https://arm.sputniknews.ru/20260526/voreve-cankutjun-chunenq-larvatsutjun-mtcnel-hhrd-haraberutjunnerum-ararat-mirzvojan-102628401.html
Որևէ ցանկություն չունենք լարվածություն մտցնել ՀՀ–ՌԴ հարաբերություններում. Արարատ Միրզոյան
Որևէ ցանկություն չունենք լարվածություն մտցնել ՀՀ–ՌԴ հարաբերություններում. Արարատ Միրզոյան
Sputnik Արմենիա
Արարատ Միզոյանի խոսքով` ՀՀ–ն շարունակում է սպառման և մատակարարման բազմաթիվ աղբյուրներ ունենալու աշխատանքը։ 26.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-26T18:06+0400
2026-05-26T18:06+0400
2026-05-26T19:00+0400
արարատ միրզոյան
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
ռուսաստան
սերգեյ շոյգու
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/1d/40301932_0:0:1600:901_1920x0_80_0_0_ac197c9168dcc8d7d02065e35875eb57.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik. Հայաստանի Հանրապետության կառավարությունը հակված չէ լարվածություն մտցնել Երևանի և Մոսկվայի երկկողմ ու բազմակողմ հարաբերություններում։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հայ-ռուսական օրակարգին և վերջին շրջանում ռուսական շուկայում հայկական ապրանքների արգելափակման խնդիրներին։Անդրադառնալով ռուսական կողմից հայկական որոշ ապրանքների մուտքի արգելքին՝ Միրզոյանը հորդորեց հարցը չքաղաքականացնել և չկապել Հայաստանի վարած արտաքին քաղաքականության կամ ընտրական գործընթացների հետ։«Այս տեսակ խնդիրներ եղել են մշտապես։ Մի քիչ ջանքի դեպքում կտեսնենք, որ որևէ ալկոհոլային խմիչքի կամ բանջարեղենի, մրգի արգելափակման խնդիր եղել է 5 տարի առաջ, 10, 12, 20, 25 տարի առաջ։ Հենց սեզոնը բացվում է՝ խնդիր է լինում։ Կարևոր է նաև ասել՝ այնպես չէ, որ գինիների մուտքը փակված է ՌԴ, այլ մեկ կոնկրետ ընկերության, այն էլ ոչ ամբողջ արտադրանքի, այլ մի արտադրատեսակի հետ է կապված խնդիրը։ Ինչո՞ւ ենք բացառում, որ խնդիրները կարող են օբյեկտիվ լինել»,– շարունակեց Միրզոյանը։Չնայած ռուսական շուկայում ծագած խնդիրների օբյեկտիվությանը՝ Արարատ Միրզոյանը կարևորեց Հայաստանի տնտեսական անվտանգության մակարդակի բարձրացումն ու նոր շուկաների բացահայտումը։ Նա նշեց՝ ցանկացած երկրի համար կենսական է սպառման և մատակարարման բազմաթիվ աղբյուրներ ունենալը։ Նրա խոսքով` պետությունն այս ուղղությամբ շարունակում է իր աշխատանքը, սակայն հաջողության հասնելու համար անհրաժեշտ է նաև մասնավոր հատվածի ակտիվ ներգրավվածությունը, քանի որ առևտուր պետք է անի բիզնեսը։Ինչ վերաբերում է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հայտարարությանը, թե ՀՀ ղեկավարությունը պաշտպանություն է փնտրում սպառնալիքի աղբյուրից, Արարատ Միրզոյանը նշեց, որ չգիտի, թե ինչ սպառնալիքի մասին է խոսում ռուս պաշտոնյան։ Միևնույն ժամանակ արտգործնախարարը վերահաստատեց ռուս գործընկերների հետ կառուցողական մթնոլորտում խնդիրները քննարկելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը։«Ինչպես երեկ, այնպես էլ այսօր պատրաստ ենք կառուցողական ու առողջ քննարկումներով հարթել բոլոր թյուրիմացությունները և ծագած իրական, հնարավոր խնդիրները։ Մեր գործակցությունը որևէ երկրի հետ ուղղված չէ որևէ այլ՝ երրորդ երկրի դեմ։ Հայաստան-Միացյալ Նահանգներ գործակցությունը, ՀՀ-ԵՄ գործակցությունն ուղղված չէ ՌԴ-ի դեմ։ ՀՀ-ՌԴ գործընկերությունն ուղղված չէ Միացյալ Նահանգների, Չինաստանի, Իրանի դեմ»,– ասաց Միրզոյանը։Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսի 22-ից ժամանակավորապես սահմանափակել է Հայաստանից ՌԴ ծաղկային արտադրանքի ներմուծումը։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը լրագրողներին այս առիթով ասել էր, որ իրավիճակն ընդհանուր առմամբ կառավարելի է, աշխատանքներ են տարվում ռուս գործընկերների հետ: ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն էլ վստահեցրեց, որ խնդիրը միայն Հայաստանի հետ չէ, ԵԱՏՄ բոլոր երկրներում էլ նման հարցեր են առաջանում` որքանով է արտադրված ապրանքը համապատասխանում ԵԱՏՄ ստանդարտներին։ ԵԱՏՄ չափորոշիչների հետ կապված հերթական խնդրի ֆոնին Հայաստանի քաղաքական դաշտում դարձյալ ակտիվացան ՌԴ–ի փոխարեն ԵՄ շուկա արտահանելու մասին խոսակցությունները։ Որոշ քաղաքական ուժեր նույնիսկ առաջարկեցին հայկական ծաղիկները Թուրքիա արտահանել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/1d/40301932_103:0:1526:1067_1920x0_80_0_0_1481a61aec720b3333f885918818ee9a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, սերգեյ շոյգու, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ
արարատ միրզոյան, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, սերգեյ շոյգու, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ
Որևէ ցանկություն չունենք լարվածություն մտցնել ՀՀ–ՌԴ հարաբերություններում. Արարատ Միրզոյան
18:06 26.05.2026 (Թարմացված է: 19:00 26.05.2026) Արարատ Միզոյանի խոսքով` ՀՀ–ն շարունակում է սպառման և մատակարարման բազմաթիվ աղբյուրներ ունենալու աշխատանքը։
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik. Հայաստանի Հանրապետության կառավարությունը հակված չէ լարվածություն մտցնել Երևանի և Մոսկվայի երկկողմ ու բազմակողմ հարաբերություններում։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հայ-ռուսական օրակարգին և վերջին շրջանում ռուսական շուկայում հայկական ապրանքների արգելափակման խնդիրներին։
«Որևէ ցանկություն չունենք լարվածություն մտցնել Հայաստան–Ռուսաստան հարաբերություններում, քաղաքական երկխոսության մեջ, տնտեսական հարաբերություններում՝ ո՛չ ուղիղ, ո՛չ էլ մեր գործակցության բազմակողմ հարթակներում` ԵԱՏՄ-ում, ԱՊՀ-ում և այլուր։ Մենք կարծում ենք, որ բոլոր այն խնդիրները, որոնք առաջացել են, իսկ խնդիրներ բոլոր հնարավոր հարաբերություններում ժամանակ առ ժամանակ առաջանում են, պետք է լուծել։ Մենք հույս ունենք բոլոր այդ տեսակի խնդիրները կառուցողական մթնոլորտում քննարկել»,– ասաց նա։
Անդրադառնալով ռուսական կողմից հայկական որոշ ապրանքների մուտքի արգելքին՝ Միրզոյանը հորդորեց հարցը չքաղաքականացնել և չկապել Հայաստանի վարած արտաքին քաղաքականության կամ ընտրական գործընթացների հետ։
«Այս տեսակ խնդիրներ եղել են մշտապես։ Մի քիչ ջանքի դեպքում կտեսնենք, որ որևէ ալկոհոլային խմիչքի կամ բանջարեղենի, մրգի արգելափակման խնդիր եղել է 5 տարի առաջ, 10, 12, 20, 25 տարի առաջ։ Հենց սեզոնը բացվում է՝ խնդիր է լինում։ Կարևոր է նաև ասել՝ այնպես չէ, որ գինիների մուտքը փակված է ՌԴ, այլ մեկ կոնկրետ ընկերության, այն էլ ոչ ամբողջ արտադրանքի, այլ մի արտադրատեսակի հետ է կապված խնդիրը։ Ինչո՞ւ ենք բացառում, որ խնդիրները կարող են օբյեկտիվ լինել»,– շարունակեց Միրզոյանը։
Չնայած ռուսական շուկայում ծագած խնդիրների օբյեկտիվությանը՝ Արարատ Միրզոյանը կարևորեց Հայաստանի տնտեսական անվտանգության մակարդակի բարձրացումն ու նոր շուկաների բացահայտումը։ Նա նշեց՝ ցանկացած երկրի համար կենսական է սպառման և մատակարարման բազմաթիվ աղբյուրներ ունենալը։ Նրա խոսքով` պետությունն այս ուղղությամբ շարունակում է իր աշխատանքը, սակայն հաջողության հասնելու համար անհրաժեշտ է նաև մասնավոր հատվածի ակտիվ ներգրավվածությունը, քանի որ առևտուր պետք է անի բիզնեսը։
Ինչ վերաբերում է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար
Սերգեյ Շոյգուի հայտարարությանը, թե ՀՀ ղեկավարությունը պաշտպանություն է փնտրում սպառնալիքի աղբյուրից, Արարատ Միրզոյանը նշեց, որ չգիտի, թե ինչ սպառնալիքի մասին է խոսում ռուս պաշտոնյան։ Միևնույն ժամանակ արտգործնախարարը վերահաստատեց ռուս գործընկերների հետ կառուցողական մթնոլորտում խնդիրները քննարկելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը։
«Ինչպես երեկ, այնպես էլ այսօր պատրաստ ենք կառուցողական ու առողջ քննարկումներով հարթել բոլոր թյուրիմացությունները և ծագած իրական, հնարավոր խնդիրները։ Մեր գործակցությունը որևէ երկրի հետ ուղղված չէ որևէ այլ՝ երրորդ երկրի դեմ։ Հայաստան-Միացյալ Նահանգներ գործակցությունը, ՀՀ-ԵՄ գործակցությունն ուղղված չէ ՌԴ-ի դեմ։ ՀՀ-ՌԴ գործընկերությունն ուղղված չէ Միացյալ Նահանգների, Չինաստանի, Իրանի դեմ»,– ասաց Միրզոյանը։
Հիշեցնենք`
Ռոսսելխոզնադզորը մայիսի 22-ից ժամանակավորապես սահմանափակել է Հայաստանից ՌԴ ծաղկային արտադրանքի ներմուծումը։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը լրագրողներին այս առիթով ասել էր, որ
իրավիճակն ընդհանուր առմամբ կառավարելի է, աշխատանքներ են տարվում ռուս գործընկերների հետ: ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու
Նիկոլ Փաշինյանն էլ վստահեցրեց, որ խնդիրը միայն Հայաստանի հետ չէ, ԵԱՏՄ բոլոր երկրներում էլ նման հարցեր են առաջանում` որքանով է արտադրված ապրանքը համապատասխանում ԵԱՏՄ ստանդարտներին։
ԵԱՏՄ չափորոշիչների հետ կապված հերթական խնդրի ֆոնին Հայաստանի քաղաքական դաշտում դարձյալ ակտիվացան ՌԴ–ի փոխարեն ԵՄ շուկա արտահանելու մասին խոսակցությունները։ Որոշ քաղաքական ուժեր նույնիսկ առաջարկեցին հայկական ծաղիկները Թուրքիա արտահանել։