00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:27
34 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԵԱՏՄ–ից հեռացման հարց չի կարող քննարկվել, քանի դեռ մենք հայտ չենք ներկայացրել. Միրզոյան

© Photo : news.amԱրհեստական ​​բանականությամբ վերականգնված պատկեր․ Արարատ Միրզոյանը պատասխանում է լրագրողի հարցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի ժամանակ
Արհեստական ​​բանականությամբ վերականգնված պատկեր․ Արարատ Միրզոյանը պատասխանում է լրագրողի հարցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 21.05.2026
Արհեստական ​​բանականությամբ վերականգնված պատկեր․ Արարատ Միրզոյանը պատասխանում է լրագրողի հարցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի ժամանակ
Բաժանորդագրվել
Նախարարը բացառել է ԵԱՏՄ անդամակցության սառեցումը։
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Հայաստանի՝ ԵԱՏՄ-ն լքելու հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ Հայաստանն այդպիսի հայտ ու ցանկություն չի ներկայացրել։ Aysor.am-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը` անդրադառնալով Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությանը։
«Իսկ մենք այդպիսի ցանկություն չենք ներկայացրել, հետևաբար չի կարող մեր հեռացման հարցը քննարկվել»,– հավելել է նախարարը։
Հարցին՝ ՀՀ-ն ե՞րբ որոշում կկայացնի՝ Միրզոյանը պատասխանել է. «Երբ հարցի քննարկման անհրաժեշտություն լինի։ Ես ոչ մի ժամկետ չեմ կարող ասել, այդպիսի խնդիր մեր օրակարգում դրված չի այսօր»։
Դիտարկմանը՝ հնարավո՞ր է ԵԱՏՄ-ում ՀՀ-ի անդամակցությունը սառեցվի, մինչև ՀՀ-ն կողմնորոշվի, Միրզոյանն արձագանքել է. «Չի կարող այդպիսի բան լինել։ Դա ՀՀ-ի կոնսենսուսային ձայներով որոշվող, առաջնորդվող կազմակերպություն է, ինչպե՞ս կարող է այդպիսի բան լինել»։
Հիշեցնենք` 2025 թվականի մարտի 26-ին Հայաստանի ԱԺ–ն երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը, որը բազմաթիվ տարաձայնությունների պատճառ դարձավ:
Այս տարվա ապրիլի 1-ին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշեց, որ Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անհնար է:
Ավելի ուշ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց` Հայաստանը շատ մոտ է այն կետին, որից հետո Ռուսաստանը ստիպված կլինի այլ կերպ կառուցել ՀՀ–ի հետ տնտեսական հարաբերությունները:
Մայիսի 9-ին Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Նա նաև ընդգծեց՝ թեպետ դա Ռուսաստանի գործը չէ, բայց կարելի է հանրաքվե անցկացնել, ՀՀ քաղաքացիների կարծիքն իմանալ անդամակցության վերաբերյալ։ Ըստ նրա՝ դրա արդյունքներից կախված՝ Մոսկվան էլ հետևություններ կաներ, չբացառեց, որ կարող է փափուկ, քաղաքակիրթ բաժանում լինել։ Պուտինը նշեց, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանի ցանկացած որոշմանը, որն օգուտ կբերի երկրին։
Լրահոս
0