00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Իրենք հանցագործությունը կատարում են, հղում անում ժողովրդին. Բենիամին Մաթևոսյան

© Sputnik / Aram NersesyanԲենիամին Մաթևոսյան
Բենիամին Մաթևոսյան - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2026
Բաժանորդագրվել
Գազի գնի հնարավոր թանկացմանը Փաշինյանը հակադարձել էր, թե` մենք շատ ավելի փող կունենանք, որ դա մեզ համար շատ թանկ չլինի։
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Ռուսաստանի վճռական քայլը պայմանավորված է նրանով, որ իրենք հրաժարվում են ֆինանսավորել Հայաստանի միանալը հակառուսական ճամբարին. Sputnik Արմենիային ասել է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը` մեկնաբանելով ՌԴ–ից Հայաստանին ներկայացված պաշտոնական ծանուցումը։
Հիշեցնենք` մինչ ՀՀ իշխանությունները, այդ թվում` տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը 2 օր շարունակ հայտարարում էին, որ Հայաստանի կառավարությունը Ռուսաստանի Էներգետիկայի նախարարությունից գազի համաձայնագրերի հնարավոր դադարեցման վերաբերյալ ծանուցում չի ստացել, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արդեն պաշտոնապես հայտարարեց, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը մայիսի 27-ին հայկական կողմին է փոխանցել էներգետիկայի նախարարի գրությունը` գազի մատակարարման մասին համաձայնագրերի հնարավոր կասեցման կամ չեղարկման մասին։
Հատկանշական է, որ գազի գնի հնարավոր թանկացմանը Նիկոլ Փաշինյանը հակադարձել էր, թե` մենք շատ ավելի փող կունենանք, որ դա մեզ համար շատ թանկ չլինի։
Բենիամին Մաթևոսյանի բնորոշմամբ` Փաշինյանի այս հայտարարությունը տեղավորվում է 2018-ից առ այսօր արված բոլոր, այդ թվում` նախընտրական հայտարարությունների համատեքստում։
«Հիմա իր նպատակը հետևյալն է՝ ամեն գնով մարդկանց խաբել, հասցնել նրան, որ իրենք հունիսի 7–ին գնան կրկին ՔՊ–ի օգտին քվեարկեն, իսկ թե հետո ինչ կլինի, արդեն իր համար մեծ նշանակություն չունի։ Ինքը կարծում է, որ իր կառավարման մանդատը առնվազն 5 տարով կերարաձգի, հետո մի բան կմտածեն։ Եթե ինքը խոսում էր գների թանկացման մասին, դա նշանակում է, որ վարչապետին մակարդակով ընդունվում է, որ Ռուսաստանից կար էդ տեսակ նամակ, ուղղակի ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ, որոշել էր ստել ու քաղաքացիներին չպատմել իրականությունը, նույն կերպ էլ հիմա ստում է մինչև նորից չվերարտադրվի»,– ասում է քաղաքագետը։
Մաթևոսյանի մեկնաբանմամբ` հարստանալու մասին Փաշինյանի ակնարկն ուղղված է TRIPP-ի շնորհիվ «միլիարդների ու տրիլիոնների երկիր» դառնալուն։ Կառավարությունը, սակայն, մինչ օրս որևէ տնտեսական հաշվարկ չի ներկայացրել այդ նախագծի հնարավոր ազդեցության մասին։
«Մենք ֆինանսապես դրանից ի՞նչ օգուտ ենք ունենալու։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը առանց ավելորդ հեքիաթների ըող հստակ թվեր ասի, թե Հայաստանն ինչ եկամուտներ, ինչ ներդրումներ է ունենալու»,– իշխող քաղաքական ուժին առաջարկում է Բենիամին Մաթևոսյանը։
Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի շրջանակում հայտարել էր նաև, որ ԵՄ–ԵԱՏՄ ընտրությունը անելու է «ՀՀ հզոր քաղաքացին», ըստ ամենայնի նկատի ունենալով հանրաքվեի տարբերակը։
Քաղաքագետը չի բացառում, որ ընտրություններից հետո Փաշինյանն այս խոստումը ևս կմոռանա, կամ կասի` ժողովուրդն ինձ մանդատ է տվել, որ իր փոխարեն որոշեմ։
Մաթևոսյանը հիշեցնում է, որ այդ սցենարն արդեն փորձարկվել է Արցախի ճակատագիրը միանձնյա որոշելիս։
«Հիշո՞ւմ եք, 2021 թ․-ին ինքը մարդկանց խոսք էր տալիս, որ Շուշիի, Հադրութի դեօկուպացիա է լինելու... Ադ մարդիկ այնքան են ամոթը կորցրել, որ ոչ միայն չեն խոսում իրենց 2021 թ․-ի ծրագրային դրույթների մասին, այլև բոլոր քայլերն իրականացնելիս հղում են անում ժողովրդին։ Իրենք հանցագործությունը կատարում են, խնդիրը ստեղծում են, հղումը անում են ժողովրդին»,– ասում է Մաթևոսյանը։
Ավելի վաղ «Կոմերսանտը» գրել էր, որՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը նամակ է հղել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը նախազգուշացնելով գազի համաձայնագրի միակողմանի խզման հնարավորության մասին։ Նշվում էր, որ նամակում ասված է ՌԴ–ն կարող է միակողմանի կասեցնել կամ չեղյալ հայտարարել Հայաստան բնական գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդի մատակարարման մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է 2013 թվականի դեկտեմբերին, եթե պաշտոնական Երևանը շարունակի ԵՄ–ին անդամակցելու գործընթացը:
Լրահոս
0