https://arm.sputniknews.ru/20260521/artur-sargsjany-tnajin-kalanqi-tak-kmna-evs-2-amis-102447424.html
Արթուր Սարգսյանը տնային կալանքի տակ կմնա ևս 2 ամիս. դատարանը մերժեց միջնորդությունը
Արթուր Սարգսյանը տնային կալանքի տակ կմնա ևս 2 ամիս. դատարանը մերժեց միջնորդությունը
Sputnik Արմենիա
Մեղադրող կողմի պնդմամբ՝ վարույթին խոչընդոտելու ռիսկերը դեռ պահպանվում են, մինչդեռ պաշտպանական կողմը շեշտում է, որ պատգամավորի թեկնածուին անազատության մեջ... 21.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-21T15:50+0400
2026-05-21T15:50+0400
2026-05-21T16:56+0400
արթուր սարգսյան
տնային կալանք
դատարան
«հայաստան» դաշինք
բագրատ սրբազան
սրբազան կրակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/15/102447878_0:0:2560:1441_1920x0_80_0_0_cb8cb54d82523397bd41d7b81b4ae4d5.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ։ «Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստի ժամանակ նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը մերժեց փաստաբանների միջնորդությունները և Սարգսյանի տնային կալանքը երկարաձգեց ևս 2 ամսով։Դատարանը միայն մեղմացրեց տնային կալանքի պայմանները` որոշելով, որ Արթուր Սարգսյանը կարող է հանդիպել ցանկացած անձի հետ` բացառությամբ «Սրբազան պայքարի» գործով անցնող մասնակիցների ու վկաների։Նշենք` փաստաբան Էմին Խաչատրյանը միջնորդել էր, որ Արթուր Սարգսյանի խափանման միջոց տնային կալանքը փոխարինվի վարչական հսկողությամբ, որը կուղեկցվի նաև գրավի չափի 5 միլիոնով ավելացմամբ՝ 20 միլիոնը դարձնելով 25 միլիոն դրամ։Առաջիկայում մասնակցելու եմ ընտրություններին․ Արթուր Սարգսյանը դատարանում ելույթ ունեցավԷմին Խաչատրյանը դատարանին հիշեցրեց, որ Արթուր Սարգսյանը հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում պատգամավորի թեկնածու է, և նրան կալանքի տակ պահելով խախտվում է թեկնածուների համար հավասար պայմաններ ապահովելու օրենքի պահանջը։Մինչ այդ մեղադրող կողմն իր դիրքորոշումը հայտնելիս ասաց, որ դեմ է խափանման միջոցի փոփոխությանը, ավելին՝ պահանջեց տնային կալանքը երկարաձգել 3 ամսով։ Հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը թեև ընդունում է, որ գործի քննությանը միջամտելու ռիսկերը նվազել են, միևնույն է, գտնում է, որ այդպիսի ռիսկեր դեռևս կան։Ինչ վերաբերում է ընտրական քարոզարշավին մասնակցելուն՝ հանրային մեղադրողը նշեց, թե թեկնածուն կարող է ընտրական պրոցեսներին մասնակցել վստահված անձանց միջոցով։Փաստաբան Էմին Խաչատրյանը հակադարձեց հանրային մեղադրողին՝ հայտարարելով, որ կասկածից վեր է՝ իր պաշտպանյալը չի կարող միայն վստահված անձանց միջոցով լիարժեք մասնակցել ընտրապայքարին։«Ո՞նց եք պատկերացնում Արթուր Սարգսյանի կողմից իր իրավունքների իրացումն այս պայմաններում։ Նա պատգամավորի թեկնածու է, պետք է հնարավորություն ունենա հասարակության հետ շփվելու։ Եթե այսօր այն չփոխարինվի ավելի մեղմ խափանման միջոցով, ապա դա ուղիղ միջամտություն կլինի ընտրական պրոցեսին ու գործընթացին, քանի որ նա իր ընտրազանգվածի հետ շփվելով` կարող է ընդհանուր քվեարկության արդյունքների վրա ազդեցություն ունենալ։ Արթուր Սարգսյանն արդեն ապացուցել է, որ երբեք իր վրա դրված պարտականությունները չի խախտել»,– ասաց Խաչատրյանը։Ի դեպ, Արթուր Սարգսյանը մինչև դատարանի որոշման հրապարակումն իր խոսքում կանխատեսել էր, որ դատարանն իր խափանման միջոցը չի փոխելու։«Այս դատարանում արդարադատություն չկա, այս դատարանում որոշումները կայացվում են կառավարության շենքից։ Տնային կալանքի նիստով հաստատեցին, որ այս 10 ամսվա գործընթացը զուտ քաղաքական հետապնդում է։ Վստահ եմ, որ մինչև հունիսի 8-ը ես մնալու եմ կալանքի տակ. եթե հունիսի 8-ին արժանապատվությունը հաղթի, ապա ազատ կարձակվենք, չհաղթի՝ կդատվենք։ Հարգելի՛ քաղաքացիներ, հունիսի 7-ին (խորհրդարանական ընտրությունների օրն է — խմբ.) եթե այս չարիքի իշխանությունը հաղթի, ապա Սյունիքը կորցնելու ենք»,– հայտարարեց Արթուր Սարգսյանը։Հիշեցնենք՝ փետրվարի 26-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Կարեն Ֆարխոյանի գլխավորությամբ, որոշեց 3 ամսով երկարաձգել «Սրբազան պայքար» շարժման աջակից, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքը։Հաջորդ դատարական նիստին՝ մարտի 5-ին, Սարգսյանը հայտարարեց, որ մտադիր է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։Արթուր Սարգսյանը կալանավորված էր 2025–ի հուլիսի 9-ից։ 2025 թվականի դեկտեմբերի 1-ին նրա նկատմամբ տնային կալանք էր կիրառվել, որը, դեկտեմբերի 4–ի որոշումով, երկարաձգվել էր մինչև 2026–ի մարտի 8–ը։Հիշեցնենք, որ ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/15/102447878_172:0:2447:1706_1920x0_80_0_0_cf30f65f0fd1e92229f19b0f2b42b0e3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արթուր սարգսյան, տնային կալանք, դատարան, «հայաստան» դաշինք, բագրատ սրբազան, սրբազան կրակ
արթուր սարգսյան, տնային կալանք, դատարան, «հայաստան» դաշինք, բագրատ սրբազան, սրբազան կրակ
Արթուր Սարգսյանը տնային կալանքի տակ կմնա ևս 2 ամիս. դատարանը մերժեց միջնորդությունը
15:50 21.05.2026 (Թարմացված է: 16:56 21.05.2026) Մեղադրող կողմի պնդմամբ՝ վարույթին խոչընդոտելու ռիսկերը դեռ պահպանվում են, մինչդեռ պաշտպանական կողմը շեշտում է, որ պատգամավորի թեկնածուին անազատության մեջ պահելով խախտվում է օրենքի պահանջը հավասար պայմանների ապահովման վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ։ «Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստի ժամանակ նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը մերժեց փաստաբանների միջնորդությունները և Սարգսյանի տնային կալանքը երկարաձգեց ևս 2 ամսով։
Դատարանը միայն մեղմացրեց տնային կալանքի պայմանները` որոշելով, որ Արթուր Սարգսյանը կարող է հանդիպել ցանկացած անձի հետ` բացառությամբ «Սրբազան պայքարի» գործով անցնող մասնակիցների ու վկաների։
Նշենք` փաստաբան Էմին Խաչատրյանը միջնորդել էր, որ Արթուր Սարգսյանի խափանման միջոց տնային կալանքը փոխարինվի վարչական հսկողությամբ, որը կուղեկցվի նաև գրավի չափի 5 միլիոնով ավելացմամբ՝ 20 միլիոնը դարձնելով 25 միլիոն դրամ։
Էմին Խաչատրյանը դատարանին հիշեցրեց, որ Արթուր Սարգսյանը հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում պատգամավորի թեկնածու է, և նրան կալանքի տակ պահելով խախտվում է թեկնածուների համար հավասար պայմաններ ապահովելու օրենքի պահանջը։
Մինչ այդ մեղադրող կողմն իր դիրքորոշումը հայտնելիս ասաց, որ դեմ է խափանման միջոցի փոփոխությանը, ավելին՝ պահանջեց տնային կալանքը երկարաձգել 3 ամսով։ Հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը թեև ընդունում է, որ գործի քննությանը միջամտելու ռիսկերը նվազել են, միևնույն է, գտնում է, որ այդպիսի ռիսկեր դեռևս կան։
«Շարունակվում են առկա մնալ վարույթին խոչընդոտելու, ինչպես նաև նրա վրա դրված դատավարական պարտականությունները չկատարելու ռիսկերը։ Ճիշտ է՝ նախնական դատալսումներն ավարտվել են ու գործը տեղափոխվել է հիմնական դատալսումների փուլ, սակայն ապացույցների հետազոտում դեռևս չի անցկացվել»,– ասաց Հայկ Հովհաննիսյանը։
Ինչ վերաբերում է ընտրական քարոզարշավին մասնակցելուն՝ հանրային մեղադրողը նշեց, թե թեկնածուն կարող է ընտրական պրոցեսներին մասնակցել վստահված անձանց միջոցով։
Փաստաբան Էմին Խաչատրյանը հակադարձեց հանրային մեղադրողին՝ հայտարարելով, որ կասկածից վեր է՝ իր պաշտպանյալը չի կարող միայն վստահված անձանց միջոցով լիարժեք մասնակցել ընտրապայքարին։
«Ո՞նց եք պատկերացնում Արթուր Սարգսյանի կողմից իր իրավունքների իրացումն այս պայմաններում։ Նա պատգամավորի թեկնածու է, պետք է հնարավորություն ունենա հասարակության հետ շփվելու։ Եթե այսօր այն չփոխարինվի ավելի մեղմ խափանման միջոցով, ապա դա ուղիղ միջամտություն կլինի ընտրական պրոցեսին ու գործընթացին, քանի որ նա իր ընտրազանգվածի հետ շփվելով` կարող է ընդհանուր քվեարկության արդյունքների վրա ազդեցություն ունենալ։ Արթուր Սարգսյանն արդեն ապացուցել է, որ երբեք իր վրա դրված պարտականությունները չի խախտել»,– ասաց Խաչատրյանը։
Ի դեպ, Արթուր Սարգսյանը մինչև դատարանի որոշման հրապարակումն իր խոսքում կանխատեսել էր, որ դատարանն իր խափանման միջոցը չի փոխելու։
«Այս դատարանում արդարադատություն չկա, այս դատարանում որոշումները կայացվում են կառավարության շենքից։ Տնային կալանքի նիստով հաստատեցին, որ այս 10 ամսվա գործընթացը զուտ քաղաքական հետապնդում է։ Վստահ եմ, որ մինչև հունիսի 8-ը ես մնալու եմ կալանքի տակ. եթե հունիսի 8-ին արժանապատվությունը հաղթի, ապա ազատ կարձակվենք, չհաղթի՝ կդատվենք։ Հարգելի՛ քաղաքացիներ, հունիսի 7-ին (խորհրդարանական ընտրությունների օրն է — խմբ.) եթե այս չարիքի իշխանությունը հաղթի, ապա Սյունիքը կորցնելու ենք»,– հայտարարեց Արթուր Սարգսյանը։
Հիշեցնենք՝ փետրվարի 26-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Կարեն Ֆարխոյանի գլխավորությամբ,
որոշեց 3 ամսով երկարաձգել «Սրբազան պայքար» շարժման աջակից, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքը։
Հաջորդ դատարական նիստին՝ մարտի 5-ին, Սարգսյանը հայտարարեց, որ մտադիր է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։
Արթուր Սարգսյանը
կալանավորված էր 2025–ի հուլիսի 9-ից։ 2025 թվականի դեկտեմբերի 1-ին նրա նկատմամբ տնային կալանք էր կիրառվել, որը, դեկտեմբերի 4–ի որոշումով,
երկարաձգվել էր մինչև 2026–ի մարտի 8–ը։
Հիշեցնենք, որ ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները
պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։