https://arm.sputniknews.ru/20260526/hh-ghekavarutjuny-pashtpanutjun-e-pntrum-sparnaliqi-aghbjuric-rd-akh-qartughar-102609073.html
ՀՀ ղեկավարությունը պաշտպանություն է փնտրում սպառնալիքի աղբյուրից. ՌԴ ԱԽ քարտուղար
ՀՀ ղեկավարությունը պաշտպանություն է փնտրում սպառնալիքի աղբյուրից. ՌԴ ԱԽ քարտուղար
Sputnik Արմենիա
Շոյգուն ընդգծել է` խնդիրները շատ են, և դրանք միասին լուծելը շատ ավելի արդյունավետ է։ 26.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-26T12:27+0400
2026-05-26T12:27+0400
2026-05-26T13:46+0400
ռուսաստան
սերգեյ շոյգու
հայաստան
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1a/102611582_0:72:3129:1832_1920x0_80_0_0_84e200cef4ed747f244529f6ee0f8df3.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Հայաստանի ղեկավարությունը պաշտպանություն է փնտրում սպառնալիքի աղբյուրից։ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ երկրների անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի` Մոսկվայում կայացած նիստի ժամանակ։Հիշեցնենք` 2024 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին:ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:Իսկ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1a/102611582_191:0:2920:2047_1920x0_80_0_0_f4929887eaa0a7fefc88cf5c3ce217e5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, սերգեյ շոյգու, հայաստան, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
ռուսաստան, սերգեյ շոյգու, հայաստան, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
ՀՀ ղեկավարությունը պաշտպանություն է փնտրում սպառնալիքի աղբյուրից. ՌԴ ԱԽ քարտուղար
12:27 26.05.2026 (Թարմացված է: 13:46 26.05.2026) Շոյգուն ընդգծել է` խնդիրները շատ են, և դրանք միասին լուծելը շատ ավելի արդյունավետ է։
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Հայաստանի ղեկավարությունը պաշտպանություն է փնտրում սպառնալիքի աղբյուրից։ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ երկրների անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի` Մոսկվայում կայացած նիստի ժամանակ։
«Խնդիրները շատ են, և դրանք միասին լուծելը շատ ավելի արդյունավետ է։ Ափսոս, որ կազմակերպության գծով մեր հայ գործընկերները չեն հասկանում դա և պաշտպանություն են փնտրում սպառնալիքի անմիջական աղբյուրից։ Դա Հայաստանի ղեկավարության ընտրությունն է և նրա պատասխանատվությունը իր երկրի և ժողովրդի ապագայի համար», – ասել է Ռուսաստանի ԱԽ քարտուղարը։
Հիշեցնենք` 2024 թվականի փետրվարին
հայտնի դարձավ, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին:
ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։
ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին
ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։
Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:
Իսկ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ
Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։
Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար
Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։