00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:30
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
32 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Նիցցայում կրակել են «Ֆազին» սպանողներից մեկի վրա․ ԶԼՄ

© SputnikՈստիկանական ավտոմեքենա
Ոստիկանական ավտոմեքենա - Sputnik Արմենիա, 1920, 26.05.2026
Բաժանորդագրվել
Ֆազի սպանության գործով անցնում է 4 անձ, որոնցից 2–ը հետախուզման մեջ են։
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Ֆրանսիայի Նիցցա քաղաքում կրակել են քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի` «Ֆազի» սպանության կազմակերպիչներից Սուրեն Գրիգորյանի վրա։ Տեղեկությունը հայտնում է Armlur.am-ը։
«Այս պահին նրա վիճակը ծանր է»,– գրում է լրատվամիջոցը։
Հիշեցնենք` 43-ամյա Սերգեյ Գրիգորյանին սպանեցին 2024 թվականի հունիսի 11-ին։ Հուլիսի 28-ին հայտնի դարձավ, որ սպանության համար ձերբակալվել է քրեական հեղինակություն «Չաղ Ռուստամը»՝ Ռուստամ Ստեփանյանը, որն ազատ արձակվեց 2025 թվականի փետրվարին։
2025 թվականի դեկտեմբերի 31-ին հայտնի դարձավ, որ Երևանի Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի բակում կրակոցներ են հնչել, կա վիրավոր։ Դեպքի վայրում հայտնաբերվել էր ռուսական համարանիշերով «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենա, որի դռան վրա եղել էր կրակոցի 9 հետք, իսկ դեպքի վայրում՝ 12 կրակված պարկուճ։ Փամփուշտներից 3-ը դիպել էին Ռուստամ Ստեփանյանի հորը։ Հունվարի 2-ին «Չաղ Ռուստամի» հայրը մահացավ։
Ֆազի սպանության գործով անցնում է 4 անձ` Ռուստամ Ստեփանյանը (Չաղ Ռուստամը), Աշոտ Կյուրեղյանը, Սուրեն Գրիգորյանը և Հարություն Սահակյանը։
Ըստ նախաքննական մարմնի` Ստեփանյանն ու Կյուրեղյանը կազմակերպել են սպանությունը կատարած անձանց` Սուրեն Գրիգորյանի և Հարություն Սահակյանի տարբեր տեղաշարժերը, անհրաժեշտ գնումների կատարումները, գործողությունները: 2024թ․ հունիսի 11-ին խմբի անդամները մի քանի անգամ հանդիպել են Պռոշյան գյուղում։ Հետագայում հանցագործությունն անմիջականորեն կատարած երկու անձինք` Սուրեն Գրիգորյանը և Հարություն Սահակյանը, կեղծված հաշվառման համարանիշներով «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով ժամը 21-ի սահմաններում ուղևորվել են Երևան։ Սպանությունից հետո Գրիգորյանի և Սահակյանի ձեռք բերած «Օպել» մակնիշի մեքենայի բեռնախցիկի հատվածում ու դեպքի վայրում հայտնաբերվել են «ոստիկանություն» գրառմամբ բաճկոն, հեռադիտակ, բենզինով տարաներ, ինքնաձիգի լիցքավորված փամփշտատուփ, ռադիոկապի երկու միջոց, տարբեր տրամաչափի բազմաթիվ պարկուճներ ու փամփուշտներ:
Սուրեն Գրիգորյանի և Հարություն Սահակյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել, քանի որ նրանք հասցրել են 2024 թվականի հունիսի 12-ին երկրից դուրս գնալ։
2026 թվականի հունվարի 22-ին ՆԳՆ–ն հաստատեց «Ֆազի» սպանության մեջ կասկածվողներից մեկին` Հարություն Սահակյանին, Ռուսաստանում ձերբակալելու լուրը։
Լրահոս
0