https://arm.sputniknews.ru/20260524/akhalqalaqkars-erkatughin-bac-e-hajastani-hamar-pashinjan-102547695.html
Ախալքալաք–Կարս երկաթուղին բաց է Հայաստանի համար. Փաշինյան
Ախալքալաք–Կարս երկաթուղին բաց է Հայաստանի համար. Փաշինյան
Sputnik Արմենիա
Նշվում է նաև առաջիկայում Հայաստան–Թուրքիա, Հայաստան–Ադրբեջան, ապա և Նախիջևանով Հայաստան–Իրան երկաթուղու բացման մասին։ 24.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-24T09:17+0400
2026-05-24T09:17+0400
2026-05-24T09:17+0400
նիկոլ փաշինյան
երկաթուղի
հայաստան
կարս
ախալքալաք
https://cdn.am.sputniknews.ru/img/159/13/1591304_0:320:3072:2048_1920x0_80_0_0_1d75bc061c2cae67bb3cdbd99f50226f.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Ախալքալաք–Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման, այլևս բաց է Հայաստանից արտահանումների և Հայաստան ներմուծումների համար, սոցցանցերում հայտնել է արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Փաշինյանը նշել է, որ Հայաստանը Վրաստանի և Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապ ուներ Ռուսաստանի, ապա և Ռուսաստանի և Ղազախստանի տարածքով Չինաստանի հետ, հիմա նաև, Վրաստանի և Թուրքիայի տարածքով, Եվրոպական Միության հետ։TRIPP (Trump Route for International Peace and Prosperity - «Թրամփի ուղի միջազգային խաղաղության ևբարգավաճման համար") նախագիծը նախատեսում է Հայաստանի Սյունիքի մարզով ռազմավարական տարանցիկ միջանցքի ստեղծում: Ինչպես նշվում է, նախագիծն իրականացվելու է բացառապես Հայաստանի իրավասության շրջանակներում ևչի անդրադառնա երկրի ինքնիշխանությանը:Նախաձեռնությունը կրում է տնտեսական բնույթ և ներառում է երկաթուղու, ավտոմոբիլային մայրուղու, նավթամուղի, գազատարի և օպտիկամանրաթելային կապի գծերի կառուցում: Նախագծի իրականացմամբ կզբաղվի ամերիկյան ընկերությունը՝ Հայաստանի օրենսդրությանը համապատասխան և առանց որևէ ռազմական բաղադրիչի։Ներկայացված ծրագրի համաձայն՝ ամերիկյան կողմը նախագծի իրականացման բացառիկ իրավունքներ կստանա մինչև 99 տարի ժամկետով՝ առանձին հատվածներ միջազգային կոնսորցիումին ենթավարձակալության հանձնելու հնարավորությամբ, որը պատասխանատու կլինի ենթակառուցվածքի զարգացման և անվտանգ շահագործման համար:
կարս
ախալքալաք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/159/13/1591304_205:0:2936:2048_1920x0_80_0_0_e4dbe27d4ad8b1e297dd9b45b6bb9228.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, երկաթուղի, հայաստան, կարս, ախալքալաք
նիկոլ փաշինյան, երկաթուղի, հայաստան, կարս, ախալքալաք
Ախալքալաք–Կարս երկաթուղին բաց է Հայաստանի համար. Փաշինյան
Նշվում է նաև առաջիկայում Հայաստան–Թուրքիա, Հայաստան–Ադրբեջան, ապա և Նախիջևանով Հայաստան–Իրան երկաթուղու բացման մասին։
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Ախալքալաք–Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման, այլևս բաց է Հայաստանից արտահանումների և Հայաստան ներմուծումների համար, սոցցանցերում հայտնել է արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ուրախ եմ հայտարարել, որ Ախալքալաք–Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման այլևս բաց է Հայաստանից արտահանումների և Հայաստան ներմուծումների համար։ Սա մեծ իրադարձություն է մեր երկրի տնտեսական կյանքում։ Շնորհակալ եմ Թուրքիայի և Վրաստանի գործընկերներին»,-գրել է նա։
Փաշինյանը նշել է, որ Հայաստանը Վրաստանի և Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապ ուներ Ռուսաստանի, ապա և Ռուսաստանի և Ղազախստանի տարածքով Չինաստանի հետ, հիմա նաև, Վրաստանի և Թուրքիայի տարածքով, Եվրոպական Միության հետ։
«Առաջիկայում Հայաստան–Թուրքիա, Հայաստան–Ադրբեջան, ապա և Նախիջևանով Հայաստան–Իրան երկաթուղու բացումն է։ Այս իրադարձություններին ականատես կլինենք առաջիկայում՝ TRIPP նախագծի իրագործման արդյունքում»,-նշված է գրառման մեջ։
TRIPP (Trump Route for International Peace and Prosperity - «Թրամփի ուղի միջազգային խաղաղության ևբարգավաճման համար") նախագիծը նախատեսում է Հայաստանի Սյունիքի մարզով ռազմավարական տարանցիկ միջանցքի ստեղծում: Ինչպես նշվում է, նախագիծն իրականացվելու է բացառապես Հայաստանի իրավասության շրջանակներում ևչի անդրադառնա երկրի ինքնիշխանությանը:
Նախաձեռնությունը կրում է տնտեսական բնույթ և ներառում է երկաթուղու, ավտոմոբիլային մայրուղու, նավթամուղի, գազատարի և օպտիկամանրաթելային կապի գծերի կառուցում: Նախագծի իրականացմամբ կզբաղվի ամերիկյան ընկերությունը՝ Հայաստանի օրենսդրությանը համապատասխան և առանց որևէ ռազմական բաղադրիչի։
Ներկայացված ծրագրի համաձայն՝ ամերիկյան կողմը նախագծի իրականացման բացառիկ իրավունքներ կստանա մինչև 99 տարի ժամկետով՝ առանձին հատվածներ միջազգային կոնսորցիումին ենթավարձակալության հանձնելու հնարավորությամբ, որը պատասխանատու կլինի ենթակառուցվածքի զարգացման և անվտանգ շահագործման համար: