https://arm.sputniknews.ru/20260527/hhn-rdic-gazi-hamadzajnagri-chegharkman-sparnaliqvov-voreve-namak-chi-stacel-tken-102651593.html
ՀՀ–ն ՌԴ–ից գազի համաձայնագրի չեղարկման սպառնալիքով որևէ նամակ չի ստացել. ՏԿԵՆ
ՀՀ–ն ՌԴ–ից գազի համաձայնագրի չեղարկման սպառնալիքով որևէ նամակ չի ստացել. ՏԿԵՆ
Sputnik Արմենիա
2013 թվականի համաձայնագրով Ռուսաստանն անժամկետ չեղարկել է Հայաստան նավթամթերքի, գազի և ադամանդի մատակարարման արտահանման մաքսատուրքերը։ Սա հերթական քայլն էր... 27.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-27T11:52+0400
2026-05-27T11:52+0400
2026-05-27T13:33+0400
հհ տկեն (հհ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն)
գազ
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
հայաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
եվրամիություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1a/102639045_0:110:3252:1939_1920x0_80_0_0_6bd6db3cc938d260a08d99a5e410473a.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Հայաստանը ՌԴ-ից վառելիքի և չմշակված ադամանդի մատակարարումների համաձայնագրի չեղարկման սպառնալիքով որևէ նամակ, գրություն չի ստացել։ Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։Ավելի վաղ «Կոմերսանտը» գրել էր, որ ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը նամակ է հղել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը` նախազգուշացնելով գազի համաձայնագրի միակողմանի խզման հնարավորության մասին։ Նշվում էր, որ նամակում ասված է` ՌԴ–ն կարող է միակողմանի կասեցնել կամ չեղյալ հայտարարել Հայաստան բնական գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդի մատակարարման մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է 2013 թվականի դեկտեմբերին, եթե պաշտոնական Երևանը շարունակի ԵՄ–ին անդամակցելու գործընթացը:«Կոմերսանտը» նաև գրել էր, որ նամակում ընդգծվել է` ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի փորձերը չեն համապատասխանում տասնամյակների ընթացքում երկու երկրների միջև հարգանքի, փոխշահավետության հիման վրա կառուցված գործընկերության բնույթին և ՌԴ–ի կողմից բազմիցս ձեռնարկված գործողություններին՝ ուղղված Հայաստանի կարևորագույն կարիքները արտոնյալ հիմունքներով ապահովելուն:Հիշեցնենք` 2013 թվականի համաձայնագրով Ռուսաստանն անժամկետ չեղարկել է Հայաստան նավթամթերքի, գազի և ադամանդի մատակարարման արտահանման մաքսատուրքերը։ Սա հերթական քայլն էր ԵԱՏՄ–ին երկրի անդամակցության ճանապարհին:Հարցը բաց է մնում. Պեսկովը` Հայաստանի տնտեսական ինտեգրման ուղու ընտրության մասինԸստ համաձայնագրի՝ Մոսկվան Երևանին նավթամթերք և գազ է մատակարարում ներքին սպառման ծավալներով, որոնք հաստատված են ինդիկատիվ հաշվեկշիռներով։ Ընդ որում՝ արգելվում է վերարտահանումը երրորդ երկրներ։ Փաստաթղթով նաև սահմանվում է, որ համաձայնագրի գործողության դադարեցման դեպքում կողմերից որևէ մեկի նախաձեռնությամբ շարունակում են գործել Հայաստանի պարտավորությունները Ռուսաստանին փոխհատուցումներ վճարելու կամ չվճարված գումարները` որպես ՌԴ–ի պետական պարտք ճանաչելու վերաբերյալ՝ մինչև դրանց ամբողջական կատարումը:Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Երևանի կայացրած որոշումները` Եվրամիությանը հնարավոր անդամակցության և, որպես հետևանք, Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության անհնարինության համատեքստում, մտահոգություն են առաջացնում ԵԱՏՄ երկրների համար:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1a/102639045_261:0:2992:2048_1920x0_80_0_0_b2a934144785cf9b864b959ad349f177.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ տկեն (հհ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն), գազ, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, եվրամիություն
հհ տկեն (հհ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն), գազ, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, եվրամիություն
ՀՀ–ն ՌԴ–ից գազի համաձայնագրի չեղարկման սպառնալիքով որևէ նամակ չի ստացել. ՏԿԵՆ
11:52 27.05.2026 (Թարմացված է: 13:33 27.05.2026) 2013 թվականի համաձայնագրով Ռուսաստանն անժամկետ չեղարկել է Հայաստան նավթամթերքի, գազի և ադամանդի մատակարարման արտահանման մաքսատուրքերը։ Սա հերթական քայլն էր ԵԱՏՄ–ին երկրի անդամակցության ճանապարհին:
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Հայաստանը ՌԴ-ից վառելիքի և չմշակված ադամանդի մատակարարումների համաձայնագրի չեղարկման սպառնալիքով որևէ նամակ, գրություն չի ստացել։ Այս մասին «
Արմենպրեսի» հետ զրույցում հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Ավելի վաղ «Կոմերսանտը» գրել էր, որ
ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը նամակ է հղել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը` նախազգուշացնելով գազի համաձայնագրի միակողմանի խզման հնարավորության մասին։ Նշվում էր, որ նամակում ասված է` ՌԴ–ն կարող է միակողմանի կասեցնել կամ չեղյալ հայտարարել Հայաստան բնական գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդի մատակարարման մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է 2013 թվականի դեկտեմբերին, եթե պաշտոնական Երևանը շարունակի ԵՄ–ին անդամակցելու գործընթացը:
«Կոմերսանտը» նաև գրել էր, որ նամակում ընդգծվել է` ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի փորձերը չեն համապատասխանում տասնամյակների ընթացքում երկու երկրների միջև հարգանքի, փոխշահավետության հիման վրա կառուցված գործընկերության բնույթին և ՌԴ–ի կողմից բազմիցս ձեռնարկված գործողություններին՝ ուղղված Հայաստանի կարևորագույն կարիքները արտոնյալ հիմունքներով ապահովելուն:
Հիշեցնենք` 2013 թվականի համաձայնագրով Ռուսաստանն անժամկետ չեղարկել է Հայաստան նավթամթերքի, գազի և ադամանդի մատակարարման արտահանման մաքսատուրքերը։ Սա հերթական քայլն էր ԵԱՏՄ–ին երկրի անդամակցության ճանապարհին:
Ըստ համաձայնագրի՝ Մոսկվան Երևանին նավթամթերք և գազ է մատակարարում ներքին սպառման ծավալներով, որոնք հաստատված են ինդիկատիվ հաշվեկշիռներով։ Ընդ որում՝ արգելվում է վերարտահանումը երրորդ երկրներ։ Փաստաթղթով նաև սահմանվում է, որ համաձայնագրի գործողության դադարեցման դեպքում կողմերից որևէ մեկի նախաձեռնությամբ շարունակում են գործել Հայաստանի պարտավորությունները Ռուսաստանին փոխհատուցումներ վճարելու կամ չվճարված գումարները` որպես ՌԴ–ի պետական պարտք ճանաչելու վերաբերյալ՝ մինչև դրանց ամբողջական կատարումը:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Երևանի կայացրած որոշումները` Եվրամիությանը հնարավոր անդամակցության և, որպես հետևանք, Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության անհնարինության համատեքստում, մտահոգություն են առաջացնում ԵԱՏՄ երկրների համար: