00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:37
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
30 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
27 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ֆազի» սպանության 2 կազմակերպիչները կալանավորվել են. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում

© SputnikՍպանության վայրում. արխիվային լուսանկար
Սպանության վայրում. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 29.07.2024
Սպանության վայրում. արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Սպանությունն իրականացնելու պահին հանցագործները եղել են ոստիկանության համազգեստներով։
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik․ Քրեական հեղինակություն «Ֆազի»՝ Սերգեյ Գրիգորյանի սպանության համար քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ, 2 կազմակերպիչները կալանավորվել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն` մանրամասներ ներկայացնելով նրա սպանության կազմակերպման և նախաքննության ընթացքի մասին։
Նշենք, որ հունիսի 11-ին՝ ժամը 23:15-ի սահմաններում, Երևանի Շինարարներ փողոցում 43–ամյա Սերգեյ Գրիգորյանի սպանության և 35–ամյա Բ․ Սիմոնյանի նկատմամբ սպանության փորձի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հուլիսի 28-ին հայտնի դարձավ, որ սպանության համար ձերբակալվել էր քրեական հեղինակություն «Չաղ Ռուստամը»` Ռուստամ Ստեփանյանը։
Քննությամբ պարզվել էր, որ դեռևս 2020 թվականից անձնական հարցերի շուրջ առաջացած վեճի, այնուհետև 2021թ. հունվարի 13-ին «Թոխմախի» գերեզմանատան ավտոկայանատեղիում 36-ամյա Ռուստամ Ստեփանյանի և նրա կողմնակիցների ուղղությամբ կրակելու պատճառով թշնամական հարաբերություններ են ձևավորվել մինչ այդ մտերիմ, «Ֆազի» և «Չաղ Ռուստամի» միջև։ Դրա հետևանքով հետագայում վերջիններիս մտերիմների մասնակցությամբ տեղի են ունեցել մի շարք միջադեպեր, նախաձեռնվել են քրեական վարույթներ:
Ռուստամ Ստեփանյանը՝ «Չաղ Ռուստամը», որոշել է իրականացնել Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազի» սպանությունը։ Դրա համար մտերիմ երեք անձանց՝ Ա․ Կյուրեղյանի (կազմակերպիչներից), Հ. Սահակյանի և Սու․ Գրիգորյանի հետ նախնական համաձայնությամբ, ձեռք են բերել 7.62մմ տրամաչափի «AK 103» մոդելի ինքնաձիգ և համապատասխան փամփուշտներ և այլ պարագաներ։
Հունիսի 11-ին Հ. Սահակյանն ու Սու․ Գրիգորյանը կեղծված հաշվառման համարանիշներով «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով ժամը 21:00-ի սահմաններում «Չաղ Ռուստամի»՝ Կոտայքում գտնվող տնից ուղևորվել են Երևան` Սերգեյ Գրիգորյանի սպանության համար և հարմար պահ գտնելու նպատակով հետապնդել նրան: Ժամը 23:15-ի սահմաններում Սերգեյ Գրիգորյանն ընկերների ուղեկցությամբ դուրս է եկել Երևան քաղաքի Շինարարների փողոցի 25 հասցեում գտնվող բուքմեյքերական գրասենյակից, նստել մայթեզրին կայանված, իրեն պատկանող «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենայի վարորդի նստատեղին ու պատրաստվել հեռանալ այդտեղից: Ավտոմեքենայի առջևի աջ նստատեղին նստել է նրան ուղեկցողներից Բ․Ս․-ն:
Հ. Սահակյանը վարել է «Opel Astra»-ն, արգելափակել ճանապարհը, իսկ Սու․ Գրիգորյանը ինքնաձիգից բազմաթիվ կրակոցներ է արձակել Սերգեյ Գրիգորյանի ուղղությամբ։ Դրա հետևանքով նա գլխի և մարմնի տարբեր հատվածներում ստացել է կյանքի հետ անհամատեղելի բազմաթիվ հրազենային վնասվածքներ, իսկ Բ․Ս․-ն՝ պարանոցի շրջանի բեկորային վնասվածք:
Հ. Սահակյանն ու Սու․ Գրիգորյանը փորձել են փախուստի դիմել դեպքի վայրից, սակայն բախվել են այլ ավտոմեքենաների, շարունակել փախուստը ոտքով։ Ճանապարհին ազատվել են իրենց մոտ եղած զենքերից, նաև ոստիկանության համազգեստներից, որոնցով եղել են սպանության պահին։
Փախչելով տարբեր ուղղություններով՝ նրանք հասել են «Չաղ Ռուստամի»՝ Կոտայքի մարզում գտնվող տուն, որտեղ նրանց սպասել է Ա․ Կյուրեղյանը, քիչ անց միացել է նաև Ռ. Ստեփանյանը: Ավելի ուշ Սահակյանն ու Գրիգորյանը «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել են ՌԴ:
Պարզվել է, որ Ա․ Կյուրեղյանը ողջ ընթացքում կազմակերպել է Սու. Գրիգորյանի և Հ․ Սահակյանի տարբեր տեղաշարժերը, անհրաժեշտ գնումների կատարումը, գործողությունները։
Ռ. Ստեփանյանի և Ա․ Կյուրեղյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-155-րդ (սպանության կազմակերպման) հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով և 335-րդ հոդվածի (հրազենի ապօրինի շրջանառության) 2-րդ մասով, իսկ Հ. Սահակյանի և Սու․ Գրիգորյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանության) 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով, 44-155-րդ հոդվածի (սպանության փորձի) 7-րդ և 8-րդ մասերով, 335-րդ հոդվածի (հրազենի ապօրինի շրջանառության) 2-րդ մասով: 4-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել:
Ռ․ Ստեփանյանը և Ա․ Կյուրեղյանը կալանավորված են, աշխատանքներ են տարվում խմբի մյուս երկու անդամներին հայտնաբերելու ուղղությամբ։
Լրահոս
0