https://arm.sputniknews.ru/20260521/hhum-tsaghikneri-voraki-verahskvoghutjan-hamakargn-ajnqan-el-ardjunavet-che-iljashenkvo-102458291.html
ՀՀ–ում ծաղիկների որակի վերահսկողության համակարգն այնքան էլ արդյունավետ չէ. Իլյաշենկո
ՀՀ–ում ծաղիկների որակի վերահսկողության համակարգն այնքան էլ արդյունավետ չէ. Իլյաշենկո
Sputnik Արմենիա
Ռոսսելխոզնադզորը մտադիր է ժամանակավորապես սահմանափակել ծաղիկների ներկրումը Հայաստանից։ 21.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-21T18:23+0400
2026-05-21T18:23+0400
2026-05-21T18:24+0400
ռուսաստան
հայաստան
ծաղիկ
արտահանում
ներմուծում
https://cdn.am.sputniknews.ru/img/1761/18/17611853_0:85:1600:985_1920x0_80_0_0_8ce56fb075631cd271877ea97fc4ef51.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Ռուսաստան արտահանվող ծաղկային արտադրանքի որակի վերահսկման հայաստանյան համակարգն այնքան էլ արդյունավետ չի գործում։ Այս մասին հայտարարել է Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալասարանի առևտրային քաղաքականության ամբիոնի դոցենտ Սվետլանա Իլյաշենկոն:Մասնագետի խոսքով՝ 2025 թվականին ՌԴ ներմուծված արտադրանքի նկատմամբ խախտումների ընդհանուր թվի ավելի քան 70%-ը կապված է կարանտինային օրգանիզմներով վարակման դեպքերի հետ։ Իլյաշենկոն «Վեստի» հաղորդաշարին տված հարցազրույցում ասել է`նման մեծ ծավալը վկայում է, որ այդ արտադրանքի առաքման ժամանակ տեղում ստուգման մեխանիզմները թույլ են։Նա նաև նշել է, որ հայաստանյան որոշ մատակարարներ կարող են ծաղկային արտադրանքի համար տրամադրել անվավեր բուսասանիտարական հավաստագրեր։Մայիսի 20-ին հայտնի դարձավ, որ Ռոսսելխոզնադզորը մայիսի 22-ից ժամանակավորապես կսահմանափակի ծաղկային արտադրանքի ներմուծումը Հայաստանից: Ավելի ուշ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը լրագրողներին ասաց, որ իրավիճակն ընդհանուր առմամբ կառավարելի է, աշխատանքներ են տարվում ռուս գործընկերների հետ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1761/18/17611853_89:0:1513:1068_1920x0_80_0_0_43ea6331eb3cd84d10caba5b6f1199b0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, հայաստան, ծաղիկ, արտահանում, ներմուծում
ռուսաստան, հայաստան, ծաղիկ, արտահանում, ներմուծում
ՀՀ–ում ծաղիկների որակի վերահսկողության համակարգն այնքան էլ արդյունավետ չէ. Իլյաշենկո
18:23 21.05.2026 (Թարմացված է: 18:24 21.05.2026) Ռոսսելխոզնադզորը մտադիր է ժամանակավորապես սահմանափակել ծաղիկների ներկրումը Հայաստանից։
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Ռուսաստան արտահանվող ծաղկային արտադրանքի որակի վերահսկման հայաստանյան համակարգն այնքան էլ արդյունավետ չի գործում։ Այս մասին հայտարարել է Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալասարանի առևտրային քաղաքականության ամբիոնի դոցենտ Սվետլանա Իլյաշենկոն:
Մասնագետի խոսքով՝ 2025 թվականին ՌԴ ներմուծված արտադրանքի նկատմամբ խախտումների ընդհանուր թվի ավելի քան 70%-ը կապված է կարանտինային օրգանիզմներով վարակման դեպքերի հետ։ Իլյաշենկոն
«Վեստի» հաղորդաշարին տված հարցազրույցում ասել է`նման մեծ ծավալը վկայում է, որ այդ արտադրանքի առաքման ժամանակ տեղում ստուգման մեխանիզմները թույլ են։
«Չի կարելի հաշվի չառնել այն, որ որոշ մատակարարներ կարող են տրամադրել, այսպես ասենք, բուսասանիտարական հավաստագրեր, որոնք շատ հաճախ չեն համապատասխանում իրականությանը։ Այս դեպքում ռուսաստանցի մասնագետները հաստատում են, որ ապրանքի մի մասն ուղեկցվում է ոչ թե լիարժեք հավաստագրերով, այլ միայն ապրանքատրանսպորտային բեռնագրերով, ինչը վկայում է բոլոր ընթացակարգերի խախտման մասին», – պարզաբանել է Իլյաշենկոն։
Նա նաև նշել է, որ հայաստանյան որոշ մատակարարներ կարող են ծաղկային արտադրանքի համար տրամադրել անվավեր բուսասանիտարական հավաստագրեր։
Մայիսի 20-ին
հայտնի դարձավ, որ Ռոսսելխոզնադզորը մայիսի 22-ից ժամանակավորապես կսահմանափակի ծաղկային արտադրանքի ներմուծումը Հայաստանից: Ավելի ուշ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը լրագրողներին
ասաց, որ իրավիճակն ընդհանուր առմամբ կառավարելի է, աշխատանքներ են տարվում ռուս գործընկերների հետ: