https://arm.sputniknews.ru/20260521/nvor-manramasner-surmalui-pajtjuni-gvortsvov-datakan-nistic-102413976.html
Նոր մանրամասներ «Սուրմալուի» պայթյունի գործով դատական նիստից
Նոր մանրամասներ «Սուրմալուի» պայթյունի գործով դատական նիստից
Sputnik Արմենիա
Գործով առաջիկա դատական նիստը նշանակված է մայիսի 26-ին: 21.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-21T08:55+0400
2026-05-21T08:55+0400
2026-05-21T08:55+0400
«սուրմալու» առևտրի կենտրոն
քրեական գործ
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/11/46847043_0:84:1600:984_1920x0_80_0_0_c52241397a20f2500ccbcfff8e38f7ec.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի - Sputnik. 2022 թվականի օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի գործով դատական գործընթացը վերսկսվել է: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին քրեական դատարանից։Գործով առաջիկա դատական նիստը նշանակված է մայիսի 26-ին:Հիշեցնենք, որ 2022 թվականի օգոստոսին «Սուրմալու» առևտրի կենտրոնի պահեստներից մեկում բռնկված հրդեհը հակահրդեհային համակարգերի անսարքության պատճառով չի հաջողվել մեկուսացնել (պահեստում պահվում էր հրատեխնիկա - խմբ)։ Պայթյունի հետևանքով զոհվել է 18 մարդ, տասնյակ մարդիկ ստացել են մարմնական վնասվածքներ: Պայթյունը նաև զգալի նյութական վնաս է պատճառել. փլուզվել են բուն առևտրի կենտրոնի և հարակից շենքերի պատերը, վնասվել են տասնյակ ավտոմեքենաներ, ինչպես նաև ապրանքներ և այլ գույք: Նյութական վնասի ընդհանուր ծավալը գնահատվել է մոտ 3,6 մլրդ դրամ (9,2 մլն դոլար)։Առևտրի կենտրոնում 2021 թվականի ապրիլի 6-ի հրդեհի և 2022 թվականի օգոստոսի 14-ի պայթյունի գործերով 2024 թվականի դրությամբ Քննչական կոմիտեն մեղադրական եզրակացություն է տվել «Սուրմալու» առևտրի կենտրոնի («Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ) տնօրեն Իրինա Մադաթովային և առևտրի կազմակերպման գծով նրա տեղակալ Վարդան Մանուկյանին։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/11/46847043_88:0:1512:1068_1920x0_80_0_0_9ec22ee382ce24d16b7e5eb5b585bd1c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«սուրմալու» առևտրի կենտրոն, քրեական գործ, դատարան
«սուրմալու» առևտրի կենտրոն, քրեական գործ, դատարան
Նոր մանրամասներ «Սուրմալուի» պայթյունի գործով դատական նիստից
Գործով առաջիկա դատական նիստը նշանակված է մայիսի 26-ին:
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի - Sputnik. 2022 թվականի օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի գործով դատական գործընթացը վերսկսվել է: Այս մասին
Sputnik Արմենիային հայտնեցին քրեական դատարանից։
«Երկու վարույթը միավորվել են ավելի քան 200 հատորից բաղկացած մեկ գործում։ Գործով նախնական լսումներն ավարտվել են, և այն դատաքննության փուլում է։ Դատավարությունը կընթանա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ», - ասացին դատարանից:
Գործով առաջիկա դատական նիստը նշանակված է մայիսի 26-ին:
Հիշեցնենք, որ 2022 թվականի օգոստոսին «Սուրմալու» առևտրի կենտրոնի պահեստներից մեկում բռնկված հրդեհը հակահրդեհային համակարգերի անսարքության պատճառով չի հաջողվել մեկուսացնել (պահեստում պահվում էր հրատեխնիկա - խմբ)։
Պայթյունի հետևանքով զոհվել է 18 մարդ, տասնյակ մարդիկ ստացել են մարմնական վնասվածքներ: Պայթյունը նաև զգալի նյութական վնաս է պատճառել. փլուզվել են բուն առևտրի կենտրոնի և հարակից շենքերի պատերը, վնասվել են տասնյակ ավտոմեքենաներ, ինչպես նաև ապրանքներ և այլ գույք: Նյութական վնասի ընդհանուր ծավալը գնահատվել է մոտ 3,6 մլրդ դրամ (9,2 մլն դոլար)։
Առևտրի կենտրոնում 2021 թվականի ապրիլի 6-ի հրդեհի և 2022 թվականի օգոստոսի 14-ի պայթյունի գործերով 2024 թվականի դրությամբ Քննչական կոմիտեն մեղադրական եզրակացություն է տվել «Սուրմալու» առևտրի կենտրոնի («Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ) տնօրեն Իրինա Մադաթովային և առևտրի կազմակերպման գծով նրա տեղակալ Վարդան Մանուկյանին։ Նրանց նկատմամբ
խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։