00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:27
34 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Որևէ կոմպրոմիս որևէ օլիգարխի հետ չի կարող լինել. Պապոյանը` «Արարատցեմենտի» մասին

© SputnikԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 21.05.2026
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ շատ շուտով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի բիզնես-ողնաշարը` Արարատի ցեմենտի գործարանը, լինելու է պետական, նշանակվելու է ժամանակավոր կառավարիչ։
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Գևորգ Պապոյանը վստահեցնում է, որ ՀՀ իշխանությունը հիմա չէ, որ հիշել է Արարատի ցեմենտի գործարանի մասին ու որոշել այն պետականացնել, այլ ուղղակի ՀՀ դատախազությունն է հիմա իրավական հիմքերը գտել։ Այդ մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետո` ճեպազրույցի ժամանակ, ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, որը այս օրերին` նախընտրական քարոզարշավով պայմանավորված, արձակուրդի մեջ է, սակայն մասնակցում է կառավարության նիստերին։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ շատ շուտով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի բիզնես- ողնաշարը` Արարատի ցեմենտի գործարանը, լինելու է պետական, պատկանելու է ՀՀ–ին, նշանակվելու է ժամանակավոր կառավարիչ։ Փաշինյանի հայտարարությունից կարճ ժամանակ անց ՀՀ դատախազությունը հաղորդագրություն տարածեց` 2026 թ– ի մայիսի 5-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե հաղորդում է ներկայացրել, իսկ մայիսի 7-ին կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ` Արարատի ցեմենտի գործարանի մասնավորեցման գործընթացում հայտնաբերված առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող փաստերով:
«Եթե 2018 թվականին գտնեինք այդ հիմքերը, այդ ժամանակ գործարանը կվերադարձնեինք ժողովրդին։ Եթե որևէ մեկին թվում է, թե իր ապօրինի գույքի հետևից դեռ չենք գնացել, ու դա իրեն երաշխավորում է, որ իր հետևից, օրինակ, 2028 թվականին չենք գնալու, սխալվում է, քանի որ բոլոր ապօրինի գույքերի հետևից էլ գնալու ենք։ Այդտեղ որևէ կոմպրոմիս որևէ օլիգարխի հետ չի կարող լինել` որքան էլ որ «ասենք թե` լիարժեք, համապատասխան, որը եղբայր ջան» (Պապոյանն ակնարկում է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի խոսույթը-խմբ.)»,– հայտարարեց Պապոյանը։
Թե ինչպես են ցեմենտի գործարանը վերադարձնելու պետությանը, նախարարը բերեց ԶՊՄԿ–ի օրինակը, ըստ որի` գործարանը ոչ միայն հարկվում է, այլև 22.5 տոկոս շահույթը մուծում է պետական բյուջե։ Ըստ Պապոյանի` այդ գումարներով էլ մարդիկ գնում են ու անվճար օգտվում են առողջապահական ապահովագրությունից կամ, օրինակ, ստանում բարձր թոշակ։
«Այսինքն, Առինջի սարի վրայի դղյակը` իր առյուծներով, կվերադառնա ժողովրդին` յուրաքանչյուր մարդու տալով 3000, 5000 դրամ և այլն»,– ավելացրեց Պապոյանը։
Նշենք, որ այսօր առավոտյան «Հետքի» լրագրող Վահե Սարուխանյանը գրել էր, թե ՀՀ դատախազության երեկվա հաղորդագրությունը Գագիկ Ծառուկյանի «Արարատցեմենտի» մասին copy paste է արված իր 2019–ին գրած նյութից։ Նա հավելել էր, որ «Արարատցեմենտի» մասին այս պատմությունը ներկա իշխանությունը նոր չի իմացել, «բայց ինչպես կասեր ներկաներից մեկը, այստեղ բանալի բառը «ընտրությունն» է»։
Լրահոս
0