706:398_1920x0_80_0_0_24e129a761232c480c9fbd3395e7bd70.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Ժողովուրդն ինքն է որոշելու` լինել Եվրամիության, թե ԵԱՏՄ–ի կազմում։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությունն արեց ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքում անցկացրած նախընտրական քարոզարշավի ժամանակ։Փաշինյանի խոսքով` անտրամաբանական է Հայաստանին սպառնալ գների թանկացմամբ (նա ակնարկում է Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման հետևանքով գազի գնի հնարավոր բարձրացումը. խմբ.)։ Ըստ նրա` նման սպառնալիքին կա պատասխան` մենք շատ ավելի փող կունենանք, որ դա մեզ համար շատ թանկ չթվա։ՀՀ–ն ՌԴ–ից գազի համաձայնագրի չեղարկման սպառնալիքով որևէ նամակ չի ստացել. ՏԿԵՆ«Հայաստանն այսօր դառնում է խաղաղության խաչմերուկ, իսկ դա նշանակում է, որ Հայաստանը ոչ թե հազարների կամ միլիոնների երկիր է լինելու, այլ միլիարդների ու տրիլիոնների երկիր։ Մենք այլևս կուչ եկած, պլեճին կակա ասող պետությունն ու ժողովուրդը չենք։ Մենք այսօր պետություն ենք, որն ի վիճակի է կառուցելու իր բարեկեցությունը»,– ընդգծեց Փաշինյանը։Հիշեցնենք` մայիսի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Նա նաև ընդգծեց՝ թեպետ դա Ռուսաստանի գործը չէ, բայց կարելի է հանրաքվե անցկացնել, ՀՀ քաղաքացիների կարծիքն իմանալ անդամակցության վերաբերյալ։ Ըստ նրա՝ դրա արդյունքներից կախված՝ Մոսկվան էլ հետևություններ կաներ, չբացառեց, որ կարող է փափուկ, քաղաքակիրթ բաժանում լինել։ Պուտինը նշեց, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանի ցանկացած որոշմանը, որն օգուտ կբերի երկրին։Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին լրագրողներին ասաց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ հանրաքվեն կանցկացվի այն ժամանակ, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն առաջանա:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1b/102654961_138:0:669:398_1920x0_80_0_0_bdf6c74f9df06f386afdb9f1360c8129.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եվրամիություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան, եվրամիություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ)
Ժողովուրդն է որոշելու` լինել Եվրամիության, թե ԵԱՏՄ–ի կազմում. Փաշինյան
13:19 27.05.2026 (Թարմացված է: 13:21 27.05.2026) Նիկոլ Փաշինյանի խոսքով` անտրամաբանական է Հայաստանին սպառնալ գների թանկացմամբ, քանի որ մենք շատ ավելի փող կունենանք ու մեզ համար այլևս ոչինչ շատ թանկ չի թվա։
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Ժողովուրդն ինքն է որոշելու` լինել Եվրամիության, թե ԵԱՏՄ–ի կազմում։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությունն արեց ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքում անցկացրած նախընտրական քարոզարշավի ժամանակ։
«ՀՀ բոլոր ղեկավարները երկիրը դրել են մի վիճակի մեջ, որ Հայաստանը չունենա այլընտրանք, ժողովուրդը չունենա այլընտրանք։ Այսօր ես ուրախ ու հպարտ եմ, որ մեր, իմ գործունեության արդյունքում հայ ժողովուրդն ունենալու է այլընտրանք ամեն հարցում` ճանապարհների, արտաքին հարաբերություններ հարցերում։ Չունենալ այլընտրանք, նշանակում է լինել թակարդում։ Հայ ժողովուրդը նաև պետք է ունենա այլընտրանք` լինել ԵՄ–ի, թե ԵԱՏՄ–ի կազմում։ Դա հզորն է որոշելու, իսկ ո՞վ է հզորը, հզորը ՀՀ քաղաքացին է»,– ասաց նա։
Փաշինյանի խոսքով` անտրամաբանական է Հայաստանին սպառնալ գների թանկացմամբ (նա ակնարկում է Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման հետևանքով գազի գնի հնարավոր բարձրացումը. խմբ.)։ Ըստ նրա` նման սպառնալիքին կա պատասխան` մենք շատ ավելի փող կունենանք, որ դա մեզ համար շատ թանկ չթվա։
«Հայաստանն այսօր դառնում է խաղաղության խաչմերուկ, իսկ դա նշանակում է, որ Հայաստանը ոչ թե հազարների կամ միլիոնների երկիր է լինելու, այլ միլիարդների ու տրիլիոնների երկիր։ Մենք այլևս կուչ եկած, պլեճին կակա ասող պետությունն ու ժողովուրդը չենք։ Մենք այսօր պետություն ենք, որն ի վիճակի է կառուցելու իր բարեկեցությունը»,– ընդգծեց Փաշինյանը։
Հիշեցնենք` մայիսի 9-ին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Նա նաև ընդգծեց՝ թեպետ դա Ռուսաստանի գործը չէ, բայց կարելի է հանրաքվե անցկացնել, ՀՀ քաղաքացիների կարծիքն իմանալ անդամակցության վերաբերյալ։ Ըստ նրա՝ դրա արդյունքներից կախված՝ Մոսկվան էլ հետևություններ կաներ, չբացառեց, որ կարող է փափուկ, քաղաքակիրթ բաժանում լինել։ Պուտինը նշեց, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանի ցանկացած որոշմանը, որն օգուտ կբերի երկրին։
Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին լրագրողներին
ասաց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ հանրաքվեն կանցկացվի այն ժամանակ, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն առաջանա: