https://arm.sputniknews.ru/20260527/spaseq-ara-vardan-ghukasjanin-qashqshelvov-durs-berecin-datarani-dahlitshic-102668868.html
Սպասե՛ք, արա՛. Վարդան Ղուկասյանին քաշքշելով դուրս բերեցին դատարանի դահլիճից
Սպասե՛ք, արա՛. Վարդան Ղուկասյանին քաշքշելով դուրս բերեցին դատարանի դահլիճից
Sputnik Արմենիա
Լրագրողները հարցեր էին ուղղում Գյումրու քաղաքապետին, իսկ ոստիկանները թույլ չէին տալիս զրուցել և նկարահանել նրան։ 27.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-27T16:12+0400
2026-05-27T16:12+0400
2026-05-27T16:22+0400
հայաստան
վարդան ղուկասյան
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1b/102668699_0:0:1600:900_1920x0_80_0_0_7505dd0c6caaa0037bbc32b1f8d44caa.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Ոստիկանները Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին դատարանի նիստերի դահլիճից քաշքշելով դուրս բերեցին։Ղուկասյանի գործով հերթական դատական նիստի ավարտից հետո լրագրողները հարցեր էին ուղղում քաղաքապետին, իսկ ոստիկանները թույլ չէին տալիս։Լրագրողներից մեկը հարցրեց, թե ինչպես կմեկնաբանի Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ հունիսի 7-ի ընտրություններից հետո Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններ են անցկացվելու։Ղուկասյանը չհասցրեց պատասխանել, ոստիկանները բռնեցին նրա թևերից և սկսեցին դուրս բերել նիստերի դահլիճից։«Սպասե՛ք արա՛, կամաց հլը»,– ասաց Ղուկասյանը։Ոստիկանները քաշքշելով տարան Գյումրու քաղաքապետին։Հիշեցնենք՝ 2025 թվականի հոկտեմբերի 20-ին ուժայինները ներխուժեցին Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Հոկտեմբերի 21-ի առավոտյան Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվեց։ Մինչ այդ` հոկտեմբերի 26-ին, հայտնի դարձավ, որ Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել Հայաստանի` այլ երկրների հետ միություն կազմելու վերաբերյալ մտքերի համար։ ՔԿ–ն նոյեմբերի 21-ին հայտնեց, որ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև ՔՕ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը)։Փաստաբան Արամայիս Հայրապետյանը դեկտեմբերի 30-ին հայտնեց, որ Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդումը 2 հոդվածով դադարեցվում է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Ոստիկանները դատարանում քաշքշեցին Վարդան Ղուկասյանին
Sputnik Արմենիա
Ոստիկանները դատարանում քաշքշեցին Վարդան Ղուկասյանին
2026-05-27T16:12+0400
true
PT0M32S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1b/102668699_200:0:1400:900_1920x0_80_0_0_9adb48791d2a18033b7b7e43b0b6fb56.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վարդան ղուկասյան, դատարան, видео
հայաստան, վարդան ղուկասյան, դատարան, видео
Սպասե՛ք, արա՛. Վարդան Ղուկասյանին քաշքշելով դուրս բերեցին դատարանի դահլիճից
16:12 27.05.2026 (Թարմացված է: 16:22 27.05.2026) Լրագրողները հարցեր էին ուղղում Գյումրու քաղաքապետին, իսկ ոստիկանները թույլ չէին տալիս զրուցել և նկարահանել նրան։
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Ոստիկանները Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին դատարանի նիստերի դահլիճից քաշքշելով դուրս բերեցին։
Ղուկասյանի գործով հերթական դատական նիստի ավարտից հետո լրագրողները հարցեր էին ուղղում քաղաքապետին, իսկ ոստիկանները թույլ չէին տալիս։
Լրագրողներից մեկը հարցրեց, թե ինչպես կմեկնաբանի Նիկոլ Փաշինյանի
հայտարարությունը, որ հունիսի 7-ի ընտրություններից հետո Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններ են անցկացվելու։
Ղուկասյանը չհասցրեց պատասխանել, ոստիկանները բռնեցին նրա թևերից և սկսեցին դուրս բերել նիստերի դահլիճից։
«Սպասե՛ք արա՛, կամաց հլը»,– ասաց Ղուկասյանը։
Ոստիկանները քաշքշելով տարան Գյումրու քաղաքապետին։
Հիշեցնենք՝ 2025 թվականի հոկտեմբերի 20-ին ուժայինները ներխուժեցին
Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։
Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Հոկտեմբերի 21-ի առավոտյան Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը
կալանավորվեց։
Մինչ այդ` հոկտեմբերի 26-ին, հայտնի դարձավ, որ Ղուկասյանին
նոր մեղադրանք է առաջադրվել Հայաստանի` այլ երկրների հետ միություն կազմելու վերաբերյալ մտքերի համար։ ՔԿ–ն նոյեմբերի 21-ին
հայտնեց, որ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև ՔՕ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը)։
Փաստաբան Արամայիս Հայրապետյանը դեկտեմբերի 30-ին
հայտնեց, որ Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդումը 2 հոդվածով դադարեցվում է։