00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

«Ռոսատոմը» ՀՀ-ից պատասխան չի ստացել Մեծամորի ԱԷԿ-ի հետագա շահագործման վերաբերյալ. Լիխաչով

© Sputnik / Михаил Метцель / POOL / Անցնել մեդիապահոցԱլեքսեյ Լիխաչովը
Ալեքսեյ Լիխաչովը - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2026
Ալեքսեյ Լիխաչովը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Պետկորպորացիայի ղեկավարն ընդգծել է՝ չէր ցանկանա, որ Մեծամորի ԱԷԿ-ի ատոմային էներգաբլոկի շահագործման հարցը տեղափոխվի քաղաքական քննարկումների հարթություն:
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի - Sputnik. «Ռոսատոմը» հայկական կողմից վերջնական պատասխան չի ստացել Մեծամորի ԱԷԿ-ի ատոմային էներգաբլոկի հետագա շահագործման հարցով։ Այս մասին «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է պետական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։
«Առայժմ մենք հայկական կողմից վերջնական պատասխան չենք ստացել»,- ասել է Լիխաչովը։
Նա նշել է, որ չէր ցանկանա, որ Մեծամորի ԱԷԿ-ի ատոմային էներգաբլոկի շահագործման հարցը տեղափոխվի քաղաքական քննարկումների հարթություն:
Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանությունները նոր ատոմակայանի կառուցման շուրջ բանակցություններ են վարում Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Չինաստանից և Հարավային Կորեայից հնարավոր գործընկերների հետ։ Երևանում ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դևիդ Վենսի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետը հայտնել էր մոդուլային ԱԷԿ-ի նախագծի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։ Բանակցությունների արդյունքում ստորագրվել էին ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրեր։
Դրան զուգահեռ, ռուսական կողմի հետ արդեն մեկնարկել են գործող ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու աշխատանքները։ Համապատասխան համաձայնագիրը 2023 թվականին ստորագրել են Հայկական ԱԷԿ-ը և «Ռոսատոմ Սերվիս» ընկերությունը։ Փաշինյանը չէր բացառել նաև գործող էներգաբլոկի աշխատանքը մինչև 2046 թվականը երկարաձգելու հնարավորությունը։
Լրահոս
0