00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:01
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հայաստանին փորձում են ներքաշել սխալ տրամաբանության մեջ՝ ՌԴ–ին վնասելու նպատակով․ Լավրով

© Sputnik / Անցնել մեդիապահոցՍերգեյ Լավրով
Սերգեյ Լավրով - Sputnik Արմենիա, 1920, 23.05.2026
Բաժանորդագրվել
ՌԴ արտգործնախարարի խոսքով` Արևմուտքը փորձում է Ռուսաստանից պոկել դաշնակիցներին, առաջին հերթին՝ հարևաններին։
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Հայաստանին փորձում են ներքաշել սխալ տրամաբանության մեջ՝ ՌԴ–ին վնասելու նպատակով։ Այս հայտարարությունն արել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Արևմուտքը փորձում է Ռուսաստանից պոկել դաշնակիցներին, առաջին հերթին՝ հարևաններին, ինչպես դա արեց Վրաստանի, Մոլդովայի հետ, ինչպես հիմա անում է Ուկրաինայի հետ, ինչպես հիմա փորձում են Հայաստանին ներքաշել նույն սխալ տրամաբանության մեջ», - ասել է Լավրովը՝ ելույթ ունենալով արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի վեհաժողովում:։
Նա ընդգծել է` նպատակը Ռուսաստանին հնարավորինս ցավեցնելն է։ Լավրովի խոսքով՝ Արևմուտքն ամեն կերպ ձգտում է թույլ չտալ Ռուսաստանի՝ որպես իսկապես մեծ տերության և քաղաքակրթության պահպանումն ու ամրապնդումը։
Հիշեցնենք` 2025 թվականի մարտի 26-ին Հայաստանի ԱԺ–ն երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը, որը բազմաթիվ տարաձայնությունների պատճառ դարձավ:
Այս տարվա ապրիլի 1-ին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշեց, որ Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անհնար է:
Ավելի ուշ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց` Հայաստանը շատ մոտ է այն կետին, որից հետո Ռուսաստանը ստիպված կլինի այլ կերպ կառուցել ՀՀ–ի հետ տնտեսական հարաբերությունները:
Մայիսի 9-ին Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Նա նաև ընդգծեց՝ թեպետ դա Ռուսաստանի գործը չէ, բայց կարելի է հանրաքվե անցկացնել, ՀՀ քաղաքացիների կարծիքն իմանալ անդամակցության վերաբերյալ։ Ըստ նրա՝ դրա արդյունքներից կախված՝ Մոսկվան էլ հետևություններ կաներ, չբացառեց, որ կարող է փափուկ, քաղաքակիրթ բաժանում լինել։ Պուտինը նշեց, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանի ցանկացած որոշմանը, որն օգուտ կբերի երկրին։
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը մայիսի 18-ին հայտնեց, որ ԵԱՏՄ-ում Հայաստանի կարգավիճակի թեման կքննարկվի մայիսի 29-ին Աստանայում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում: ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ մայիսի 21-ին հայտարարեց, որ ԵԱՏՄ-ն լքելու հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ Հայաստանն այդպիսի հայտ ու ցանկություն չի ներկայացրել։
Լրահոս
0