https://arm.sputniknews.ru/20260522/druzhba-druzhboy-sluzhba-sluzhboy-pashinjany-hh-ic-artahanvvogh-tsaghikneri-khndri-masin-102473796.html
Дружба дружбой, служба службой․ Փաշինյանը՝ ՀՀ-ից արտահանվող ծաղիկների խնդրի մասին
Дружба дружбой, служба службой․ Փաշինյանը՝ ՀՀ-ից արտահանվող ծաղիկների խնդրի մասին
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ խնդիրներ եղել են նաև այլ ապրանքների հետ, ՀՀ-ն էլ ԵԱՏՄ նիստերում դրանք քննարկել ու քննարկում է։ 22.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-22T09:02+0400
2026-05-22T09:02+0400
2026-05-22T09:05+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
ծաղիկ
ռուսաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/16/102472100_0:133:2560:1573_1920x0_80_0_0_00f565c815eae35e907490a0157f0aa5.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Դեպի ԵԱՏՄ արտահանվող ապրանքների հետ կապված սահմանափակումներ միշտ էլ եղել են ու լինելու են, ընկերական հարաբերություններն էլ կապ չունեն իրավիճակի հետ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությունն արեց ասուլիսի ժամանակ` անդրադառնալով ՀՀ-ից դեպի ԵԱՏՄ երկրներ ծաղիկի արտահանմանն առնչվող հարցերին։Մայիսի 20-ին հայտնի դարձավ, որ Ռոսսելխոզնադզորը մայիսի 22-ից ժամանակավորապես կսահմանափակի ծաղկային արտադրանքի ներմուծումը Հայաստանից: Ավելի ուշ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը լրագրողներին ասաց, որ իրավիճակն ընդհանուր առմամբ կառավարելի է, աշխատանքներ են տարվում ռուս գործընկերների հետ:Նրա խոսքով՝ խնդիրներ եղել են նաև տարբեր այլ ապրանքների հետ, ՀՀ-ն էլ ԵԱՏՄ նիստերում դրանք քննարկել ու քննարկում է։ Փաշինյանը վստահեցրեց՝ խնդիրը միայն Հայաստանի հետ չէ, ԵԱՏՄ բոլոր երկրներում էլ նման հարցեր են առաջանում` որքանով է արտադրված ապրանքը համապատասխանում ԵԱՏՄ ստանդարտներին։«Ինչպես ասում են, Дружба дружбой, служба службой։ Այսինքն` ի՞նչ կապ ունեն ընկերական հարաբերություններն այս աշխատանքային հարցերի հետ։ Եթե ապրանքը չի համապատասխանում ֆիտոստանդարտներին, ապա պետք է ասվի, թե՞ ընկերական հարաբերություններ են, ուրեմն պետք է բոլոր կարգավորումներից դուրս գանք»,- նշեց Փաշինյանը։Հիշեցնենք` ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մայիսի 21-ին հայտնեց, որ առաջիկա յոթ օրերի ընթացքում նախատեսված է վերահսկողական միջոցառումներ իրականացնել հայկական մի շարք ձեռնարկություններում՝ ստուգելու Հայաստանից Ռուսաստան ներմուծվող բուսասանիտարական և ձկնաբուծական ենթահսկման արտադրանքի համապատասխանությունը ԵԱՏՄ օրենսդրության պահանջներին և նորմերին։ Վերահսկողական միջոցառումները կիրականացվեն բուսաբուծական ութ արտադրավայրերում և ձկնաբուծական չորս արտադրություններում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/16/102472100_143:0:2418:1706_1920x0_80_0_0_50fdc1a0c08a43125c8a1e5fe6ef911f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, ծաղիկ, ռուսաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան, նիկոլ փաշինյան, ծաղիկ, ռուսաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ)
Дружба дружбой, служба службой․ Փաշինյանը՝ ՀՀ-ից արտահանվող ծաղիկների խնդրի մասին
09:02 22.05.2026 (Թարմացված է: 09:05 22.05.2026) Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ խնդիրներ եղել են նաև այլ ապրանքների հետ, ՀՀ-ն էլ ԵԱՏՄ նիստերում դրանք քննարկել ու քննարկում է։
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Դեպի ԵԱՏՄ արտահանվող ապրանքների հետ կապված սահմանափակումներ միշտ էլ եղել են ու լինելու են, ընկերական հարաբերություններն էլ կապ չունեն իրավիճակի հետ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությունն արեց ասուլիսի ժամանակ` անդրադառնալով ՀՀ-ից դեպի ԵԱՏՄ երկրներ ծաղիկի արտահանմանն առնչվող հարցերին։
Մայիսի 20-ին
հայտնի դարձավ, որ Ռոսսելխոզնադզորը մայիսի 22-ից ժամանակավորապես կսահմանափակի ծաղկային արտադրանքի ներմուծումը Հայաստանից: Ավելի ուշ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը լրագրողներին
ասաց, որ իրավիճակն ընդհանուր առմամբ կառավարելի է, աշխատանքներ են տարվում ռուս գործընկերների հետ:
«Այդ սահմանափակումները միշտ էլ եղել են, որովհետև ցանկացած ապրանք, որ չի համապատասխանում ֆիտոսանիտարական ստանդարտին, դրանք միշտ գոյություն ունենալու են։ Նման իրավիճակներ վերջին տարիներին տասնյակ անգամներ են եղել, ընդ որում` ոչ միայն ֆիտոսանիտարական»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ խնդիրներ եղել են նաև տարբեր այլ ապրանքների հետ, ՀՀ-ն էլ ԵԱՏՄ նիստերում դրանք քննարկել ու քննարկում է։ Փաշինյանը վստահեցրեց՝ խնդիրը միայն Հայաստանի հետ չէ, ԵԱՏՄ բոլոր երկրներում էլ նման հարցեր են առաջանում` որքանով է արտադրված ապրանքը համապատասխանում ԵԱՏՄ ստանդարտներին։
«Ինչպես ասում են, Дружба дружбой, служба службой։ Այսինքն` ի՞նչ կապ ունեն ընկերական հարաբերություններն այս աշխատանքային հարցերի հետ։ Եթե ապրանքը չի համապատասխանում ֆիտոստանդարտներին, ապա պետք է ասվի, թե՞ ընկերական հարաբերություններ են, ուրեմն պետք է բոլոր կարգավորումներից դուրս գանք»,- նշեց Փաշինյանը։
Հիշեցնենք` ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մայիսի 21-ին
հայտնեց, որ առաջիկա յոթ օրերի ընթացքում նախատեսված է վերահսկողական միջոցառումներ իրականացնել հայկական մի շարք ձեռնարկություններում՝ ստուգելու Հայաստանից Ռուսաստան ներմուծվող բուսասանիտարական և ձկնաբուծական ենթահսկման արտադրանքի համապատասխանությունը ԵԱՏՄ օրենսդրության պահանջներին և նորմերին։ Վերահսկողական միջոցառումները կիրականացվեն բուսաբուծական ութ արտադրավայրերում և ձկնաբուծական չորս արտադրություններում։