https://arm.sputniknews.ru/20260526/mvoskvan-nakhazgushacrel-e-erevanin-gazi-hamadzajnagri-hnaravvor-khzman-masin-kvomersant-102639793.html
Մոսկվան նախազգուշացրել է Երևանին գազի համաձայնագրի հնարավոր խզման մասին. «Կոմերսանտ»
Մոսկվան նախազգուշացրել է Երևանին գազի համաձայնագրի հնարավոր խզման մասին. «Կոմերսանտ»
Sputnik Արմենիա
Որոշումը կարող է դառնալ ԵՄ–ի հետ փոխգործակցության խորացման ուղղությամբ Հայաստանի գործնական քայլերի պատասխանը։ 26.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-26T23:08+0400
2026-05-26T23:08+0400
2026-05-26T23:13+0400
ռուսաստան
հայաստան
գազ
ադամանդ
համաձայնագիր
եվրամիություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1a/102639045_0:110:3252:1939_1920x0_80_0_0_6bd6db3cc938d260a08d99a5e410473a.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը նամակ է հղել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը` նախազգուշացնելով գազի համաձայնագրի միակողմանի խզման հնարավորության մասին։ Այդ մասին գրել է «Կոմերսանտը»։ Նամակում, մասնավորապես, ասված է, որ ՌԴ–ն կարող է միակողմանի կասեցնել կամ չեղյալ հայտարարել Հայաստան բնական գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդի մատակարարման մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է 2013 թվականի դեկտեմբերին, եթե պաշտոնական Երևանը շարունակի ԵՄ–ին անդամակցելու գործընթացը:Ցիվիլևը գրել է, որ ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի փորձերը չեն համապատասխանում տասնամյակների ընթացքում երկու երկրների միջև հարգանքի, փոխշահավետության հիման վրա կառուցված գործընկերության բնույթին և ՌԴ–ի կողմից բազմիցս ձեռնարկված գործողություններին՝ ուղղված Հայաստանի կարևորագույն կարիքները արտոնյալ հիմունքներով ապահովելուն:2013 թվականի համաձայնագրով Ռուսաստանն անժամկետ չեղարկել է Հայաստան նավթամթերքի, գազի և ադամանդի մատակարարման արտահանման մաքսատուրքերը։ Սա հերթական քայլն էր ԵԱՏՄ–ին երկրի անդամակցության ճանապարհին:Ըստ համաձայնագրի՝ Մոսկվան Երևանին նավթամթերք և գազ է մատակարարում ներքին սպառման ծավալներով, որոնք հաստատված են ինդիկատիվ հաշվեկշիռներով։ Ընդ որում՝ արգելվում է վերաարտահանումը երրորդ երկրներ։ Փաստաթղթով նաև սահմանվում է, որ համաձայնագրի գործողության դադարեցման դեպքում կողմերից որևէ մեկի նախաձեռնությամբ շարունակում են գործել Հայաստանի պարտավորությունները Ռուսաստանին փոխհատուցումներ վճարելու կամ չվճարված գումարները` որպես ՌԴ–ի պետական պարտք ճանաչելու վերաբերյալ՝ մինչև դրանց ամբողջական կատարումը:Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Երևանի կայացրած որոշումները` Եվրամիությանը հնարավոր անդամակցության և, որպես հետևանք, Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության անհնարինության համատեքստում, մտահոգություն են առաջացնում ԵԱՏՄ երկրների համար:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1a/102639045_261:0:2992:2048_1920x0_80_0_0_b2a934144785cf9b864b959ad349f177.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, հայաստան, գազ, ադամանդ, համաձայնագիր, եվրամիություն
ռուսաստան, հայաստան, գազ, ադամանդ, համաձայնագիր, եվրամիություն
Մոսկվան նախազգուշացրել է Երևանին գազի համաձայնագրի հնարավոր խզման մասին. «Կոմերսանտ»
23:08 26.05.2026 (Թարմացված է: 23:13 26.05.2026) Որոշումը կարող է դառնալ ԵՄ–ի հետ փոխգործակցության խորացման ուղղությամբ Հայաստանի գործնական քայլերի պատասխանը։
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը նամակ է հղել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը` նախազգուշացնելով գազի համաձայնագրի միակողմանի խզման հնարավորության մասին։ Այդ մասին գրել է «Կոմերսանտը»։
Նամակում, մասնավորապես, ասված է, որ ՌԴ–ն կարող է միակողմանի կասեցնել կամ չեղյալ հայտարարել Հայաստան բնական գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդի մատակարարման մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է 2013 թվականի դեկտեմբերին, եթե պաշտոնական Երևանը շարունակի ԵՄ–ին անդամակցելու գործընթացը:
«Եվրոպական միության հետ Հայաստանի փոխգործակցության խորացմանն ուղղված շարունակական գործնական քայլերը և ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի կառավարության հռչակած ձգտումը վտանգում են հայ–ռուսական առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության հիմնարար բարձր մակարդակի պահպանումն ու զարգացումը, որի հիմքերից են երկկողմ միջազգային պայմանագրերը»,– ասված է նամակում:
Ցիվիլևը գրել է, որ ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի փորձերը չեն համապատասխանում տասնամյակների ընթացքում երկու երկրների միջև հարգանքի, փոխշահավետության հիման վրա կառուցված գործընկերության բնույթին և ՌԴ–ի կողմից բազմիցս ձեռնարկված գործողություններին՝ ուղղված Հայաստանի կարևորագույն կարիքները արտոնյալ հիմունքներով ապահովելուն:
2013 թվականի համաձայնագրով Ռուսաստանն անժամկետ չեղարկել է Հայաստան նավթամթերքի, գազի և ադամանդի մատակարարման արտահանման մաքսատուրքերը։ Սա հերթական քայլն էր ԵԱՏՄ–ին երկրի անդամակցության ճանապարհին:
Ըստ համաձայնագրի՝ Մոսկվան Երևանին նավթամթերք և գազ է մատակարարում ներքին սպառման ծավալներով, որոնք հաստատված են ինդիկատիվ հաշվեկշիռներով։ Ընդ որում՝ արգելվում է վերաարտահանումը երրորդ երկրներ։ Փաստաթղթով նաև սահմանվում է, որ համաձայնագրի գործողության դադարեցման դեպքում կողմերից որևէ մեկի նախաձեռնությամբ շարունակում են գործել Հայաստանի պարտավորությունները Ռուսաստանին փոխհատուցումներ վճարելու կամ չվճարված գումարները` որպես ՌԴ–ի պետական պարտք ճանաչելու վերաբերյալ՝ մինչև դրանց ամբողջական կատարումը:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Երևանի կայացրած որոշումները` Եվրամիությանը հնարավոր անդամակցության և, որպես հետևանք, Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության անհնարինության համատեքստում, մտահոգություն են առաջացնում ԵԱՏՄ երկրների համար: