00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ֆազի»՝ Սերգեյ Գրիգորյանի սպանությունը բացահայտվել է. սպանողները հետախուզման մեջ են

Բաժանորդագրվել
«Ֆազի» և «Չաղ Ռուստամի» միջև թշնամանքը սկսվել է աղջկա պատճառով և շարունակվել է մի քանի տարի։
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի - Sputnik. «Ֆազ» մականունով Սերգեյ Գրիգորյանի սպանության կազմակերպիչներն ու անմիջական կատարողները բացահայտվել են, սպանությունը կատարողները հետախուզման մեջ են։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից։
Նշենք, որ հունիսի 11-ին՝ ժամը 23:15-ի սահմաններում, Երևանի Շինարարներ փողոցում 43–ամյա Սերգեյ Գրիգորյանի սպանության և 35–ամյա Բ․ Սիմոնյանի նկատմամբ սպանության փորձի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հուլիսի 28-ին հայտնի դարձավ, որ սպանության համար ձերբակալվել էր քրեական հեղինակություն «Չաղ Ռուստամը»՝ Ռուստամ Ստեփանյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ «Չաղ Ռուստամի» և «Ֆազի» միջև թշնամանքը սկսվել էր դեռ 2018 թվականից` աղջկա պատճառով։
ՀՀ քննչական կոմիտեն արդեն մանրամասները հայտնել էր` նշելով, որ սպանության համար քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ, 2 կազմակերպիչ կալանավորվել են` Ռուստամ Ստեփանյանը և Ա. Կյուրեղյանը։ Վերջինս ողջ ընթացքում կազմակերպել է սպանությունը կատարած անձանց` Սու. Գրիգորյանի և Հ. Սահակյանի տարբեր տեղաշարժերը, անհրաժեշտ գնումների կատարումները, գործողությունները։
ՀՀ ՆԳ նախարարությունը հայտնում է, որ սպանությունը կատարողների ինքնությունը պարզվել է, նրանք են` Հարություն Սահակյանը և Սուրեն Գրիգորյանը։
Հանցանքի կատարումը հեշտացնելու, անվրեպ իրականացնելու, հնարավոր հետքերը թաքցնելու համար նրանք ձեռք են բերել անհրաժեշտ առարկաներ՝ հեռադիտակ, ձեռնոցներ, դիմակներ, ոստիկանության համազգեստ, ռադիոկապի սարքեր, լապտեր, կեղծված համարանիշներ, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենա՝ դրա վրա փակցնելով կեղծ համարանիշներ:
«Ըստ այդմ` հունիսի 11-ին խմբի անդամները մի քանի անգամ հանդիպել են Պռոշյան գյուղում գտնվող առանձնատանը։ Հետագայում հանցագործությունն անմիջականորեն կատարած երկու անձը` Սու. Գրիգորյանը և Հ. Սահակյանը, կեղծված հաշվառման համարանիշներով «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով ժամը 21-ի սահմաններում ուղևորվել են Երևան։ Սպանությունից հետո, Սու. Գրիգորյանի և Հ. Սահակյանի ձեռք բերած «Օպել» մակնիշի մեքենայի բեռնախցիկի հատվածում ու դեպքի վայրում հայտնաբերվեցին «ոստիկանություն» գրառմամբ բաճկոն, հեռադիտակ, բենզինով տարաներ, ինքնաձիգի լիցքավորված փամփշտատուփ, ռադիոկապի երկու միջոց, տարբեր տրամաչափի բազմաթիվ պարկուճներ ու փամփուշտներ»,– ասված է հաղորդագրությունում:
Այժմ Սուրեն Գրիգորյանի և Հարություն Սահակյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել, քանի որ վերջիններս հասցրել են հունիսի 12-ին երկրից դուրս գնալ։
Լրահոս
0