00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Тайны восстания декабристов
15:04
24 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Как декабристы отнеслись к приходу Николая I к власти
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սուրմալուի» տնօրենի և փոխտնօրենի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը

© Sputnik / Andranik Ghazaryan«Սուրմալու» առևտրի կենտրոնը պայթյունից հետո
«Սուրմալու» առևտրի կենտրոնը պայթյունից հետո - Sputnik Արմենիա, 1920, 24.12.2024
«Սուրմալու» առևտրի կենտրոնը պայթյունից հետո. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. «Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրենի և փոխտնօրենի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Սուրմալու» առևտրի կենտրոնում 2021 թ. ապրիլի 6–ին տեղի ունեցած հրդեհի և 2022 թ. օգոստոսի 14-ի պայթյունի դեպքերի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում իրականացվող քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է:
Պարզվել է, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնի գործունեությունը կազմակերպող ՓԲԸ-ի տնօրեն Ի.Մ-ն և ընկերության առևտրի կազմակերպման գծով փոխտնօրեն Վ.Մ.-ն, պարտավոր լինելով կատարել հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջները, մշակել և իրագործել հրդեհային անվտանգության ապահովման ուղղությամբ միջոցառումները, սարքին վիճակում պահել հակահրդեհային համակարգերը և միջոցները, չեն կատարել դրանք:
«Ի.Մ–ի և Վ.Մ–ի կողմից թույլ տրված խախտումների հետևանքով 2021 թ. ապրիլի 6-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի էլեկտրասնուցման համակարգի վթարային ռեժիմի պատճառով առաջացել է հրդեհ, որի հետևանքով վնասվել և ոչնչացվել են ՓԲԸ–ին պատկանող առևտրի կենտրոնում տեղակայված թվով 17 տաղավարների սեփականատերերի՝ 15 մլն 880 հազար դրամ և տնտեսվարող ԱՁ–ների ընդհանուր՝ 504 մլն 170,8 հազար դրամ արժողության գույքերը»,– ասված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, հնարավոր չի եղել մարել նույն պահեստում 2022 թ. օգոստոսի 14֊ին բռնկված հրդեհը, կանխել դրա տարածումը, որի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն, որն անզգուշությամբ առաջացրել է 18 անձի մահ, իսկ բազմաթիվ անձինք ստացել են տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ:
Պայթյունի հետևանքով փլուզվել են առևտրի կենտրոնի և հարակից շինությունները, ոչնչացվել կամ վնասվել են առևտրի կենտրոնում առևտրային գործունեություն ծավալած բազմաթիվ անձանց պատկանող տարբեր տեսակի ապրանքներ, վնասվել կամ շահագործման համար ոչ պիտանի են դարձել մի քանի տասնյակ ավտոմեքենաներ: Արդյունքում, ընդհանուր՝ 3 մլրդ 579 մլն 230,4 հազար դրամի գույքային վնաս է պատճառվել 89 ֆիզիկական և 16 իրավաբանական անձի:
Հսկող դատախազը Ի.Մ.-ի և Վ.Մ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասով (hրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք):
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
Հիշեցնենք, որ 2023–ի մարտի 14-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի որոշմամբ` ամբողջությամբ դադարեցվել էր «Երևանի պահածոների գործարան» («Սուրմալու» տոնավաճառ) ՓԲ ընկերության գործունեությունը։ Բայց մարտի 30–ին այն «Սուրմալուի» գործունեությունը կրկին թույլատրվել էր։
Հիշեցնենք նաև, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն տեղի էր ունեցել 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Պայթյունի հետևանքով 18 մարդ է մահացել։
Լրահոս
0