00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:01
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Թուրքիայի սահմանի բացման թեման խայծ է՝ ՀՀ–ից նոր զիջումներ կորզելու համար. թուրքագետ

© SputnikԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 24.05.2026
Բաժանորդագրվել
Վարուժան Գեղամյանի խոսքով՝ Անկարան սահմանների բացման հեռանկարն օգտագործում է որպես քարոզչական ու մանիպուլյատիվ լծակ, քանի որ փակ սահմանն իր ձեռքում շատ ավելի արդյունավետ ճնշման միջոց է:
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի - Sputnik. Պաշտոնական Անկարան որևէ քայլ չի անում և չի էլ պատրաստվում անել սահմանների բացման ուղղությամբ, քանի որ փակ սահմանն իր ձեռքին շատ ավելի արդյունավետ ճնշման միջոց է: Տելեգրամյան իր ալիքում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Ախալքալաք–Կարս երկաթուղին բաց է Հայաստան ներմուծման ու Հայաստանից արտահանման համար։
Վերլուծաբանի դիտարկմամբ՝ ԽՍՀՄ փլուզումից ի վեր Թուրքիան Հայաստանի դեմ վարում է փափուկ ուժի քաղաքականություն, որի հիմնական դրսևորումը տնտեսական շրջափակումն է։ Սակայն, ըստ նրա, այս քայլն ունի ոչ թե զուտ տնտեսական նպատակներ, այլ ավելի շատ ծառայում է որպես քարոզչական ու մանիպուլյատիվ լծակ:
Արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերում հայտնել էր, որ Ախալքալաք–Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման, այլևս բաց է Հայաստանից արտահանումների և Հայաստան ներմուծումների համար։
«1991 թ. ի վեր մեզ անդադար համոզում են, որ Թուրքիայի հետ սահմանները բացելուց հետո մենք տնտեսական բարեկեցության մեջ ենք ապրելու՝ այդպիսով Հայաստանի բոլոր տնտեսական խնդիրները բխեցնելով Թուրքիայի կողմից փակված սահմաններից»,– գրել է Գեղամյանը։
Նա նկատել է, որ այս թեզը խորը արմատներ է գցել հանրության և անգամ ազգային էլիտաների գիտակցության մեջ՝ հիմնվելով կենցաղային տրամաբանության վրա, թե «բաց սահմանը միշտ ավելի լավ է, քան փակը»: Մինչդեռ, ըստ թուրքագետի, այս մոտեցումը չունի որևէ լուրջ, գիտահեն ապացույց: Նա ընդգծել է, որ ստեղծված իրավիճակի և քարոզչության գլխավոր ու միակ շահառուն հենց Թուրքիան է:
«Ուստի պաշտոնական Անկարան սահմանների բացման հեռանկարը օգտագործում է որպես խայծ՝ Հայաստանից զիջումներ կորզելու համար։ Իր արդյունավետությամբ դա շատ ավելի լավ գործիք է, քան բուն սահմանը բացելը»,– նշել է նա։
Թուրքագետն ամփոփելով նշել է, որ քանի դեռ Հայաստանի իշխանությունները շարունակում են առաջնորդվել Անկարայի պարտադրած օրակարգով և սահմանի բացման պատրանքով, պաշտոնական Անկարան շարունակելու է անվերջ ձգձգել գործընթացը՝ յուրաքանչյուր փուլում ստանալով նորանոր միակողմանի զիջումներ:
Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
2022 թվականի հուլիսին Վիեննայում համաձայնություն ձեռք բերվեց երրորդ երկրների քաղաքացիների համար բացել սահմանը և սկսել բեռների ուղիղ ավիափոխադրումներ, սակայն այդ պայմանավորվածությունները դեռ կյանքի չեն կոչվել։
2022 թվականի հունվարին Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը։
2025 թվականի սեպտեմբերին Քըլըչը ժամանեց Հայաստան։ ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ կողմերը մտքեր են փոխանակել 2022 թ. հուլիսի 1-ի հանդիպման ընթացքում սահմանահատումների վերաբերյալ ձեռք բերված համաձայնության կյանքի կոչման շուրջ, հատուկ ներկայացուցիչները համաձայնել են արագացնել այս գործընթացը։
Լրահոս
0