«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի կուսակիցներն ու աջակիցներն ակցիա են անում Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ, որտեղ քննում է քաղաքական գործչի խափանման միջոցի հարցը։Ակցիայի մասնակիցները վանկարկում են Թևանյանի անունը և պահանջում են անհապաղ ազատ արձակել նրան։«Նիկո՛լ Փաշինյան, կա մեկ դավաճան, և այդ մեկ մարդը դո՛ւ ես։ Այս երկրում թույն ու թարախ է շաղ տալիս միայն մեկ մարդ, և այդ մեկ մարդը դո՛ւ ես, Նիկոլ Փաշինյան»,— հայտարարեց Թևանյանի թիմակից, Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։ Նրա վանկակումներին միացան նաև հավաքված քաղաքացիները։Հիշեցնենք` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին հայտարարեց, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Թևանյանի դեմ հաղորդում կուղարկի ՔԿ` հայրենիքի դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցելու համար: Թևանյանի արձագանքը չուշացավ. նա հայտարարեց, որ հենց Փաշինյանն է պետական դավաճան և ապագայում ստիպված կլինի պատասխան տալ իր գործողությունների համար:Մայիսի 21-ին ՔԿ–ն հայտնեց, որ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքով։ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 22-ին համաձայնություն տվեց Թևանյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու միջնորդությանը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ դատախազը նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով:Նշենք, որ Թևանյանը պատգամավորի թեկնածու է առաջադրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակով։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
252
60
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
252
60
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
252
60
Անդրանիկ Թևանյանի աջակիցներն ու կուսակիցները ակցիա են անում դատարանի դիմաց
Sputnik Արմենիա
Անդրանիկ Թևանյանի աջակիցներն ու կուսակիցները ակցիա են անում դատարանի դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են անհապաղ դադարեցնել քաղաքական բռնաճնշումներն ու ազատ արձակել Թևանյանին։
«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի կուսակիցներն ու աջակիցներն ակցիա են անում Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ, որտեղ քննում է քաղաքական գործչի խափանման միջոցի հարցը։
Անդրանիկ Թևանյանի աջակիցներն ակցիա են անում դատարանի դիմաց
Ակցիայի մասնակիցները վանկարկում են Թևանյանի անունը և պահանջում են անհապաղ ազատ արձակել նրան։
«Նիկո՛լ Փաշինյան, կա մեկ դավաճան, և այդ մեկ մարդը դո՛ւ ես։ Այս երկրում թույն ու թարախ է շաղ տալիս միայն մեկ մարդ, և այդ մեկ մարդը դո՛ւ ես, Նիկոլ Փաշինյան»,— հայտարարեց Թևանյանի թիմակից, Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։
Նրա վանկակումներին միացան նաև հավաքված քաղաքացիները։
Անդրանիկ Թևանյանի աջակիցներն ակցիա են անում դատարանի դիմաց
Հիշեցնենք` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին հայտարարեց, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Թևանյանի դեմ հաղորդում կուղարկի ՔԿ` հայրենիքի դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցելու համար: Թևանյանի արձագանքը չուշացավ. նա հայտարարեց, որ հենց Փաշինյանն է պետական դավաճան և ապագայում ստիպված կլինի պատասխան տալ իր գործողությունների համար:
Մայիսի 21-ին ՔԿ–ն հայտնեց, որ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքով։
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 22-ին համաձայնություն տվեց Թևանյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու միջնորդությանը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ դատախազը նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով:
Նշենք, որ Թևանյանը պատգամավորի թեկնածու է առաջադրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակով։