https://arm.sputniknews.ru/20260527/gazprvomin-e-petq-harcnel-peskvovy-hajastani-het-gazi-veraberjal-hamadzajnagri-masin-102660043.html
«Գազպրոմին» է պետք հարցնել. Պեսկովը` Հայաստանի հետ գազի վերաբերյալ համաձայնագրի մասին
«Գազպրոմին» է պետք հարցնել. Պեսկովը` Հայաստանի հետ գազի վերաբերյալ համաձայնագրի մասին
Sputnik Արմենիա
«Կոմերսանտ» թերթը գրել էր, որ Մոսկվան կարող է միակողմանիորեն դադարեցնել կամ չեղյալ հայտարարել Հայաստան գազի, նավթամթերքի և ալմաստի անմաքս մատակարարման մասին... 27.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-27T13:55+0400
2026-05-27T13:55+0400
2026-05-27T14:06+0400
հայաստան
գազ
դմիտրի պեսկով
«գազպրոմ»
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/09/95644560_0:200:3072:1928_1920x0_80_0_0_c844e1232e63efa29f5908ca67b3bf4c.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Հայաստանի հետ գազի վերաբերյալ համաձայնագրի հնարավոր չեղարկման հարցը հասցեագրել է «Գազպրոմ» ընկերությանը։Ավելի վաղ «Կոմերսանտը» գրել էր, որ ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը նամակ է հղել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը` նախազգուշացնելով գազի համաձայնագրի միակողմանի խզման հնարավորության մասին։ Նշվում էր, որ նամակում ասված է` ՌԴ–ն կարող է միակողմանի կասեցնել կամ չեղյալ հայտարարել Հայաստան բնական գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդի մատակարարման մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է 2013 թվականի դեկտեմբերին, եթե պաշտոնական Երևանը շարունակի ԵՄ–ին անդամակցելու գործընթացը:ՀՀ ՏԿԵՆ–ը այսօր հայտարարեց, որ Հայաստանը ՌԴ-ից վառելիքի և չմշակված ադամանդի մատակարարումների համաձայնագրի չեղարկման սպառնալիքով որևէ նամակ, գրություն չի ստացել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/09/95644560_237:0:2968:2048_1920x0_80_0_0_75fc167155237f75d472780e41bd0b73.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գազ, դմիտրի պեսկով, «գազպրոմ», ռուսաստան
հայաստան, գազ, դմիտրի պեսկով, «գազպրոմ», ռուսաստան
«Գազպրոմին» է պետք հարցնել. Պեսկովը` Հայաստանի հետ գազի վերաբերյալ համաձայնագրի մասին
13:55 27.05.2026 (Թարմացված է: 14:06 27.05.2026) «Կոմերսանտ» թերթը գրել էր, որ Մոսկվան կարող է միակողմանիորեն դադարեցնել կամ չեղյալ հայտարարել Հայաստան գազի, նավթամթերքի և ալմաստի անմաքս մատակարարման մասին համաձայնագիրը, եթե Երևանը շարունակի Եվրամիության հետ մերձեցման իր ուղին։
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Հայաստանի հետ գազի վերաբերյալ համաձայնագրի հնարավոր չեղարկման հարցը հասցեագրել է «Գազպրոմ» ընկերությանը։
«Դա պետք է «Գազպրոմին» հարցնեք, ինձ չեղարկման մասին ոչինչ հայտնի չէ։ Այնտեղ արտոնյալ գին կա, կարող է ավելի բարձր կամ ցածր լինել, և այն կարող է վերանայվել, ու կորպորացիաները կարող են բարձրացնել այդ հարցը։ Դա կորպորատիվ հարց է, պետք է դիմել «Գազպրոմին»», – լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե իսկապես քննարկվում է Հայաստան արտոնյալ գներով գազ մատակարարելու մասին համաձայնագիրը չեղարկելու հնարավորությունը։
Ավելի վաղ «Կոմերսանտը» գրել էր, որ
ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը նամակ է հղել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը` նախազգուշացնելով գազի համաձայնագրի միակողմանի խզման հնարավորության մասին։ Նշվում էր, որ նամակում ասված է` ՌԴ–ն կարող է միակողմանի կասեցնել կամ չեղյալ հայտարարել Հայաստան բնական գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդի մատակարարման մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է 2013 թվականի դեկտեմբերին, եթե պաշտոնական Երևանը շարունակի ԵՄ–ին անդամակցելու գործընթացը:
ՀՀ ՏԿԵՆ–ը այսօր հայտարարեց, որ Հայաստանը ՌԴ-ից վառելիքի և չմշակված ադամանդի մատակարարումների համաձայնագրի չեղարկման սպառնալիքով որևէ նամակ, գրություն չի ստացել։