https://arm.sputniknews.ru/20260524/aparani-jrasujz-ekeghecin-inchu-surb-pvoghvospetrvosy-chteghapvokhvec-tepet-vorvoshum-kar-102513023.html
Ապարանի ջրասույզ եկեղեցին․ ինչո՞ւ Սուրբ Պողոս–Պետրոսը չտեղափոխվեց, թեպետ որոշում կար
Ապարանի ջրասույզ եկեղեցին․ ինչո՞ւ Սուրբ Պողոս–Պետրոսը չտեղափոխվեց, թեպետ որոշում կար
Sputnik Արմենիա
Տեղացիները հույս ունեն, որ մի օր Գնթունիների նման հավատավոր ու նվիրված բարերար կհայտնվի, որը եկեղեցին պաշտպանող պատնեշ կկառուցի, եկեղեցին էլ կվերակառուցի։ 24.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-24T19:38+0400
2026-05-24T19:38+0400
2026-05-24T19:38+0400
հեղինակներ
եկեղեցի
հայ առաքելական եկեղեցի
զովունի
սուրբ պողոս–պետրոս եկեղեցի
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/16/102515657_8:0:1914:1072_1920x0_80_0_0_5940deff45433447c5c7fb6d756a2986.jpg
Ապարանի ջրամբարի տեղում նախկինում երկու գյուղ կար՝ Զովունին և Քասախը։ Խորհրդային տարիներին գյուղերը տեղափոխելու ու դրանց տեղում ջրամբար կառուցելու որոշում կայացվեց։ Գյուղերը տեղափոխվեցին, իսկ Զովունու մայր տաճարը՝ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին, այդ օրվանից սկսած տեղումնառատ տարիներին մի քանի ամիս շարունակ կիսով չափ ջրի տակ է հայտնվում։ Ու որքան էլ Հայաստանի տարբեր կողմերից հենց այդ շրջանում են զբոսաշրջիկներ գալիս ջրասույզ եկեղեցին տեսնելու, լուսանկարելու, սա ոչ թե ուրախ կամ ռոմանտիկ, այլ կարելի է ասել` դիմակայունության պատմություն է Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու մասին։Քարանձավ-առողջարան՝ երկրի մակերևույթից 235 մետր ներքև․ Աղի հանքի բուժական գաղտնիքներըԱյս տարածքները հին ժամանակներում պատկանել են Գնթունի նախարարական տոհմին, որոնք շենացրել են իրենց կալվածքները։Ապարանի Սուրբ խաչ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Մուշե քահանա Վահանյանն ասում է՝ միշտ հպարտացել և շնորհակալ է եղել, որ ծնվել ու ապրում է հենց այս տարածքում, որը մինչև այսօր պատմում է Գնթունիների նվիրումի և հոգատարության մասին։4-5-րդ դարերին վերագրվող եկեղեցին ի սկզբանե բազիլիկ հատակագծով է եղել, սակայն 5-րդ դարի վերջին, 6-րդ դարի սկզբին եկեղեցին վերակառուցվել է Գրիգոր Գնթունու կողմից՝ դառնալով եկեղեցական շենքի նոր տիպի՝ գմբեթավոր դահլիճի առաջին օրինակը։ 19-րդ դարի վերջին եկեղեցին վերանորոգվել է, քարե տանիքին փայտե տարբերակն է փոխարինել, որը հետագայում նույնպես խոնարհվել է, ու եկեղեցին բաց տանիքով է մնացել։Խորհրդային տարիներին, երբ որոշվել է ջրամբար կառուցել, ու գյուղերը տեղափոխվել են, պետք է նաև անշարժ հուշարձաններն ավելի բարձրադիր վայր տեղափոխվեին։Նորահայտ եկեղեցի` Կեչառիսի վանական համալիրի տարածքում․ հնագետների բացահայտումըԶովունիում 3 եկեղեցիներ են եղել, որոնք ևս տեղափոխելու որոշում է կայացվել։ Մեկը Սուրբ Պողոս-Պետրոսն էր, մյուսը` Թուխ Մանուկ փոքրաչափ բազիլիկ տիպի միանավ եկեղեցին, իսկ երրորդը` Սուրբ Վարդան մատուռ-դամբարանը, որտեղ, ըստ հիշատակումների, Ավարայրի ճակատամարտին մասնակցած Տաճատ Գնթունին էր ամփոփվել և Վարդան Մամիկոնյանի հագուստից մի կտոր։Ասում է՝ նույնիսկ եղել է առաջարկ, որ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին տեղափոխվի ներկայիս Զովունու տարածք, սակայն որոշումներից որևէ մեկն ի կատար չի ածվել։Այսպես, թեպետ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու քարերը համարակալվեցին, բայց այն մնաց իր տեղում և 1967թ․-ից սկսած ժամանակ առ ժամանակ ջրի տակ է հայտնվում։Օգոստոսի վերջին կիրակին եկեղեցու ուխտի օրն է․ այդ շրջանում ջրերն արդեն հետ են քաշվում, Սուրբ Պողոս-Պետրոսի մուտքը բացվում է, և բազմաթիվ հավատացյալներ գալիս են՝ այստեղ իրենց աղոթքն առ Աստված հղելու։Փրկվածը, կամ Կապանի Բարաբաթումի 17-րդ դարի եկեղեցին վերականգնվել էԳնթունիները Սուրբ Պողոս-Պետրոս մայր եկեղեցին դարերի համար էին կառուցել՝ ամուր, ժամանակի փորձություններին դիմակայելու ունակ։ Ու այսպես շուրջ 6 տասնամյակ է՝ եկեղեցին դիմակայում է` սպասելով այն պահին, երբ շուրջն, օրինակ, պատնեշ կկառուցվի՝ պաշտպանելով իրեն ջրերից, և կվերականգնվի՝ կրկին դառնալով հավատի կենտրոն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Մարիաննա Փայտյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/11/84034826_0:0:1362:1362_100x100_80_0_0_e325c81d9e54781d99e725393edd1fbb.jpg
Մարիաննա Փայտյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/11/84034826_0:0:1362:1362_100x100_80_0_0_e325c81d9e54781d99e725393edd1fbb.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/16/102515657_246:0:1675:1072_1920x0_80_0_0_81d8cb9f3493e9b33ffa19fee2b2b4ac.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Մարիաննա Փայտյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/11/84034826_0:0:1362:1362_100x100_80_0_0_e325c81d9e54781d99e725393edd1fbb.jpg
հեղինակներ, եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի, զովունի, սուրբ պողոս–պետրոս եկեղեցի, տեսանյութեր, տեսանյութ, видео
հեղինակներ, եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի, զովունի, սուրբ պողոս–պետրոս եկեղեցի, տեսանյութեր, տեսանյութ, видео
Ապարանի ջրասույզ եկեղեցին․ ինչո՞ւ Սուրբ Պողոս–Պետրոսը չտեղափոխվեց, թեպետ որոշում կար
Տեղացիները հույս ունեն, որ մի օր Գնթունիների նման հավատավոր ու նվիրված բարերար կհայտնվի, որը եկեղեցին պաշտպանող պատնեշ կկառուցի, եկեղեցին էլ կվերակառուցի։
Ապարանի ջրամբարի տեղում նախկինում երկու գյուղ կար՝ Զովունին և Քասախը։ Խորհրդային տարիներին գյուղերը տեղափոխելու ու դրանց տեղում ջրամբար կառուցելու որոշում կայացվեց։ Գյուղերը տեղափոխվեցին, իսկ Զովունու մայր տաճարը՝ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին, այդ օրվանից սկսած տեղումնառատ տարիներին մի քանի ամիս շարունակ կիսով չափ ջրի տակ է հայտնվում։ Ու որքան էլ Հայաստանի տարբեր կողմերից հենց այդ շրջանում են զբոսաշրջիկներ գալիս ջրասույզ եկեղեցին տեսնելու, լուսանկարելու, սա ոչ թե ուրախ կամ ռոմանտիկ, այլ կարելի է ասել` դիմակայունության պատմություն է Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու մասին։
Այս տարածքները հին ժամանակներում պատկանել են Գնթունի նախարարական տոհմին, որոնք շենացրել են իրենց կալվածքները։
Ապարանի Սուրբ խաչ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Մուշե քահանա Վահանյանն ասում է՝ միշտ հպարտացել և շնորհակալ է եղել, որ ծնվել ու ապրում է հենց այս տարածքում, որը մինչև այսօր պատմում է Գնթունիների նվիրումի և հոգատարության մասին։
«Ապարանն ունի 20-ից ավելի գյուղեր, և բոլորում եկեղեցիներ կան։ Որ եկեղեցիներն այս 30 տարիների ընթացքում վերանորոգեցինք, վերակառուցեցինք, բոլորի հիմքերը հասնում էին մինչև 4–րդ դար՝ Գնթունիների ժամանակներ։ Նրանք բոլոր գյուղերում եկեղեցիներ կառուցեցին, դրանցից մի քանիսը, այդ թվում` Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցին և Զովունիի Սուրբ Պողոս–Պետրոս եկեղեցին, տարբերվում են իրենց չափսերով, մեծությամբ և գեղեցկությամբ»,- ասում է տեր Մուշեն։
4-5-րդ դարերին վերագրվող եկեղեցին ի սկզբանե բազիլիկ հատակագծով է եղել, սակայն 5-րդ դարի վերջին, 6-րդ դարի սկզբին եկեղեցին վերակառուցվել է Գրիգոր Գնթունու կողմից՝ դառնալով եկեղեցական շենքի նոր տիպի՝ գմբեթավոր դահլիճի առաջին օրինակը։ 19-րդ դարի վերջին եկեղեցին վերանորոգվել է, քարե տանիքին փայտե տարբերակն է փոխարինել, որը հետագայում նույնպես խոնարհվել է, ու եկեղեցին բաց տանիքով է մնացել։
Խորհրդային տարիներին, երբ որոշվել է ջրամբար կառուցել, ու գյուղերը տեղափոխվել են, պետք է նաև անշարժ հուշարձաններն ավելի բարձրադիր վայր տեղափոխվեին։
Զովունիում 3 եկեղեցիներ են եղել, որոնք ևս տեղափոխելու որոշում է կայացվել։ Մեկը Սուրբ Պողոս-Պետրոսն էր, մյուսը` Թուխ Մանուկ փոքրաչափ բազիլիկ տիպի միանավ եկեղեցին, իսկ երրորդը` Սուրբ Վարդան մատուռ-դամբարանը, որտեղ, ըստ հիշատակումների, Ավարայրի ճակատամարտին մասնակցած Տաճատ Գնթունին էր ամփոփվել և Վարդան Մամիկոնյանի հագուստից մի կտոր։
«Որոշումը կայացնելուց հետո ստացվեց` և՛ մատուռը, և՛ Սուրբ Վարդանը տեղափոխեցին. մատուռն ամբողջությամբ, իսկ Սուրբ Վարդանը կիսատ թողեցին, հավանաբար, որ էլ երբեք որպես եկեղեցի չգործի։ Միայն հիմքերն ամրակայեցին։ Իսկ Պողոս–Պետրոսին Աստված երևի թե պարզապես թույլ չտվեց ձեռք տալ` ասելով, որ իմ հսկան թող իր տեղում լինի, կգա մի հրաշալի օր` որտեղ կառուցել են մեր նախնիները, այնտեղ կգործի ու նորից իր մեծ առաքելությանը կկանչվի»,- կարծում է տեր Մուշեն։
Ասում է՝ նույնիսկ եղել է առաջարկ, որ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին տեղափոխվի ներկայիս Զովունու տարածք, սակայն որոշումներից որևէ մեկն ի կատար չի ածվել։
Այսպես, թեպետ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու քարերը համարակալվեցին, բայց այն մնաց իր տեղում և 1967թ․-ից սկսած ժամանակ առ ժամանակ ջրի տակ է հայտնվում։
Օգոստոսի վերջին կիրակին եկեղեցու ուխտի օրն է․ այդ շրջանում ջրերն արդեն հետ են քաշվում, Սուրբ Պողոս-Պետրոսի մուտքը բացվում է, և բազմաթիվ հավատացյալներ գալիս են՝ այստեղ իրենց աղոթքն առ Աստված հղելու։
Գնթունիները Սուրբ Պողոս-Պետրոս մայր եկեղեցին դարերի համար էին կառուցել՝ ամուր, ժամանակի փորձություններին դիմակայելու ունակ։ Ու այսպես շուրջ 6 տասնամյակ է՝ եկեղեցին դիմակայում է` սպասելով այն պահին, երբ շուրջն, օրինակ, պատնեշ կկառուցվի՝ պաշտպանելով իրեն ջրերից, և կվերականգնվի՝ կրկին դառնալով հավատի կենտրոն։